From Wikipedia, the free encyclopedia
Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքս (գերմ.՝ Julius Roderich Benedix, հունվարի 21, 1811[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[2] - սեպտեմբերի 26, 1873[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[2]), գերմանացի գրող, դերասան, դրամատուրգ, լիբրետիստ[3] և 19-րդ դարի թատերական ռեժիսոր։
Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքս գերմ.՝ Julius Roderich Benedix | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1811[1] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[2] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1873[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[2] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Thomasschule zu Leipzig? |
Մասնագիտություն | լիբրետիստ, դերասան, թատրոնի դերասան և գրող |
Երեխաներ | Hugo Benedix? և Gerda Hermany-Benedix? |
Roderich Benedix Վիքիպահեստում |
Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքսը ծնվել է 1811 թվականի հունվարի 21-ին Լայպցիգում։ Ավարտելով տեղի Սուրբ Ֆոմի դպրոցը, որից հետո՝ 1831 թվականին Հենրիխ Էդուարդ Բեթմանի խմբում(գերմ.՝ Heinrich Eduard Bethmann), ում հետ նա ճանապարհորդել է Գերմնիայի տարբեր քաղաքներում, ծանոթացել է դերասանի քոչվոր կյանքի բոլոր դժվարություններին։
Այնուհետև խաղացել է Մայնցում և Վիսբադենում, ինչպես նաև եղել է Վեզելեի ձմեռային պալատի ռեժիսոր։ Այնտեղ բեմում ներկայացրել է «Das bemooste Haupt» (1841) կատակերգությունը, որը հետագայում հաջողությամբ շրջել է գերմանական բազմաթիվ բեմերում և մեծ ազդեցություն թողել հեղինակի ճակատագրի վրա։ Այդ ամենից հետո Ռեդերիխ Բենեդիքսը հրաժարվել է բեմ բարձրանալ և դարձել է Վեզելե քաղաքի «Sprecher» հանրային թերթի խմբագիր։
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում Ռեդերիխ Բենեդիքսի թատերական աշխատանքների մասին տրված է հետևյալ գնահատականը. « Բենեդիքսը, որպես դրամատուրգ, վայելում էր շարունակական հաջողություն, որի արդյունքում նրա բազմաթիվ կատագերգությունները դառնում էին գերմանական հասարակության սիրված պիեսները։ Բացի «Das bemooste Haupt»-ից, հատուկ հավանության արժանացան հետևյալ պիեսները. «Doktor Wespe», «Der Steckbrief», «Der alte Magister», «Der Vetter», «Eigensinn», «Der Kaufmann», «Die Hochszeitsreise», «Die Eifers üchtigen», «Der Prozess», «Das Gefängniss», «Das Lügen», «Ein Lustspiel», «Der Störenfried», «Die Dienstboten», «Gegenüber», «Sammelwut», «Aschenbrö del», «Die zartlichen Verwandten», «Das Stiftungsfest»: Նրա պիեսների մի մասը թարգմանվել են ֆրասերեն, անգլերեն, շվեդերեն, ռուսերեն, հունգարերենև չեխերեն։ Նրա կատագերգությունների լեզուն երբեմն մի փոքր ընկնում է բայց միշտ մնում է մաքուր և խորթ նրբություններով[4]»:
Նրա կատագերգությունների մեծ մասը տպագրվել է «Gesammelte dramatische Werke» վերնագրով (27-րդ հատոր, Լայպցիգ, 1846-74)։ Այդ ամենի հետ մեկտեղ նա հրապարակել է «Deutsche Volkssagen»-ը (6 հատոր, Վեզել, 1839-40) և 1913,14,15 թվականներին հրատարակված ազատության պատերազմի պատմությունը «Ein Volksbuch» վերնագրով (6 հատոր,Վեզել, 1841)։
Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքսը մահացել է 1873 թվականի սեպտեմբերի 26-ին երկարատև հիվանդությունից հետո և թաղվել Լայպցիգի Սուրբ Իոնայի գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.