Յոսիֆ Շնիտեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յոսիֆ (Յոզեֆ) Շնիտեր (բուլղար․՝ Йосиф Шнитер, անգլ.՝ Josef Schnitter, հոկտեմբերի 16 (28), 1852 կամ հոկտեմբերի 16, 1852[1][2][3], Nový Bydžov, Ավստրիական կայսրություն[3] և Nový Bydžov[1] - մայիսի 9, 1914 կամ մայիսի 19, 1914[1][3], Պլովդիվ, Բուլղարիա[1][3]), չեխական ծագմամբ բուլղարացի ճարտարապետ և տեղագրագետ։
բուլղար․՝ Йосиф Шнитер բուլղար․՝ Йосиф Шнитер | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16 (28), 1852 կամ հոկտեմբերի 16, 1852[1][2][3] |
Ծննդավայր | Նովի Բիջով, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | մայիսի 9, 1914 (61 տարեկան) կամ մայիսի 19, 1914[1][3] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Պլովդիվ, Բուլղարական թագավորություն |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան |
Josef Schnitter Վիքիպահեստում |
Յոսիֆ Շնիտերը ծնվել է 1852 թվականի հոկտեմբերի 16-ին Ավստրիական կայսրության Նովի Բիջով քաղաքում (ներկայում՝ Չեխիայի Հրադեց Կրալովեի երկրամասում)։ Սովորել է Վիեննայի տեխնիկական համալսարանի շինարարական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Ռուսական կայսրություն, որտեղ ընդունել է ուղղափառություն։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմիի ժամանակ մեկնել է Բուլղարիա և որպես ինժեներ օգնել է ռուսական կայսերական բանակին՝ կառուցելով նավակամուրջներ Դանուբ գետը մարտով անցնելու համար և ամրաշինական կառույցներ Պլևնայի պաշարման համար։ Յոսիֆ Շնիտերը վիրավորվել է մարտում։ Գնահատելով պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում Յոսիֆ Շնիտերի ներդրումը՝ նրան ստացել է պարգևատրական զենք (սուր) պաշարման գործողությունների հրամանատար ռուս գեներալ Էդուարդ Տոտլեբենից։
Պատերազմից հետո Յոսիֆ Շնիտերը հաստատվել է Պլովդիվում, որտեղ 1886 թվականին դարձել է քաղաքային ինժեներ, այնուհետև՝ ճարտարապետ՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Յոսիֆ Շնիտերը՝ որպես ճարտարապետ, մասնակցել է Պլովդիվի առաջին գլխավոր հատակագծի կազմման աշխատանքներին, որ նախաձեռնել էր Պլովդիվի կմետ (քաղաքապետ) Խրիստո Դանովը[4]։
Յոսիֆ Շնիտերը մահացել է 1914 թվականի ապրիլի 26-ին Պլովդիվում գրիպից հետո, որով նա վարակվել էր քաղաքային ջրմուղի վթարային վերանորոգման ժամանակ[5]։
Յոսիֆ Շնիտերի թոռնուհին՝ Մարիա Շնիտերը, ղեկավարել է Պլովդիվի համալսարանի փիլիսոփայության ու պատմության ֆակուլտետը։
Լինելով Պլովդիվի առաջին գլխավոր հատակագծի ճարտարապետը՝ Յոսիֆ Շնիտերը մեծ դեր է ունեցել Բուլղարիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։ Նրա աշխատանքների թվին են պատկանում հասարակական ու առևտրական կառույցներ, տասնյակ մասնավոր տներ, ինչպես նաև եկեղեցիներ, որոնց շարքում ամենահայտնին Սուրբ Աստվածածնի եկեղեցին է՝ Պլովդիվի թեմի մայր տաճարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.