ՆՏՎ (ռուս.՝ НТВ, էՆ-Տե-Վե), ռուսական դաշնային հեռուստաընկերություն[1], հիմնվել է 1993 թվականին։ Իրականուցնում է շուրջօրյա հեռարձակում Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնից[2]։ Ունի սեփական «ՆՏՎ-Պրոֆիտ» կինոընկերությունը։ 1997 թվականին կազմավորվեց «ՆՏՎ Հոլգինգ» (НТВ Холгинг) խումբը, որի կազմ մտան «ՆՏՎ», «ՆՏՎ Պլյուս», «Էխո Մոսկվի», «RTVi» և «ՏՆՏ» հեռուստաընկերությունները։ 2001 թվականին ստեղծված հեռուստաալիքի միջազգային «ՆՏՎ Միր» տարբերակը հեռարձակվում է ամբողջ աշխարհում։ Նաև գործում են «ՆՏՎ Կանադա»` Կանադայում, և ԱՄՆ-ում հեռարձակվող «ՆՏՎ Ամերիկա» հեռուստաալիքները[3]։ 2013 թվականի ապրիլի 17-ին հեռուստաալիքը սկսեց հեռարձակվել 16:9 ֆորմատով[4]։
«ՆՏՎ Հեռուստաընկերություն» ԲԲԸ ОАО «Телекомпания НТВ» | |
---|---|
🌐 | www.ntv.ru |
Երկիր | Ռուսաստան, Մոսկվա |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Պատկերի ֆորմատ | 576i 16:9, 14:9 (SDTV) |
Հեռարձակման սկսման թվական | հոկտեմբերի 10, 1993 |
Փոխարինվել է | Օստանկինոյի 4-րդ ալիք (1994 թ. հունվարի 17-ից) Российские университеты (1996 թ. նոյեմբերից) |
Հիմնադիր | Վլադիմիր Գուսինսկի Օլեգ Դոբրոդեև Եվգենի Կիսելյով Իգոր Մալաշենկո |
Սեփականատեր | Մեդիա-Մոստ (1997—2001) Գազպրոմ Մեդիա (2001 — ից) |
Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է բոլոր կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդների համար։
Տարբերանշաններ
- Առաջին լոգոն 1993 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 1994 թվականի ապրիլի 10-ը
- Երկրորդ լոգոն 1993 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1994 թվականի հուլիսի 31-ը
- Երրորդ logopip 1994 թվականի հունվարի 17-ից մինչև 1994 թվականի օգոստոսի 31-ը
- Չորրորդ լոգոն 1994 թվականի հունվարի 17-ից մինչև 1997 թվականի օգոստոսի 10-ը
- Լոգոն 1995 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 9-ը (մինչև 1997 թվականի հուլիսի 31-ը՝ փայլատ գնդակով)
- Լոգոն 2001 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2007 թվականի հունիսի 3-ը
- 2005 թվականի լոգո (2010 թվականից՝ տառերը և գնդակը կրճատված):
Արտաքին հղումներ
- www.ntv.ru Պաշտոնական կայք (ռուսերեն)
- Օնլայն հեռարձակում (ռուսերեն)
- ՆՏՎ-Միր պաշտոնական կայք (ռուսերեն)
- ՆՏՎ Կանադա Արխիվացված 2009-04-09 Wayback Machine
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.