From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Անսիսո (անգլ.՝ Natalia Anciso, մարտի 25, 1985, Weslaco, Հիդալգո շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան չիկանո-տեխանո ցեղախմբին պատկանող ժամանակակից արվեստագետ ու ուսուցիչ։ Նրա արվեստի գործերը հիմնականում կենտրոնացած են կերպարվեստի և ինստալյացիայի միջոցով նույնականացման խնդիրների վրա, հատկապես, քանի որ դա վերաբերում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին մեծանալու նրա կենսափորձին[1]։ Նրա վերջին շրջանի աշխատանքներն ընդգրկում են թեմաներ, որոնք վերաբերում են կրթությանը, մարդու իրավունքներին և սոցիալական արդարությանը, որը հիմնվում է նրա՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում որպես քաղաքային մանկավարժ աշխատելու փորձի վրա[2]։ Ծնունդով Հարավային Տեխասի Ռիո Գրանդե հովտից է և ներկայումս ապրում և աշխատում է Օքլենդում[3]։
Նատալյա Անսիսո | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Weslaco, Հիդալգո շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, California College of the Arts?, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, University of California, Berkeley Graduate School of Education? և Mercedes High School? |
Մասնագիտություն | ինստալյացիոն արտիստ |
Ոճ | ժամանակակից արվեստ |
Թեմաներ | Կերպարվեստ |
Կայք | nataliaanciso.com |
Natalia Anciso Վիքիպահեստում |
Նատալյա Անսիսոն ծնվել է 1985 թվականին Տեխաս նահանգի Վեսլակո քաղաքում և հանդիսացել Արմանդո և Իդալիլա Անսիսոների երեք զավակներից ավագը[4]։ Տեխասի անկախության պատերազմից հետո հինգերորդ սերնդի տեխանոների նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Տեխասում[5]։
Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Օստին, որտեղ բնակվել են մինչև աղջկա տասը տարեկան դառնալը։ Ի վերջո նա տեղափոխվել է Մերսեդես քաղաքը և 2003 թվականին ավարտել տեղի ավագ դպրոցը․ միգրանտ աշխատողների իրենց ընտանիքում առաջինն էր, ով քոլեջ է ավարտել[2]։ 2008 թվականին արվեստի բակալավրի կոչում է ստացել Օստինի տեխասյան համալսարանում, որից հետո տեղափոխվել Ֆրութվեյլ ու 2011 թվականին Կալիֆոռնիայի արվեստի քոլեջից ստացել կերպարվեստի մագիստրոսի կոչում[6]։ Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր շրջանավարտը 2015 թվականին կրթության ոլորտում արվեստի մագիստրոսի կոչում է ստացել Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի կրթության ավարտական դպրոցից[7]։
Անսիսոն ստեղծում է արվեստ, որը թելադրված է իր դաստիարակության իրողություններով ու լեգենդներով։ Նրա աշխատանքները ընտանիքի, համայնքի և Ռիո Գրանդեի ափամերձ մշակույթի տեսողական գրառումներ են։ Նրա աշխատանքը պատմականորեն լուսաբանել է Սահմանային տարածքներում առկա խնդիրները, որոնք ծագում են աղքատությունից, մարդկանց թրաֆիքինգից և թմրանյութերի պատերազմից[8]։ Իր աշխատանքում պատկերել է Չիկանոյի պատմությունն ու պայքարը սահմանի երկու կողմերում, մանավանդ երբ այն վերաբերում է ինքնություն հասկացությանը[9]։
Անսիսոն ուսումնասիրում է ժողովրդական արվեստը, ինչպիսիք են պանո արտեն, թաշկինակների արվեստը, որը ենթադրաբար ստեղծվել է 1940-ական թվականներին չիկանո բանտարկյալների կողմից, ու վիպիլը՝ մայաների ասեղնագործված գործվածքներ, որոնք կրում են տեղաբնիկ կանայք Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Արվեստի այս ձևերը վերաձևակերպվել են՝ Տեխաս / Մեքսիկա սահմանին ընթացող կյանքի ժամանակակից պատմություններ պատմելու համար։ Տնային գործվածքների վրա, ինչպիսիք են թաշկինակները, բարձի երեսներն ու անկողնային սավանները գրիչ, մատիտ և ներկ օգտագործած Անսիսոյի աշխատանքն ուսումնասիրում է սահմանամերձ կյանքի հոգեբանական-քաղաքական պայքարը։
