From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպով (ռուս.՝ Юрий Владимирович Андропов, հունիսի 2 (15), 1914[1], Սոլունո-Դմիտրիևսկոյե, Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն և Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1984[2][3][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ղեկավարը 1982-1984 թվականներին (ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար)։
Յուրի Անդրոպով Юрий Андропов | |||
| |||
---|---|---|---|
նոյեմբերի 12, 1982 - փետրվարի 9, 1984 | |||
Նախորդող | Լեոնիդ Բրեժնև | ||
Հաջորդող | Կոնստանտին Չեռնենկո | ||
| |||
հունիսի 16, 1983 - փետրվարի 9, 1984 | |||
Նախորդող | Վասիլի Կուզնեցով | ||
Հաջորդող | Վասիլի Կուզնեցով | ||
| |||
հունիսի 16, 1983 - փետրվարի 9, 1984 | |||
Նախորդող | Կոնստանտին Չեռնենկո | ||
Հաջորդող | Կոնստանտին Չեռնենկո | ||
| |||
մայիսի 18, 1967 - մայիսի 26, 1982 | |||
Նախորդող | Վլադիմիր Սեմիչաստնի | ||
Հաջորդող | Վիտալի Ֆյոդորչուկ | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ (1939–1984) | ||
Կրթություն՝ | Rybinsk River School VI Kalashnikov? (1936), Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1947) և Պետրոզավոդսկի պետական համալսարան (1951) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | հունիսի 2 (15), 1914[1] | ||
Ծննդավայր | Նագուտսկայա, Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | փետրվարի 9, 1984[2][3][4][…] (69 տարեկան) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ | ||
Ամուսին | Նինա Իվանովնա Տատյանա Ֆիլիպովնա (1940-ական թթ․) | ||
Զավակներ | Եվգենիա Անդրոպովա Վլադիմիր Անդրոպով Իգոր Անդրոպով Իրինա Անդրոպովա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Եղել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ 1937–1951 թվականներին կոմերիտական և կուսակցական ղեկավար աշխատանք է վարել Յարոսլավլում և Կարելիայում։ 1951 թվականից աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։
1953-1957 թվականներին ԽՍՀՄ-ի դեսպանն էր Հունգարիայում, 1957 թվականից՝ ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, 1961 թվականից՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։ 1962–1967 թվականին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1973 թվականից՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ (թեկնածու 1967 թվականից)։ 1967 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտեի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ, 4-րդ և 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Մահացել է 1984 թվականի փետրվարի 9-ին, Մոսկվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.