ռուս թագուհի From Wikipedia, the free encyclopedia
Թագուհի Նատալյա Կիրիլովնա Նարիշկինա (ռուս.՝ Нары́шкина, Ната́лья Кири́лловна, սեպտեմբերի 1 (11), 1651[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն - փետրվարի 4 (14), 1694[1], Մոսկովյան Կրեմլ), ռուս թագուհի։
Նատալյա Նարիշկինա | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 1 (11), 1651[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Մահացել է՝ | փետրվարի 4 (14), 1694[1] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկովյան Կրեմլ |
Ascension Convent | |
Երկիր | Ռուսական թագավորություն |
Տոհմ | Նարիշկիններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Կիրիլ Պոլուեկտովիչ Նարիշկինա[1] |
Մայր | Աննա Լեոնտևնա Նարիշկինա |
Երեխաներ | Պետրոս I[2][3], Նատալյա Ալեքսեևնա[4] և Ֆեոդորա Ալեքսեևնա[4] |
Հավատք | ուղղափառություն |
Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի երկրորդ կինը, Պետրոս I-ի մայրը։
Մանր ազնվական Կիրիլ Պոլուեկտովիչ Նարիշկինայի և իր կնոջ` Աննա Լեոնտևնայի դուստրը։
Նատալյա Կիրիլովնան դաստիարակվել է իր հեռավոր ազգականի` բոյար Արտամոն Մատվեևի մոսկովյան տանը, որտեղ էլ, ինչպես ենթադրվում է, նրան տեսել է Ալեքսեյ Միխայլովիչը։ Նատալյա Կիրիլովնան հրավիրվել է հարսնատեսի` հավաքված ամբողջ երկրից, և նշանադրվել է թագավորի հետ 1671 թվականին. հունվարի 22-ին, երբ 19 տարեկան էր[5]։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ։
Ալեքսեյ Միխայլովիչի մահից հետո Նատալյա Կիրիլովնայի համար սկսվեցին դժվարին ժամանակներ։ Նա ստիպված էր կանգնել Նարիշկինների գլուխ` Միլոսլավսկիների դեմ անհաջող պայքարում։ Ֆյոդոր Ալեքսեևիչի մոտ Նատալյա Կիրիլովնան որդու հետ ապրել է մերձմոսկովյան Կոլոմենսկո և Պրեոբրոժենսկոե գյուղերում։
Ստրելեցյան խռովության ժամանակ` 1682 թ-ին, Նատալյա Կիրիլովնայի շատ ազգականներ սպանվեցին։ Արդյունքում թագավորներ հռչակվեցին միաժամանակ երկու եղբայրներ` Պետրոսը և Իվանը, ընդ որում, Իվանը հայտարարված էր «ավագ» թագավոր։ Այնուհետև կառավարչուհի դարձավ Սոֆյան` Պետրոսի և Իվանի ավագ քույրը, ով փաստացի հանդիսանում էր իշխանության բացարձակ կրողը։ Նա Նատալյա Կիրիլովնային ամբողջությամբ հեռացրեց երկրի կառավարումից։ Բախումները Պրեոբրաժենսկոեի և Մոսկվայի արքայական «բակերի» միջև չէին դադարում։
1689 թ.-ին Նարիշկինների և անձամբ Նատալյա Կիրիլլովնայի պնդմամբ ու հրահանգով կայացավ Պետրոսի ամուսնությունը Եվդոկիա Լապուխինայի հետ։
Այրի թագուհու շնորհազրկված դրությունը շարունակվեց մինչև Պետրոսի ` Սոֆյայի դեմ կատարված հրապարակային ընդհարումը 1689 թ.-ին, բայց այս հաղթանակից հետո 17-ամյա արքան նախընտրում է զբաղվել գլխավորապես զվարճական զինվորներով և զվարճական նավատորմի շինարարությամբ Պերեյասլավսկի լճում[6], իսկ պետական գործերի ամբողջ բեռը թողնում է մոր հայեցողությանը, ով իր հերթին այն վերահանձնում է իր ազգականներին` Նարիշկիններին։ Թեև այդ շրջանում նկատելի չեն Նատալյա Կիրիլովնայի պետական գործունեության հետքերը, այնուամենայնիվ, նրա ազդեցությունը Պետրոսի վրա մեծ է եղել, ինչպես երևում է նրանց նամակագրությունից[7]։ Իր բացակայություններով և հատկապես ծովային ճանապարհորդություններով նա հաճախ էր վշտացնում սիրառատ մորը։
Նատալյա Կիրիլովնան մահացել է կյանքի 43-րդ տարում` 1694 թ. , սրտի հիվանդությունից։
Ալեքսեյ Միխայլովիչի երեխաները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.