From Wikipedia, the free encyclopedia
Ն. Պ. Ռաևի կանանց բարձրագույն պատմա-գրականագիտական և իրավաբանական դասընթացներ (ռուս.՝ Вы́сшие исто́рико-литерату́рные и юриди́ческие же́нские ку́рсы Н. П. Ра́ева), Ռուսական կայսրությունում կանանց համար կազմակերպված բարձրագույն կրթության դասընթացներ պատմա-գրականագիտական և իրավաբանական ֆակուլտետներով, որը հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգում 1905 թվականի դեկտեմբերի 3-ին պետական խորհրդական Նիկոլայ Պավլովիչ Ռաևի կողմից։
Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռաևի բարձրագույն պատմա-գրականագիտական կանանց դասընթացները կանանց բարձրագույն կրթության համակարգ մտան համեմատաբար ուշ, սակայն նշանակալի հետք թողեցին 20-րդ դարի սկզբի ռուսական մշակույթում, հիմնականում փայլուն մանկավարժական կազմի ուժերի շնորհիվ։
Դասընթացների կազմակերպումը Ռուսական կայսրության պետական խորհրդական Նիկոլայ Պավլովիչ Ռաևին թույլատրվեց 1905 թվականի դեկտեմբերի 3-ին[1]։ Կազմակերպական փուլը ավարտվեց 1906 թվականի աշնանը, երբ սկսվեց ունկնդիրների պարբերական ուսուցումը։
Դասընթացներում ուսումնառությունը իրականացվում էր երկու ֆակուլտետներում[2]
Դասընթացների պատմա-գրականագիտական ֆակուլտետում դասավանդում էին դասախոսներ Կոնստանտին Ագգեևը (աստվածաբանություն), Ալեքսանդր Վվեդենսկին (փիլիսոփայություն), Նեստոր Կոտլյարևսկին (ընդհանուր գրականություն), Վասիլի Սիպովսկին (ռուսական գրականություն), Սերգեյ Սերեդոնինը (ռուսական պատմություն), Ֆադեյ Զելինսկին (Հունաստանի պատմություն), Պավել Միտրոֆանով (Հռոմի պատմություն), Վ. Ի. Պրոտասով (լատիներեն լեզու)։
Իրավաբանական ֆակուլտետում դասավանդում էին, Լյուբոմիր Դիմշան, Լև Պետրաժիցկին (իրավունքի հանրագիտարան), պրոֆեսոր Վլադիմիր Կուզմին-Կարավաևը (քրեական իրավունք), Միխայել Ռեյսները (պետական իրավունք)։
Դասընթացների տնօրեն Նիկոլայ Ռաևը 1907 թվականի օգոստոսի 1-ին խնդրեց դասընթացների պրոֆեսորներ հաստատել Սանկտ Պետերբուրգի համասարանի իրավաբաններ Էրվին Գրիմին, Միխայել Պերգամենտին, Իվան Օզերովին և դասընթացների դասախոսներ պրիվատ-դոցենտներ Եվգենի Անիչկովին, Վ. Ն. Սպերանսկուն (իրավունքի փիլիսոփայության պատմություն), ինչպես նաև Տեխնոլոգիականինստիտուտի դասախոս Միխայիլ Բերնացկուն։
1908 թվականից դասընթացները տեղակայվեցին Սանկտ Պետերբուրգի Գորոխովայա փողոցի № 20 տանը։
Այդ ընթացքում դասընթացներում դասավանդելու հրավիրվեցին Իվան Անդրեևը, Իննոկենտի Աննենսկին, Վ. Բ. Ելյաշևիչը, Նիկոլայ Կարինսկին, Պավել Լյուբլինսկին, Պյոտր Ստրուևը և Բ. Մ. Ֆարմակովսկին։ 1908 թվականի սեպտեմբերի 9-ին Նիկոլայ Ռաևը դիմեց օկրուգային հոգաբարձուին լրացուցիչ դասընթացների պրոֆեսոր հաստատել սլավոնական բանասիրության դոկտոր Ալեքսանդր Պոգոդինին։ Մեկ ամիս անց, նոյեմբերի 8-ին Ռաևը հայտնեց դասընթացներում ցանկացողների համար հին հունարեն լեզվի դասավանդման վերաբերյալ իր որոշման մասին, ինչի կապակցությամբ նա հրավիրեց պետական խորհրդական Ստեփան Ցիբուլսկուն, միաժամանակնա միջնորդեց պրոֆեսոր հաստատել Ֆեոդոր Բրաունին, որպես վիճակագրության դասախոս հրավիրվեց Ռոման Օրժենցկին։ Դասընթացներում դասախոսում էր նաև Սերգեյ Ռոժդեստվենսկին։
