From Wikipedia, the free encyclopedia
Նաթ Քինգ Քոլ (անգլ.՝ Nat King Cole ամբողջական անունը՝ անգլ.՝ Nathaniel Adams Coles, մարտի 17, 1919[1][2][3][…], Մոնթգոմերի, ԱՄՆ[4] - փետրվարի 15, 1965[5][1][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), հայտնի ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան։
Նաթ Քինգ Քոլ | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Nathaniel Adams Coles |
Նաև հայտնի է որպես | Nat King Cole |
Ծնվել է | մարտի 17, 1919[1][2][3][…] Մոնթգոմերի, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 15, 1965[5][1][2][…] (45 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահար, դերասան, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար և հեռուստատեսային դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր, երգեհոն, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Capitol Records, Դեկա Ռեկորդս և Ammor? |
Կրթություն | Ուենդել Ֆիլիպս Ակադեմիա |
Անդամակցություն | The King Cole Trio? |
Ամուսին | Մարիա Քոլ |
Պարգևներ | |
Կայք | natkingcole.com |
Ստորագրություն | |
Nat King Cole Վիքիպահեստում |
Ծնվել է 1919 թվականի մարտի 17-ին Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա հայրը Էդուարդ Քոլը եղել է քահանա Մկրտիչ եկեղեցում։ Մայրը՝ Պերլինը, եղել է եկեղեցու երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Առաջին դասերը նրան տվել է մայրը, իսկ առաջին ելույթին ներկայացել է Yes, We Have No Bananas երգով՝ 4 տարեկան հասակում։ 1921 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո և 12 տարեկանից նա հաճախում է դաշնամուրի դասերի։
Նաթ Քինգ Քոլը 19 տարեկանում սկսեց աշխատել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար իր եղբոր՝ Էդիի խմբում։ 1936 թվականին Նաթը ելույթ է ունենում ռեվյույով Նոբլա Սիսլայի հետ։ 1937 թվականին ստեղծում է տրիո Օսկար Մուրոմի հետ։ Խումբը գոյատևեց մինչև 1947 թվականը։ 1943 թվականին դառնալով հայտնի վոկալիստ ձայնագրեց իր սեփական երգը (Straighten Up and Fly Right)։ «Capitol Records»-ը վաճառեց այդ երգի 500000 կրկնօրինակ։ 1950 թվականի հունիսին ձայնագրեց Mona Lisa բալլադը, որը իր երգացանկում զբաղեցրեց 1-ին տեղը։ 1956 թվականի վերջին Նաթը թողարկեց ջազային ալբոմ «After Midnight» անվանումով։ 1964 թվականին նա թողարկեց իր վերջին «L-O-V-E» ալբոմը, որից հետո մի քանի օր անց հայտնվեց հիվանդանոցում։ Նաթը մահացել է 1965 թվականի փետրվարին, քաղցկեղից՝ Կալիֆոռնիայում։ Նա առաջին սևամորթ էստրադային կատարողն էր ում հանդիսատեսն ընդունեց։ Ունեցել է շուրջ 18 ձայնասկավառակ և 350 երգ։
Նրա երգերը հնչում են 100-ից ավելի ֆիլմերում, որպես դերասան նկարահանվել է մոտ 20 գեղարվեստական և հեռուստեսային ֆիլմերում ու սերիալներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.