Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յասնայա Պոլյանա (ռուս.՝ Ясная Поляна), կալվածք, որը գտնվում է Տուլայի մարզի Շչյոկինսկի շրջանում (Տուլայից 14 կմ դեպի հարավ-արևմուտք հատվածում), ստեղծվել է XVII դարում և սկզբում պատկանել է Կարցովների ընտանիքին, այնուհետև՝ Վոլկոնսկիների և Տոլստոյների ընտանիքին։ Այնտեղ 1828 թվականի օգոստոսի 28-ին ծնվել է Լև Տոլստոյը, այստեղ ապրել է, ստեղծագործել (Յասնայա Պոլյանայում գրվել են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը և շատ այլ ստեղծագործություններ), այստեղ է գտնվում նաև նրա գերեզմանը[2]։ Կալվածք հիմնելու գաղափարը Նիկոլայ Վոլկոնսկունն էր։
Յասնայա Պոլյանա | |
---|---|
Տեսակ | կալվածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք, պատմության հուշարձան և թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Յասնայա Պոլյանա |
Հիմնադրվել է | հունիսի 10, 1921[1] |
Կայք | ypmuseum.ru |
Տեղափոխվելով ագարակ Լև Տոլստոյը ընդլայնեց իր կառույցներից մեկը։ Այդ տանը գրողը անցկացրել է ավելի քան 50 տարի և այնտեղ ստեղծել իր ստեղծագործությունների մեծ մասը։ Հիմա տունը հանդիսանում է Լև Տոլստոյի տուն-թանգարանը։ Թանգարանը ստեղծվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեյի որոշմամբ 1921 թվականի հունիսի 10-ին Ալեքսեյ Տոլստոյի և Լև Նիկոլաևիչի դստեր ջանքերով։ Նա և իր եղբայր Սերգեյ Լվովիչը եղել են թանգարանի առաջին տնօրենները։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա բոլոր իրերը տարհանվեցին Տոմսկ, իսկ Յասնայա Պոլյանան 45 օր գրավված էր։ Գերմանաֆաշիստական զորքերի նահանջելու ժամանակ այրեցին Տոլստոյի տանը, սակայն հրդեհը հաջողվեց մարել։ 1942 թվականի մայիսին ագարակը կրկին վերաբացվեց այցելուների համար։ 1950-ական թվականներին կատարվել են վերականգնողական աշխատանքներ։
Թանգարանի ցուցադրության մեջ ներառված են՝ ագարակի շրջակա միջավայրը, Տոլստոյի անձնական իրերը, նրա գրադարանը (22 000 գիրք)։ Տոլստոյի տուն-թանգարանի վիճակը նույնն է մնացել, ինչպես թողել էր ինքը՝ գրողը 1910 թվականին, ընդմիշտ լքելով Յասնայա Պոլյանան։ Ներկայումս թանգարանի տնօրենը հանդիսանում է Վլադիմիր Տոլստոյը՝ Լև Տոլստոյի հետնորդը։
Իշխան Նիկոլայ Վոլկոնսկին՝ Լև Տոլստոյի պապը ամբողջությամբ վերակառուցել էր ագարակը, նրա տունը ագարակի տարածքի ամենահին շինությունն է։
Այս տանը 1850-ից 1862 թվականներին գտնվում էր դպրոցը, որը բացել էր Լը Տոլստոյը գյուղացի երեխաների համար։ Այնուհետև այդ շենքում հյուրեր էին մնում, որոնցից շատ հաճախ մնում էր Տոլստոյի քենին՝ Տատյանա Կուզմինսկայան։
1890-ական թվականներին անգլիական զբոսայգու լճակը գրողը դարձրեց լողարան։
Լև Տոլստոյի կենդանության ժամանակ Յասանայա Պոլյանայի տարածքում՝ Վորոնկա գետի վրա, ջրաղաց կար, որը օգտագործվում էր տնտեսական կարիքների համար։ Ներկայումս այն չկա, մնացել է միայն կամուրջը, որտեղ կարող են տեղադրել աղացները։ Ափին ընկած է աղացների մասերից մեկը (քարե շրջանակը)։
«Պրոսպեկտ», կեչու ծառուղի, ստեղծվել է Յասնայա Պոլյանայում 1800 թվականին։ Սկսվում է մուտքի աշտարակներից և գնում է դեպի գրողի տուն։ Պրոսպեկտը բազմիցս հիշատակվում է Տոլստոյի բազմաթիվ ստեղծագործություններում։
Կյանքի վերջին տարիներին Տոլստոյը բազմիցս խնդրել է իրեն թաղել անտառի Հին զակազում՝ ձորի եզրին, «կախարդական փայտիկի վայրում»։ Կանաչ փայտիկի լեգենդը Տոլստոյը լսել է իր եղբայր Նիկոլայից։ Երբ Նիկոլայը 12 տարեկան էր, նա ընտանիքին հայտնեց մեծ գաղտնիքի մասին։ Եվ եթե այն բացահայտվի, այլևս ոչ ոք չի մահանա, պատերազմներ չեն լինի, և մարդիկ կլինեն իրար հետ եղբայրներ։ Մնում է միայն գտնել կախարդական փայտիկը, որը թաղված է ձորի եզրին։ Նրա վրա էլ գրված է գաղտնիքը։ Տոլստոյի երեխաները խաղում էին այդ խաղը, նստելով իրար հետ նրանք զգում էին, որ իրենց համար մի տանիքի տակ շատ լավ է, քանի որ սիրում են միմյանց։ Եվ նրանք այդ ամենը ցանկանում էին բոլոր մարդկանց։ Արդեն ծերության տարիների Տոլստոյը գրում է.