1909 թվականին դասընթացներում ուսումնասիրում էին տասնյոթ առարկաներ, այդ թվում՝ ռուսաց լեզու և ընդհանուր լեզվագիտություն, անգլերեն, լատիներեն, գերմաներեն և ֆրանսերեն, ինչպես նաև հին հունարեն ցանկացողների համար։ Նման ընդլայնումը նպատակ ուներ հասնել նրան, որ դաընթացներն ավարտողները քննությունները հանձնեին համալսարանի շրջանավարտների օրինակով, որ նրանք իրավունք ունենային դասավանդել կանանց գիմնազիայի բարձր դասարաններում։ Ժողովրդական կրթության դեպարտամենտի1913 թվականի սեպտեմբերի 4-ի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Սանկտ Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգաբարձուին տեղեկացրել են, որ պատմա-գրականագիտական ֆակուլտետի ունկնդիրները, որոնք ներկայացրել են Ն. Պ. Ռաևի դասընթացներն ավարտելու վկայականներ «հանձնաժողովի կողմից թույլատրվում են մասնակցել քննությունների նույն հիմունքներով, ինչպես համալսարանից վկայական ստացած անձիք»։ Նման հնարավորության բացակայությունը դասընթացների իրավաբանական ֆակուլտետի ունկնդիրների փոքր թվաքանակի պատճառ էր դարձել։ Դրա հետևանքով էլ, 1912 թվականի հունվարի 27-ին հոգաբարձուին գրած իր նամակում Ռաևը ստիպված էր հավաստել «իրավաբանական ֆակուլտետ ընդունվել ցանկացողների բացակայությունը» և խնդրում էր հաստատել 1911 թվականի սեպտեմբերի 1-ից դասախոսներ Մ. Ա. Ռեյսների, Ֆեոդոր Տարանովսկու (ռուսական իրավունք), Վ. Ն. Սպերանսկու, Ռ. Մ. Օրժենցկու, Վլադիմիր Սվյատլովսկու (քաղաքատնտեսություն՝ 1910 թվականից), Լ. Ի. Պետրաժիցկու աշխատանքից ազատումը։
1910 թվականին անտիկ գրականության պատմություն դասավանդելու համար հրավիրվեց Վյաչեսլավ Իվանովը[3]։ Այդ ընթացքում դասընթացներում դասավանդում էին նաև Նիկոլայ Գրեդեսկուլը, Յակով Բարսկովը, Վլադիմիր Բենեշևիչը։
Դասընթացների ունկնդիրներից լայնորեն հայտնի էր միայն Աննա Ախմատովան, որը տեղափոխվել էր Կիևի բարձրագույն կանանց դասընթացների իրավաբանական բաժնից։ Ն. Պ. Ռաևի դասընթացների հետ է կապվում նաև 20 դարի սկզբի գրաքննադատ Տաիսա Յակովլևնա Գանժուլևիչի (1880-1936) անունը։
Դասընթացներում դասավանդում էին Լև Շչերբան[4], Նիկոլայ Լոսսկին (մարտ 1914), Սեմյոն Ֆրանկը, Ա. Ի. Զաօզյորսկին, Ալեքսանդր Վասիլևը (սեպտեմբեր, 1914), Պավել Սակուլինը, Նիկոլայ Օտտոկարը (մայիս, 1915), Ա. Ի. Մալեինը (փետրվար, 1914), Վլադիմիր Պերետցը (նոյեմբեր, 1916), О. Կ. Նեդզվեցկայան (նոյեմբեր, 1916)։
Նիկոլայ Պավլովիչ Ռաևը դասընթացների տնօրենն էր հիմնադրման օրվանից մինչև 1916 թվականի օգոստոսի 30-ը, երբ նա նշանակվեց Ռուսական կայսրության Սրբազան կառավարման Սինոդի օբեր դատախազ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.