From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Մարկովիչ Նագիբին (ռուս.՝ Ю́рий Ма́ркович Наги́бин, 1920, ապրիլի 3, Մոսկվա - 1994, հունիսի 17, Մոսկվա), ռուս գրող, արձակագիր, ժուռնալիստ, սցենարիստ։
Յուրի Նագիբին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
Վախճանվել է | հունիսի 17, 1994[2][4][5][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, մանկագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Պարգևներ | |
Ամուսին | Բելլա Ախմադուլինա |
Յուրի Նագիբինը ծնվել է 1920 թվականին Մոսկվայում։ Հայրը՝ Կիրիլ Նագիբինը, որպես հակահեղափոխական մահապատժի է ենթարկվել նախքան որդու ծնունդը։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտ, սակայն ուսումը կիսատ է թողել և ընդունվել Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի ինստիտուտ։ Առաջին պատմությունը գրել է 1940 թվականին և դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Ուսումը կիսատ է մնացել Հայրենական պատերազմին մասկացելու պատճառով։ 1943 թվականին հրատարակել է պատմությունների իր առաջին ժողովածուն։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է լրագրողի աշխատանքով, դրա հետ մեկտեղ գրել է «Ձմեռային կաղնի» և «Խողովակ» պատմվածքները։ 1950-1960-ական թվականներին մեկը մյուսի հետևից տպագրվել են գրողի ստեղծագործությունները։ Նագիբինը գրել է մի քանի ֆիլմերի սցենար, պատրաստել է հեռուստահաղորդումների շարքեր։
Նագիբինը ամուսնացել է 6 անգամ, սակայն երեխաներ չի ունեցել։
Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.