![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/Yucat%25C3%25A1n_Peninsula.png/640px-Yucat%25C3%25A1n_Peninsula.png&w=640&q=50)
Յուկատան (թերակղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Յուկատան (իսպ.՝ Yucatán), թերակղզի Կենտրոնական Ամերիկայում։ Բաժանում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովից։ Թերակղզու հյուսիսային մասի վրա են գտնվում մեքսիկական Յուկատան, Կամպեչե և Կինտանա-Ռոո նահանգները, իսկ հարավը մտնում է Գվատեմալայի և Բելիզի կազմի մեջ։ Կլիման արևադարձային է և շոգ։ Թերակղզու հարավում համեմատաբար խոնավ է և զբաղեցված է արևադարձային անտառներով։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկատան (այլ կիրառումներ)
![]() Թերակղզու տեղադրությունը | ||
Տեղագրություն | Կենտրոնական Ամերիկա | |
Ողողող ջրեր | Կարիբյան ծով, Մեքսիկական ծոց | |
Երկիր | ![]() ![]() ![]() | |
![]() |
«Յուկատան» անվան ծագումնաբանությունը հստակ պարզաբանված չէ։ Կոնկիստադոր Էռնան Կորտեսը կարծում էր, որ անունը ծագել է սխալմամբ։ Ըստ նրա` առաջին իսպանացի ճանապարհորդները հարցրել են տեղաբնիկներից տարածքի անվանումը, իսկ նրանց պատասխանել են «Յուկատան», որը մայաների լեզվով նշանակել է «Ես չեմ հասկանում դու ինչ ես ասում»[1][2]։ Ոմանք պնդում են, որ անվան աղբյուրը ացտեկյան «Յոկատլան» բառն է, որ նշանակում է «հարստության վայր»։