From Wikipedia, the free encyclopedia
Նեհավենդ կամ Նահավանդ (պարս.՝ نهاوند), քաղաք Իրանի արևմուտքում՝ Համադան օսթանում (նահանգում)։ Հանդիսանում է Նեհավենդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 76 162 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Նեհավենդ | ||
պարս.՝ نهاوند | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Համադան | |
Շահրեստան | Նեհավենդ | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 76 162 մարդ (2016)[1] | |
| ||
Քաղաքը գտնվում է Համադանի հարավային մասում՝ լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1644 մ բարձրություն[2]։ Նեհավենդը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Համադանից, 65 կմ դեպի հարավ-արևմուտք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 310 կմ դեպի հարավ-արևմուտք։
Քաղաքը հիմնադրվել է Աքեմենյան դինաստիայի Դարեհ I Մեծի օրոք պարսկական սատրապության՝ Մարաստանի տարածքում։ Սելևկյանների մակեդոնական դինաստիայի օրոք Նեհավենդի մոտ հիմնադրվել են հունական Ապամեա և Լաոդիկեա քաղաքները, որոնք հիշատակվում են Ստրաբոնի[3] և Պլինիոս Ավագի աշխատություններում[4]։ 642 թվականին քաղաքի շրջակայքում տեղի է ունեցել ճակատամարտ խալիֆա Օմարի արաբա-մուսուլմանական և շահնշահ Հազկերտ III-ի պարսկական բանակների միջև, որն ավարտվել է պարսիկների լիակատար պարտությամբ։ Քաղաքի պատմության հետ է կապված իրանցի կարաիմների առաջնորդներից մեկի՝ Բենիամին Նահավենդիի (մոտ 830-860) կյանքը։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 76 162 մարդ, որոնք կազմում էին 23 947 տնտեսություն։ Համադան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Համադանից և Մալայերից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ազգային կազմում գերակշռում են լոռերն ու լաքերը[12], իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.