Կամրջելով իր երկակի ինքնությունները՝ թե՛ որպես տեխասցի, և թե՛ որպես ծնունդով ամերիկացի-մեքսիկացի, Անսիսոն հասել է իր ինքնության նոր գիտակցմանը։
Ինձ դուր են գալիս այդ երկու մշակույթները։ Ինձ դուր է գալիս այդ երկակիությունը, որը գտնվում է մեջտեղում։ Սկզբում դա ինձ դուր չէր գալիս, բայց հիմա, երբ արդեն մեծ եմ, դա ինձ դուր է գալիս։ Հպարտ եմ, որ մեքսիկացի եմ, հպարտ եմ, որ տեխանա եմ[10]։ |
Նրա վերջին աշխատությունն ընդգրկում է կրթությանը, մարդու իրավունքներին, դասին և ռասային վերաբերող հարցեր, որոնք ակնհայտ են մարդու իրավունքների կրթության գրքի շապիկի վրա պատկերված նրա «Չկրակեք» (2014) աշխատանքում[11]։
Անսիսոյի արվեստը ներառվել է ներերկրային ու միջազգային ցուցահանդեսներում, և ցուցադրվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Սան Խոսեի արվեստի թանգարանը, Կալիֆոռնիայի օքլենդյան թանգարանը, Մեքսիկական արվեստի ազգային թանգարանը, Սան Ֆրանցիսկոյի Գալերիա դե լա Ռացան, Ալբուկերկեի Իսպանական ազգային մշակույթի կենտրոնը[12][13] և Բրյուսելը։
Բացի արվեստով զբաղվելն ու իր աշխատանքները ցուցադրելը նաև արվեստ է դասավանդել շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջոցով երիտասարդության բազմազան զանգվածների։ Նաև աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի տղաների և աղջիկների ակումբների գեղարվեստական ղեկավար[6]։
Մի քանի տարի շարունակ որպես փոխարինող ուսուցիչ դասավանդել է K-8 դասարաններում Սան Լորենցոյի, Սան Լեանդրոյի և Օքլենդի միացյալ դպրոցական շրջաններում[14]։ Ներկայումս ամբողջական դրույքով դասավանդում է Իսթ Բեյի քաղաքային տարրական դպրոցում[15]։
Անսիսոն համագործակցել է Պրինսթոնի հոգևոր ճեմարանի Zoe Project- ի հետ[16] և Rex Foundation կազմակերպության «Աշխարհը, ինչպես կարող էր լինել» մարդու իրավունքների կրթության ծրագրի հետ[17]։
Որպես հրավիրյալ դասախոս և խոսնակ մասնակցել է բակալավրիատի և դոկտորական կրթություն ստացող ուսանողների համար նախատեսված արվեստի տարբեր սեմինարների Սան Ֆրանցիսկոյի համալսարանի կրթության դպրոցի[18] և Ջորջ Վաշինգտոն համալսարանի միջոցով[19][20] ի թիվս այլոց։
Որպես նկարիչ Անսիսոյի ներդրումները ճանաչվել են The Huffington Post ընկերության կողմից, որը նրան հռչակել է որպես «Մինչև 35 տարեկան լատինա-նկարիչներից մեկը, որը դուք պետք է ճանաչեք»[3], ինչպես նաև Latina Magazine ամսագրի կողմից, որը նրան նորարար է անվանել «30 տարեկանից ցածր 30 լատինոների» «Կինոյի, երաժշտության, սոցիալական մեդիայի և ակտիվության ամենավառ երիտասարդ աստղերը» ցուցակում[21]։
Ընդգրկվել է նաև Elle ամսագրի 30-ամյակի թողարկման մեջ[22]։
Վերջերս մեքսիկական TVyNovelas ամսագիրը նրան ընդգրկել է կայացած լատինոների «Lideres de la Hispanidad / 50 ամենակարևոր իսպանախոսները այսօր» ցուցակում[23]։
Իր նշանակման օրը Միացյալ Նահանգների կրթության 10-րդ նախարար Ջոն Քինգ կրտսերը «Մեդիում» կայքին տրված հարցազրույցում ժամանակակից այլ նկարիչների կողքին նշել է նաև Անսիսոյին[24]։
Ամուսնացած է մանկավարժ Ջոն Նեպոմուսենոյի հետ[25]․ զույգն ամուսնացել է 2013 թվականին Տեխասի Թրևիս շրջանում[26]։ 2016 թվականին Օքլենդում ծնվել է նրանց որդի Լեոնարդոն[27][28]։ Նատալյան «Կապա Դելտա Չի» կազմակերպության անդամ է[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.