From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Իվանովիչ Բորիսով (ռուս.՝ Юрий Иванович Борисов, դեկտեմբերի 31, 1956, Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտպանության և արդյունաբերական համալիրի հարցերով տեղակալ 2018 թվականի մայիսի 18-ից (պաշտոնակատար՝ 2020 թվականի հունվարի 15-ից 21-ը)[1]։ Ռուսաստանի Դաշնության հերոս (2018)[2]։
Յուրի Բորիսով | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ, Tver Military College? և Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և պետական ծառայող |
Ծննդյան օր | դեկտեմբերի 31, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
«Միֆի» ազգային հետազոտական միջուկային համալսարանի էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ»[3]։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2013), տեխնիկական գիտությունների դոկտոր։
Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 31-ին Վիշնի Վոլոչեկում։ 1974 թվականին ավարտել է Կալինինի Սուվորովի ռազմական ուսումնարանը և ընդունվել հակաօդային պաշտպանության ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն հրամանատարական ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։
1978 թվականից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում՝ սպայական պաշտոններում։ Ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտել է 1985 թվականին։
1998 թվականին ազատվել է՝ անցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պահեստազոր և նշանակվել Մոդուլ գիտատեխնիկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում (ավիոնիկայի, պատկերների ճանաչման համալիրների և ինտեգրալ սխեմաների մշակում)։
2004 թվականի հուլիսին նշանակվել է ռադիոէլեկտրոնային արդյունաբերության և արդյունաբերության դաշնային գործակալության կառավարման համակարգերի վարչության պետ։ 2007 թվականի հոկտեմբերից՝ արդյունաբերության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ։
2008 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնում զբաղվել է ռադիոէլեկտրոնիկայի զարգացման նպատակային ծրագրի վերահսկմամբ և աջակցել Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի մշակմանն ու ներդրմանը։
2011 թվականի մարտի 3-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
«Բորիսովը տաղանդավոր պաշտոնյա է, նա շատ բան է արել Ռուսաստանում էլեկտրոնիկայի զարգացման համար։ Ռազմարդյունաբերական հանձնաժողովում նշանակվելը նրա արժանիքների և մասնագիտական հատկանիշների արժանի գնահատականն է»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2012 թվականի նոյեմբերի 15-ի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ[4]։ Այդ պաշտոնում պատասխանատու էր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովման և ռազմատեխնիկական քաղաքականության, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ստեղծման, զարգացման և արդիականացման համար։ Նրա հսկողության տակ են եղել դեպարտամենտներ՝ սպառազինություններ, պետպաշտպանության ապահովման և պետպատվերի տեղադրման ուղղությամբ, ինչպես նաև հինգ վարչություններ և պաշտպանության նախարարության տեխնիկական տեսչություն[5]։
2013 թվականի հունիսի 5-ից հանդիսանում է նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից ռազմատեխնիկական կոմիտեի նախագահը[6]։
2013 թվականի հոկտեմբերի 7-ին շնորհվել Է Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական գործող խորհրդականի դասային աստիճան[7]։ Ունի տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Մտնում է Ուրալվագոնզավոդ ԲԲԸ-ի և Միացյալ ավիաշինական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմի մեջ։
Պաշտպանական ձեռնարկությունների աջակցման լիգա բյուրոյի անդամ։
2018 թվականի մայիսի 7-ին առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի պաշտոնում, որը ղեկավարում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հարցերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2018 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ։ 2018 թվականի հոկտեմբերից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ավիացիոն կոլեգիայի նախագահ։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.