Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Հայաստանի շրջան՝ բռնազավթած Ադրբեջանի կողմից 1920 թ. ի վեր From Wikipedia, the free encyclopedia
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikası), ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ադրբեջանական ԽՍՀ Հանրապետության կազմում։ Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հյուսիսում՝ Վայոց ձորի և Արարատի մարզերին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիս-արևուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին։ Հայկական ինքնավար մարզը ադրբեջանի կազմի է մեջ է մտել ըստ Նախիջևանի պայմանագրի, որը լրացել է 2021 թվականին։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikası | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ադրբեջան | ||||
Հիմն | Ադրբեջանի օրհներգը | ||||
Կարգավիճակ | էքսկլավ և Ինքնավար հանրապետություն | ||||
Վարչկենտրոն | Նախիջևան | ||||
Խոշորագույն քաղաք | Նախիջևան | ||||
ԲԾՄ | 880 մետր | ||||
Բարձրագույն Մեջլիսի Նախագահ | Վասիֆ Թալիբով | ||||
Հիմնական լեզու | Ադրբեջաներեն | ||||
Բնակչություն (2009) | 400 000 | ||||
Խտություն | 75 | ||||
Տարածք | 5 363 | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 17, 1990 թ. | ||||
Սահմանակցում է | Թուրքիա, Իրան, Հայաստան և Արևմտյան Ադրբեջան | ||||
ISO 3166-2 կոդ | AZ-NX | ||||
Հեռախոսային կոդ | 60 | ||||
Ինտերնետ-դոմեն | .az | ||||
Ավտոմոբիլային կոդ | 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74 և 75 | ||||
nakhchivan.az | |||||
Պատմություն
Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։Բայց սա դեռ ամենը չէ։ Տարածքը Ադրբեջանին հանձնվելուց հետո ոչնչացվեցին ՆԻՀ֊ի 219 եկեղեցիները և Ջուղայի միջնադարյա խաչքարերի գերեզմանոցը։
Աշխարհագրություն
Նախիջևանը (ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը) իր պատմական գավառներով Հայկական լեռնաշխարհի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Այս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ։ Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70-75 կմ լայնություն։ Լեռնաշխարհը բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300-1500 մ բարձրություն։ Այսպես, տարածքի հարթավայրային մասը (կամ տարածքի 63%-ը) ծովի մակարդակից գտնվում է 750-1500 մ բարձրության վրա, միջլեռնային մասը (կամ տարածքի 30%-ը)՝ 1500–2500 մ, իսկ բարձրլեռնային մասը (կամ տարածքի 7%-ը)՝ 2500-3500 մ բարձրության վրա։ Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտ է, որը ծովի մակարդակից ունի 600 մ, իսկ ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մ բարձրություն։ Կլիման այստեղ բարեխառն է։ Ձմռանը սովորաբար լինում է -7°–+5°, իսկ ամռանը՝ +15°–+35°։ Իրանի հետ ունի 163 կմ սահման, որը սկսվում է Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտից մինչև Շարուր գավառի Դահնա լեոնաբլուրը։ Այստեղից էլ Նախիջևանը ընդամենը 8-11 կիլոմետրով սահմանակից է Թուրքիայի հետ։
Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչումներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ։ Նախիջևանի տարածքը եզերող Զանգեզուրի և Վայքի լեռնաշղթաների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակներից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ։ Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6-10 կմ, 24-ը՝ 11-25 կմ, 7-ը՝ 26 - 50 կմ և 4-ը՝ 51-100 կմ երկարություն։ Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով։ Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու ձեռակերտ այլևայլ հուշարձաններ, որոնց շուրջը հազարամյակներ առաջ մեր նախնիները հիմնել են իրենց բնակավայրերն ու բերդաքաղաքները, ստեղծել նյութական ու հոգևոր մշակույթը։ Ահա այս ամենից ստորև զետեղել ենք այն կարևոր տեղանքները, որոնք բնորոշում են Նախիջևան լեռնաշխարհը, որոնց մի մասի հետ կապված են նաև դարերի խորքից եկող հուշ ու ավանդություն, եղելություն և արդեն սրբության վերածված պատմական հիշողություն։
Վարչական բաժանում
Ադրբեջանի կազմում ապօրինաբար գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ) վարչատարածքային առումով բաղկացած է 7 շրջաններից։ Առանձին և հատուկ վարչատարածքային միավորի կարգավիճակ ունի նաև ՆԻՀ մայրաքաղաքը՝ հայոց վաղնջական քաղաքներից մեկը՝ Նախիջևանը (Նախճավան)։
Ստորև ներկայացված են ՆԻՀ-ի վարչատարածքային միավորները (ՆԻՀ-ի վարչական քարտեզի վրա տրված թվանշաններով՝ 1-8):
- Բաբեկի շրջան (ադրբ.՝ Babək rayonu),
- Ջուղայի շրջան (ադրբ.՝ Culfa rayonu),
- Քենգերլիի շրջան (ադրբ.՝ Kəngərli rayonu),
- Նախիջևան (ադրբ.՝ Naxçıvan) - մայրաքաղաք,
- Որդուարի շրջան (ադրբ.՝ Ordubad rayonu),
- Սադարակի շրջան (ադրբ.՝ Sədərək rayonu),
- Շահապոնքի շրջան կամ Շահբուզի շրջան (ադրբ.՝ Şahbuz rayonu) - (Շահապոնքը կամ Շահապոնսը Մեծ Հայքի Սյունիք նահանգի կամ աշխարհի գավառներից մեկն էր,
- Շարուրի շրջան (ադրբ.՝ Şərur rayonu)։
Պատկերասրահ
- Ջուղայի խաչքարերի գերեզմանոցը՝ մինչ նրա ապօրինի ոչնչացումը ադրբեջանցիների կողմից
- Ջուղայի այս 2 խաչքարերը այժմ գտնվում են Վաղարշապատում
- Օձասար
Տես նաև
Արտաքին հղումներ
Գրականություն
- Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 161)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.