![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Pietro_Pajetta_-_Der_Hass_-_1896.jpg/640px-Pietro_Pajetta_-_Der_Hass_-_1896.jpg&w=640&q=50)
Նեկրոֆիլիա
From Wikipedia, the free encyclopedia
Նեկրոֆիլիա, հաճախ անվանվում է նաև տանատոֆիլիա, սեռական ցանկության կամ սեռական ակտի տեսակ, որը ներառում է դիակներ։ Ըստ Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիայի հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ուղեցույցի (Diagnostic and Statistical Manual (DSM))՝ նեկրոֆիլիան պարաֆիլիա է։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է բելգիացի հոգեբույժ Ժոզեֆ Գուիզլեն 1850 թվականի իր լեկցիաներից մեկում։ Բառը ծագում է հունարեն νεκρός (նեկրոս՝ մեռած) և φιλία (ֆիլիա՝ սիրել) բառերից[1]։
Նեկրոֆիլիա | |
---|---|
![]() Ատելություն, Պիետրո Պախետայի կտավը, 1896 | |
Տեսակ | հանցանք և psychosexual disorder? |
Բժշկական մասնագիտություն | պարաֆիլիա |
ՀՄԴ-10 | F65.8 |
![]() |
Ռոզմանը և Ռեզնիքը (1989) ուսումնասիրել են 34 նեկրոֆիլիայով անհատների տվյալները և նրանց նեկրոֆիլիկ վարքի դրդապատճառը։ 68%-ը նեկրոֆիլ է, քանի որ ցանկանում է ունենալ չընդդիմացող և չմերժող սեռական զուգընկեր, 21%-ը ցանկանում է իր սիրելիի հետ վերամիավորվել, 15%-ը սեռական ցանկություն ունի դիակների նկատմամբ, 15%-ը հաղթահարում է իր մեկուսացման զգացումը կամ ձգտում է ինքնահաստատման հասնել՝ ցուցադրելով իր ուժը մարդակային զոհի նկատմամբ (12%)[2]։
Նեկրոֆիլիան հետազոտվել է կաթնասունների, թռչունների, սողունների և գորտերի մոտ[3]։ 1960 թվականին Ռոբերտ Դիքերմանը նկարագրեց նեկրոֆիլիան գետնասկյուռների մոտ, որն անվանեց «Դեյվիան վարք»՝ Դեյվ անունով հանքափորի անունով։ Այս տերմինը դեռ օգտագործվում է կենդանիների մոտ նեկրոֆիլիան նկարագրելու համար[4]։ Սարդակերպերի և միջատների որոշ տեսակների մոտ նկատվում է սեռական կանիբալիզմ, երբ էգը ուտում է արուին կոպուլյացիայից առաջ, ընթացքում կամ հետո։