Նանկինի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Նանկինի համալսարան ( չինարեն՝ 南京大學, փինյին՝ Nánjīng dàxué), բարձրագույն ուսումնական հաստատություն Չինաստանում։ Համալսարանը տեղակայված է Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում։ Համալասարանի պատմությունը սկիզբ է առնում Վու դինաստիայի (եռաթագավորություն) ժամանակաշրջանից։ Նանկինի համալսարանը համարվում է Չինաստանի պատմության առաջին ժամանակակից համալսարանը, որը միավորում է ուսուցումն ու հետազոտությունը։ Նանկինից կառավարության դուրսբերումից հետո՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության ձևավորման նախօրեին, համալսարանը անվանափոխ է եղել՝ «Ազգային կենտրոնական համալսարան»-ից դառնալով «Նանկինի ազգային համալսարան», իսկ հաջորդ տարի արդեն այն դարձել է «Նանկինի համալսարան», որը, ի դեպ, պահպանվում է մինչ օրս։[4][5] Նանկինի համալսարանն իր երկարամյա պատմության ընթացքում կուտակել է հարուստ ակադեմիական ավանդույթներ և հոգևոր ժառանգություն՝ պահպպանելով հումանիստական մտքի և ակադեմիական բարգավաճման ինտեգրումը, և ձգտելով համաշխարհային խաղաղության և բարգավաճման։ Այն նշանակալի ներդրում և ազդեցություն է ունեցել կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում[6]։
Նանկինի համալսարան չինարեն՝ 南京大学 | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university? |
Հիմնադրված է | 1915 |
Ընդհանուր անձնակազմ | 2135 մարդ |
Անդամակցություն | C9 League?, Համացանցի կոնսորցիում[1][1], Yangtze Delta Universities Alliance?, Double First Class University Plan?, Plan 111? և Association of Pacific Rim Universities?[2] |
Երկիր | ![]() |
Կայք | nju.edu.cn/main.htm |
![]() ![]() Նանկինի համալսարան, Չինաստան | |
![]() |
Նանկինի համալսարանը համապարփակ, հետազոտական ուղղվածություն ունեցող համալսարան է՝ փաստերից գիտելիքներ դուրս բերելու ավանդույթով, և ունի բազմաթիվ ոլորտներ ընդգրկող առարկաների լայն շրջանակ։ Գոյություն ունեցող գրականություն, պատմություն, աշխարհագրություն, Երկիր մոլորակ, մթնոլորտ, աստղագիտություն, շրջակա միջավայր, փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բժշկություն, քաղաքականություն, իրավունք, բիզնես, հասարակագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նորությունների տարածում, օտար լեզուներ, ինժեներական կառավարում, ճարտարապետություն և նախագծում․ էլեկտրոնիկա, ճարտարագիտություն և կիրառական գիտություններ (ներառյալ՝ նյութերի, էներգիայի, կենսաբժշկական, քվանտային էլեկտրոնիկայի և օպտիկական ճարտարագիտության բաժինները)։ Նախատեսվում է ևս 20 նոր ֆակուլտետներ ավելացնել։ Համալսարանը հիմնականում կազմված է Գուլոու կամպուսից, որը տեղակայված է Նանկինի կենտրոնում, և Սիանլին կամպուսից, որը Նանկինի հյուսիս-արևելքում գտնվող Ցիսիա թաղամասում է։ Սիանլին կամպուսոը նախատեսված է բակալավրիատի ուսանողների համար, և աստիճանաբար դառնում է համալսարանի գլխավոր կամպուսը[7]։ Բացի այդ, գործում է նաև Փուքոու կամպուսը՝ Ծիանպեյ քաղաքում, որը հանդիսանում է որոշակի մասնագիտությունների ասպիրանտուրայի բաժին[8]։ 2022 թ․ Սուճոու կամպուսը, որը տեղակայված է Ցզյանսու նահանգի Սուճոու քաղաքում, ընդունել է բակալավրիատի՝ իր առաջին ուսանողներին[9][10]։
Նանկինի համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջատար համալսարաններից մեկն է և ներկայումս նշանակալի տեղ է զբաղեցնում «Աշխարհի 100 լավագույն համալսարանները»՝ ըստ «Times Higher Education»-ի ցանկի։ Այն հիմնական մասնագիտական առարկաների վերապատրաստման առաջատար փորձարարական ծրագիր է։ Մի ժամանակ համալսարանը մաս էր կազմում 1 ազգային լաբորատորիայի (նախապատրաստական), 7 պետական առանցքային լաբորատորիաների, 15 նախարարական և մարզային առանցքային լաբորատորիաների և 21 ազգային, նախարարական և մարզային ինժեներական կենտրոնների[11],հումանիտար և հասարակական գիտությունների տարբեր ոլորտներում առկա 27 հիմնական հետազոտական բազաների[12],բացի այդ, համալսարանին կից գործում են նաև ավելի քան 200 գիտահետազոտական ինստիտուտներ[13][14]։ Բժշկական բաժինը իր մեջ ներառում է Գուլոու հիվանդանոցի, Ծինլին (Նանկինի գլխավոր հիվանդանոց) հիվանդանոցի և Նանկինի ստոմատոլոգիական կենտրոնի մասնաճյուղեր։ Համալսարանից բացի կից գործում են Նանկինի համալսարանի և Տինծիացիաոյի հիմնական ավագ դպրոցի քոլեջները։ Կան նաև գիտական և տեխնոլոգիական արդյունաբերական պարկեր և բազմաթիվ արդյունաբերական գիտահետազոտական հաստատություններ:Նանկինի համալսարանն ունի ավելի քան 20 Նոբելյան դափնեկիր դասախոս՝ որպես պատվավոր պրոֆեսոր[15], ի դեպ, Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելը նույնպես ունի Նանկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[16]։ Համաձայն «Nature Index 2017» աղյուսակների՝ համաշխարհային համալսարանների բնական գիտությունների հետազոտության նվաճումների գնահատման հիմնական ցուցանիշների, Նանկինի համալսարանը զբաղեցնում է երկրորդ տեղը Չինաստանում (միայն Պեկինի համալսարանից հետո), երրորդը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և տասներկուերորդը աշխարհում՝ գերազանցելով համալսարաններին, ինչպիսիք են Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Կոռնելի համալսարանը, Սինգապուրի պետական համալսարանը, Նանյանի տեխնոլոգիական համալսարանը և Կայսերական տեխնոլոգիական քոլեջը[17]։ Այսպիսով՝ Նանկինի համալսարանը տարիներ շարունակ չի դադարում մնալ Չինաստանի լավագույն համալսարանների ցանկում՝ զիջելով միայն Պեկինի համալսարանին[18][19]։ Բացի այդ, Նանկինի համալսարանում աշխատում է պրոֆեսոր Մո Լիֆենը ՝ երկրի առաջին չինական գիտությունների թեկնածուն[20]։ 2018 թվականին Համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակում Նանկինի համալսարանը զբաղեցրել է 114-րդ տեղը աշխարհում[21]։ 2020 թվականին Չինաստանի շրջանավարտների ասոցիացիայի կայքում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ Չինաստանի համալսարանների շրջանակում։ Նույն թվականին ըստ «Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշի» (ARWU)՝ Չինաստանի համալսարանների շարքում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 2024 թվականին «Times Higher Education»-ի համաշխարհային համալսարանների վարկանշային շրջանակում Նանկինի համալսարանը զբաղեցրել է 73-րդ տեղը՝ սահմանելով պատմական նոր բարձրակետ[22]։。