Նեապոլի թագավորական պալատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նեապոլի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Napoli), պալատ, թանգարան, պատմական տուրիստական վայր Իտալիայի հարավում՝ կենտրոնական Նեապոլում։
Տեսակ | թագավորական պալատ, արվեստի ժողովածու, պատկերասրահ, պատմության թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, palazzo museum?, կրոնական թանգարան, պատմական շենք-թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Museum of the Italian Ministry of Culture? |
---|---|
Երկիր | Իտալիա[1][2] |
Տեղագրություն | Նեապոլ[1][2][3] |
Հասցե | Piazza del Plebiscito 1, 80132 Napoli[3] և Piazza Del Plebiscito 1, 80132 Napoli[4]80132[2][3] |
Փողոց | piazza del Plebiscito? (1) |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հարկեր | 3 |
Մակերես | 7000 քառակուսի մետր, 10 000 քառակուսի մետր |
Սեփականատեր | Իտալիա |
Այցելողներ | 68 461 մարդ (2020)[3], 272 116 մարդ (2019)[5], 244 358 մարդ (2018)[6], 125 433 մարդ (2021)[7] և 341 325 մարդ (2022)[4] |
Բացված | 1919 |
Ճարտարապետ | Դոմենիկո Ֆոնտանա |
Պատվիրող | House of Bourbon-Two Sicilies |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Պաշտոնական կայք |
Երկու Սիցիլիաների թագավորության (1734-1860) օրոք կառույցը եղել է Բուրբոնների Նեապոլում գտնվող չորս նստավայրերից մեկը (Կազերտայի պալատ, Կապոդիմոնտեի պալատ, Պորտիչիի պալատ)։
Պալատը գտնվում է նախկին փոխարքա, Վիլաֆրանկայի մարկիզ դոն Պեդրոն դե Տոլեդոյի նստավայրի տեղում։ Ներկայիս կառույցի շինարարությունը ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանան սկսել է 17-րդ դարում[8]։ Նախատեսված է եղել այստեղ հյուրընկալել Իսպանիայի Ֆիլիպ III թագավորին իր այցելության ժամանակ, որը չի իրականացել։ Առաջինը պալատում բնակվել է փոխարքա, Լեմոսի կոմս Ֆերնանդո Ռուիս դե Կաստրոն։ 1616 թվականին շենքի ճակատային հատվածի կառուցումն ավարտվել է, 1620 թվականին Բատիստելո Կարաչիոլոն, Ջովաննի Բալդուչչին և Բալիսարիո Կորնեցիոն ստեղծել են կառույցի ինտերիերի որմնանկարները։ Սուրբ Մարիամի վերափոխման թագավորական մատուռի ձևավորումները կատարել է Անտոնիո Պիչչիատտին։
1734 թվականին, երբ Իսպանիայի թագավոր Կարլ III-ը ժամանեց Նեապոլ, պալատը դարձավ Բուրբոնների թագավորական նստավայր։ Ֆրանչեսկո դե Մուրան և Դոմենիկո Անտոնիո Վակկարոն կառույցի ներքին հարդարանքները փոփոխության են ենթարկել 1738 թվականին Մարիա Ամալիա Սաքսոնի հետ նրա ամուսնության կապակցությամբ։ Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող մյուս երեք կառույցները նույնպես կառուցել է Կարլը։ Հետագա ձևափոխումները կատարվել են Ֆերդինանտ I-ի օրոք։ 1768 թվականին նրա և Ավստրիայի Մարիա Կարոլինայի ամուսնության առթիվ Ֆերդինանդո Ֆուգայի գլխավորությամբ վերակառուցվել է ընդարձակ սրահը և ավելացվել է պալատական թատրոնը։ 18-րդ դարի երկրորդ կեսին ավելացվել է կառույցի «նոր թևը», որը 1927 թվականին դարձել է Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան։ 18-րդ դարում թագավորական նստավայրը տեղափոխվել է Կազերտայի պալատ, քանի որ ներքին քաղաքն ավելի պաշտպանված էր նավատորմային հարձակումներից և ավելի հեռու էր Նեապոլի ըմբոստ ժողովրդից։
Նապոլեոնյան օկուպացիայի ժամանակ պալատը նեոդասական հարդարանքներով ու կահավորանքով հարստացրել են Յոախիմ Մյուրատը և նրա կինը՝ Կարոլին Բոնապարտը։ Սակայն 1837 թվականին բռնկված հրդեհը վնասել է բազմաթիվ սենյակներ։ 1838-1858 թվականներին Գաետանո Ջենովեզիի գլխավորությամբ պալատը վերանորոգվել է։
1922 թվականին նախարար Անտոնիո Անիլեի հրամանագրով այստեղ են տեղափոխել Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրադարանը տուժել է ռմբակոծությունից։
Այսօր պալատում և դրան կից հրապարակում են գտնվում հայտնի Սան Կառլո թատրոնը, փոքր Teatrino di Corte, Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարանը, թանգարան, գրասենյակներ, այդ թվում տարածաշրջանային տուրիստական վարչությունը։
1888 թվականին Ումբերտո I թագավորը փոփոխություններ է կատարել շենքի արևմտյան ճակատում (Պլեբիշիտո հրապարակի դիմաց)՝ կառույցի որմնախորշերում ցուցադրելով Նեապոլի հիմնադրումից ի վեր հայտնի ղեկավարների ու թագավորների արձանները։ Արձանները ցուցադրված են ժամանակագրական կարգով՝ ըստ յուրաքանչյուր դինաստիայի։ Արձանների շարքն սկսվում Ռոժեր II-ից (քանդակագործ՝ Էմիլիո Ֆրանչեսկի) և ավարտվում է Վիկտոր Էմանուիլ II-ի արձանով, ամենաբարձրահասակ և վերջին արձանն է (քանդակագործ՝ Ֆրանչեսկո Երաչե)։
Մյուս արձաններն են՝
Արձաններից ոչ մեկը չի վերաբերում Բուրբոնների դինաստիային, ոչ էլ Չարլզին Բուրբոնը, ով հայտնի է որպես Չարլզ III:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.