«Շատ, շատ լավ էր այդ ամենը, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այդ ամենը տեսնել։ Մենք այդ ամենը խաղ էինք անվանում, մինչդեռ ամեն ինչ խաղ է, բացի սրանից»։
Համընդհանուր երջանկությունը և սերը Տոլստոյին վերադարձրին գեղարվեստական ստեղծագործությունը և փիլիսոփայական աշխատանքները և հրապարակախոսական հոդվածները։ Կախարդական փայտիկի պատմությունը Տոլստոյը հիշատակում է նաև իր կտակի առաջին տարբերակում՝ «Որպեսզի ոչ մի ծեսեր չանցկացնեն իմ մարմինը թաղելու ժամանակ, փայտե դագաղ, և ով ուզում է թող տանի անտառ՝ ձորին հակառակ, կախարդական փայտիկի վայրում»։
Թանգարանը մեծ վնասներ կրեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Կալվածքի թալանի հետևանքները կադրերով ներկայացված են խորհրդային վավերագրական «Գերմանական զորքերի ավերածությունները Մոսկվայում» ֆիլմում։ {{Արտաքին մեդիաֆայլեր|պատկեր1=«Լև Տոլստոյի գերեզմանը Յասնայա Պոլյանայում նոյեմբեր, 1941» — գերմանական 35-րդ տանակային գնդի արխիվից. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.։ 1-ին գվարդիական կորպուսի գեներալ Բելովը, ում զորքերը այդ ժամանակ 1941 թվականի դեկտեմբերին մասնակցեցին այդ վայրերի ազատագրմանը, հիշում է այդ ամենի մասին.
Մեր հետախուզական ջոկատի աջակցությամբ, 50-րդ բանակի 217-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները ազատագրեցին Յասնայա Պոլյանան։ Հետախույզները եղել են Տոլստոյի թանգարանում։ Վերադառնալով, մտահոգված պատմում էին այն մասին, թե ինչպես էին հիտլերականները բարկանում մեծ գրողի վրա։
Նրանք պատերից պոկել էին Տոլստոյի բոլոր եզակի նկարները և տարել իրենց հետ։ Թանգարան է եկել նաև Հայնց Գուդերյանը։ Նրա սպաներից մեկը իր ղեկավարի համար որպես հուշանվեր հափշտակել էր մի քանի արժեքավոր նմուշներ։ Զինվորները, որոնք ապաստան էին գտել կալվածքում, կահույքի կտորներով, նկարներով և Տոլստոյի գրադարանի գրքերով վառարան էին վառել։ Թանգարանի աշխատակիցները նրանց վառելափայտ էին առաջարկում, սակայն զինվորները նրան ի պատասխան ծիծաղում էին. «Մեզ փայտ հարկավոր չէ։ Մենք կայրենք այն ամենը, ինչ մնացել է ձեր Տոլստոյից»։- Պավել Բելով, Մեր հետևից Մոսկվան է |
Չնայած այն հանգամանքին, որ Յասնայա Պոլյանայի թալանի փաստը փաստաթղթավորված էր, իսկ կալվածքը վառվել էր նահանջի ժամանակ, ինքը Գուդերյանը իր «Զինվորի հիշողությունները» գրքում (Ռուսաստանում հրատարակվել է նաև «Գերմանացի գեներալի հիշողությունները» 2007 թվական) ներկայացրել է այդ ամենի մասին։
Մի շարք ռուսական Գուդերյանի հուշագրություններում այդ մեջբերումը ջնջվել էր, սակայն հեշտ է ստուգել գերմաներեն բնօրինակից[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.