Նագոյայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Նագոյայի համալսարան (ճապ.` 名古屋大学, նագոյա դայգակու), Ճապոնիայի ազգային համալսարաններից մեկը։ Տեղակայված է Նագոյա քաղաքի արևելյան մասում, համարվում է երկրում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Համալսարանն իր արմատներով հասնում է 1871 թվական, երբ գործում էր որպես ժամանակավոր բժշկական դպրոց։ 1939 թվականին հաստատությունը դարձավ Նագոյայի կայսերական համալսարան, 1947 թվականին վերանվանվեց Նագոյայի համալսարան, 2004 թվականից դարձավ ազգային համալսարանների համակարգի մաս։
Նագոյայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, ազգային համալսարան և scientific publisher? |
Հիմնադրված է | 1939 |
Անդամակցություն | ArXiv[1], ORCID[2], Association of Pacific Rim Universities?[3] և Open Education Global?[4] |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նագոյա և Այչի |
Կայք | nagoya-u.ac.jp(ճապոներեն), en.nagoya-u.ac.jp(անգլ.) և cn.nagoya-u.ac.jp(չին.) |
Nagoya University Վիքիպահեստում |
Ուսանողների զգալի մասը Տոկայի տարածաշրջանից են, չնայած ուսանողների մեծ մասը Ճապոնիայի այլ շրջաններից են։ Արտասահմանյան ուսանողների մեծ մասը հիմնականում Չինաստանից են` 47 % և Կորեայից` 9,5 % (2009 թվականի մայիսի 1-ի տվյալներով)։ Համալսարանում 30-ից ավելի ուսանողներ կան Թայվանից, Ինդոնեզիայից, Վիետնամից, Մալայզիայից, Կամբոջայից և Ուզբեկստանից։