From Wikipedia, the free encyclopedia
Նայվա Նիմրի (իսպ.՝ Najwa Nimri, արաբ․՝ نجوى نمري, փետրվարի 14, 1972[1], Պամպլոնա, Իսպանիա[1]), իսպանացի դերասանուհի և երգչուհի հորդանանյան ծագմամբ։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) կողմից թողարկված «Թղթե տունը» հեռուստասերիալում Ալիսիա Սիերայի դերով։ Հեռուստասերիալում սկսել է նկարահանվել 3-րդ եթերաշրջանից։ Նաև հայտնի է «Դեմ առ դեմ» հեռուստասերիալում Սուլեմա Սաիրի դերով։
Նայվա Նիմրի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 14, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պամպլոնա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | երգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և կոմպոզիտոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0632385 |
Նայվայի մայրը նավառացի է, իսկ հայրը՝ հորդանանցի։ Նա ունի եղբայր՝ Կարիմը և երկու քույրեր՝ Սառան և Նադիան։ Նրա զարմիկը՝ Ալեքսանդր Նայմերը, նույնպես իսպանացի երգիչ է։
Նրա անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «էքստազ»։ Դեռ մանուկ հասակում Նիմրին ընտանիքի հետ տեղափոխվել է Բիլբաո։ Ներկայումս Նայվան բնակվում է Մադրիդում։
Առաջին դերը խաղացել է «Թռիչք դեպի դատարկություն» ֆիլմում։ 1997 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի «Բացիր աչքերդ» ֆիլմում, Պենելոպե Կրուսի և Էդուարդո Նորյեգայի հետ, կատարելով այն դերը, որը մարմնավորել է Քեմերոն Դիասը «Վանիլային երկինք» ֆիլմի ամերիկյան տարբերակում։
Երգչուհին կարիերան սկսել է փոքր խմբում։ 1996 թվականին Նաջվան եղել է «Najwajean» խմբի անդամ Կառլոս Ջինի հետ[2]։ Բացի այդ, թողարկել է չորս սոլո ալբոմներ։ Capable սինգլը 2006 թվականին գլխավորել է իսպանական հիթ-շքերթը։ «Ասֆալտ» և «Խաղաղապահներ» ֆիլմերի երաժշտության համար ստացել է «Գոյա» մրցանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.