From Wikipedia, the free encyclopedia
Յույ Նան (չինարեն՝ 余男, սեպտեմբերի 5, 1978[1], Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի դերասանուհի, որը Դովիլում կայացած Ասիական կինոյի միջազգային կինոփառատոնում (2001), «Ոսկե աքաղաղ» (2003), Փարիզի միջազգային կինոփառատոնում (2004) և Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (2007) կանացի լավագույն դերերի համար արժանացել է մի քանի մրցանակի։
Յույ Նան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Դալյան, Լյաոնին, Չինաստան |
Կրթություն | Պեկինի կինոակադեմիա |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Յույ Նանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 5-ին Դալյան քաղաքում։ Նրա անունը բառացի թարգմանությամբ նշանակում է «տղամարդ», «որդի»։ Դերասանուհին խոստովանել է, որ բնավորությամբ նա միշտ ավելի նման է եղել տղայի քան աղջկա։ 2008 թվականի հարցազրույցի ժամանակ նա նշել է․ «Ես շատ նման եմ ուղղամիտ և հանգիստ տղայի։ Ինձ հետ հեշտ է լեզու գտնել։ Ես լուրջ եմ վերաբերվում աշխատանքիս, բայց քիչ բան եմ հասկանում կյանքից »[2]։
1995 թվականին Դալյանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, երիտասարդ Յույ Նանը մտադիր էր ընդունվել օտար լեզուների համալսարան, բայց քանի որ Պեկինի կինոակադեմիան այդ տարի առաջին անգամ Դալյանում անցկացնում էր սովորողների հավաքագրում, արմատապես ազդել է աղջկա ընտրության վրա։ Համակուրսեցիների և դասախոսների հուշերով Յույ Նանը եղել է տարբերվող ուսանողուհի․ մի կողմից նա հազվադեպ է լքել համալսարանը, անփորձ է եղել շփման մեջ և ընդհանուր առմամբ թողել է լսող աղջկա տպավորություն, մյուս կողմից՝ նրա կարծիքով, եթե դասախոսն անփութորեն էր վարում դասը նա կարող էր ցուցադրական վեր կենալ և լքել լսարանը։ Դերասանուհին խոստովանել է, չի եղել լավ ուսանողուհի և հաճախ բաց է թողել դասերը՝ գերադասելով ֆրանսիական և իտալական ֆիլմերի դիտումը[3]։
1999 թվականին Պեկինի կինոակադեմիա է ժամանել սկսնակ ռեժիսոր Վան Ցյուանանը, որը այդ ժամանակ զբաղված էր իր «Լուսնային խավարում» դեբյուտային ֆիլմի գլխավոր դերասանուհու փնտրտուքներով։ Ծանոթանալով Յույ Նանի հետ՝ նրան հրավիրել է փորձերին, իսկ ավելի ուշ հաստատել է նրան գլխավոր դերում։ Պատկերը 2000 թվականի Մոսկովյան միջազգային կինոփառատոնին արժանացել է Կինոյի մամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակին, իսկ երիտասարդ ռեժիսորի և սկսնակ դերասանուհու հարաբերությունները դուրս են գալիս գործնական սահմաններից։ Հետագայում Յույ Նանը Վան Ցյուանանի բոլոր ֆիլմերում խաղացել է գլխավոր դեր («Էրմեյի պատմությունը» (2004)՝ «Ոսկե աքաղաղ» մրցանակ կանացի լավագույն դերի համար, «Տուիի հարսանիքը» (2006)՝ 2007 թվականի Բեռլինի կինոփառատոնին «Ոսկե արջ» մրցանակ, «Ջուլհակուհին» (2009))`Կինոյի մամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակին։ «Ջուլհկուհին» Յույ Նանի և Վանի համատեղ վերջին աշխատանքն էր, քանի որ նրանք նույն թվականին բաժանվել են[3]։
2010 թվականին Յույ Նանը մտել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ։
2012 թվականին հեռարձակվել է «Անզսպելիները 2» մարտաֆիլմը, որտեղ Յույ Նանը խաղացել է Մեգիի կերպարը՝ դառնալով «Անզսպելիների» բացառապես տղամարդկային կազմի առաջին կին անդամը։
Տարի | Անվնաում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999 | Լուսնային խավարում | 月蚀 | Յա Նան |
2003 | Կատաղություն | Fureur | Թին |
2004 | Էրմեյի պատմությունը | 惊蛰 | Էրմեյ |
2006 | Թուիի հարսանիքը | 图雅的婚事 | Թույա |
2007 | Սիրո հավատ | 左右 | Դուն Ֆան |
2007 | Իմ ԴՆԹ–ն ասում է, որ ես սիրում եմ քեզ | 基因决定我爱你 | Մառլեն |
2007 | Բրիլիանտե շներ | 钻石狗 | Անիկա |
2008 | Մահացու խորտիկներ | 双食记 | Լի Չունյան |
2009 | Ջեքիի փնտրտուքներում | 寻找成龙 | ռեժիսոր-աղջիկ |
2009 | Ջուլհակուհին | 纺织姑娘 | Լիլի |
2010 | Մրրիկ | 西風烈 | Նոռա |
2011 | Կորած երեխան | 寻人奇事 | Չժան Սյաոյուե |
2011 | Չհագեցող մոդա | 与时尚同居 | Ցի Սի |
2012 | Անզսպելիները 2 | The Expendables 2 | Մեգի Չեն |
2012 | Մահվան ծրագիր | 杀生 | Մա Գուաֆու |
2013 | Պատերազմի հրեշտակները | 铁血娇娃 | Բայ Սյուե |
2013 | Ոչ մեկի հողը | 无人区 | Յե Բալի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.