ռուս շախմատիստուհի From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Անդրեևնա Պոգոնինա ռուս.՝ Ната́лья Андре́евна Пого́нина, մարտի 9, 1985, Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, ռուս շախմատիստուհի է, կանանց գրոսմայստերի (WGM), 2015 թվականի շախմատի կանանց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Ռուսաստանի կանանց կրկնակի չեմպիոն (2012 և 2018 թվականներ), Ռուսաստանի հավաքականի անդամ, 2012 և 2014 թվականների կանանց շախմատի օլիմպիադաների ոսկե մեդալակիր, 2011 թվականի կանանց Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։
Նատալյա Պոգոնինա | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | կանանց գրոսմայստեր[1], կանանց միջազգային վարպետ և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2402 |
ՖԻԴԵ համար | 4147855 |
365chess | Natalija_Pogonina |
Chesstempo համար | 165828 |
ICCF համար | 165828 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | |
pogonina.com | |
Natalia Pogonina Վիքիպահեստում |
Նատալյա Պոգոնինան ծնվել է 1985 թվականին։ Նրան պապը 5 տարեկանում ծանոթացրել է շախմատին։ 1993 թվականից՝ դպրոցի շաշկի մրցաշարում հաղթելուց հետո, նա սկսել է զբաղվել շախմատով[3]։
Նա առաջին անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել 1998 թվականին, երբ հաղթել է Ռուսաստանի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում։ Նատալյա Պոգոնինան երկու ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունում՝ 2000 թվականին մինչև 16 տարեկան աղջիկների և 2003 թվականին՝ մինչև 18 տարեկանների կատեգորիայում։ 2004 թվականին նրան շնորհվել է կանանց գրոսմայստերի կոչում։
Նրա մյուս հաղթանակներից են՝ 2005 թվականին Բիկովայի հուշամրցաշարը[4], 2007 թվականին Ռուդենկոյի հուշամրցաշարը։ 2008 թվականին կանանց շախմատի աշխարհի համալսարանական առաջնությունում նա կիսել է առաջին տեղը[5][6][7]։
2008 թվականին Պեկինում կայացած առաջին Համաշխարհային մտավոր մարզական խաղերում նա նվաճել է ոսկե մեդալ՝ թիմային կայծակնային և բրոնզե մեդալ՝ թիմային արագ շախմատում։ Նույն թվականին Դրեզդենում կայացած Շախմատային օլիմպիադայում նա 5-րդ խաղատախտակի վրա 7 հնարավորից վաստակել է 6 միավոր։ 2009 թվականիՆ Մոսկվայի բաց առաջնությունում Նատալյա Պոգոնինան 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։ Նույն թվականի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում (թայ-բրեյքում) նա զբաղեցրել է երրորդ տեղը։
2011 թվականին Պոգոնինան ոսկե մեդալներ է նվաճել կանանց Եվրոպայի ակումբային գավաթում, շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում[8][9]։ Նույն թվականին արծաթ է նվաճել Կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։ 2012 թվականի օգոստոսին դարձել է Ռուսաստանի կանանց շախմատի չեմպիոն[10]։
Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում որպես պահեստային խաղացող ութ պարտիա է խաղացել 2012 թվականի Շախմատի օլիմպիադայում և նվաճել ոսկի մեդալ։ Եվս մեկ ոսկի մեդալ է նվաճել այդ օլիմպիադայից՝ 5-րդ խաղատախտակի վրա անհատական լավագույն արդյունքի համար։
2014 թվականին նա Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում նվաճել է ևս մեկ ոսկե մեդալ՝ Թրոմսյոյում տեղի ունեցած 41-րդ շախմատային օլիմպիադայում։
2015 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակչում նա տանուլ է տվել ուկրաինուհի Մարիա Մուզիչուկին։
2009 թվականից Նատալյա Պոգոնինան Chess.com կայքի սյնունակագիր է[11], նաև զբաղվում է շախմատային բլոգերի գործունեությամբ[12][13], եղել է շախմատային իրադարձությունների հաղորդավար և մեկնաբան մի շարք շախմատային կայքերում, հատկապես՝ ChessGames.com և Chessdom.com կայքերում[14].[15]։
2009 թվականին հայտարարել է, որ ինքը և Պյոտր Ժդանովը կթողարկեն «Շախմատային Կամա Սուտրա» գիրքը։ Գիրքը մինչ օրս չի հրատարակվել, սակայն միջազգային լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության է արժանացել[16][17][18][19][20][21][22]։
Նատալյա Պոգոնինան սովորել է Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայում, սիրում է երաժշտություն, լուսանկարչություն, ճանապարհորդություն, սպորտ, գրականություն և պոեզիա։ Նրա մասնակցային անունը առցանց շախմատային ակումբում «Բագիրա» է։
2009 թվականի հունիսի 5-ին նա ամուսնացել է տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետ Պյոտր Ժդանովի հետ, նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ Նիկոլայը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.