![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Jana_Ticha.jpg/640px-Jana_Ticha.jpg&w=640&q=50)
Յանա Տիխա
From Wikipedia, the free encyclopedia
Յանա Տիխա (չեխ․՝ Jana Tichá, մայիսի 6, 1965(1965-05-06)[1], Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1]), չեխ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Կլետի աստղադիտարանում որպես տնօրեն։ 1995-ից 2001 թվականները համատեղ ամուսնու, Միլոշ Տիխիի, հետ հայտնաբերել է 104 աստերոիդ, որոնցից 5-ը հայտնաբերել է միանձնյա[3]։
Յանա Տիխա չեխ․՝ Jana Tichá | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1965(1965-05-06)[1] (59 տարեկան) Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կլետի աստղադիտարան |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Միլոշ Տիխի |
![]() |
В 1987 թվականին ավարտել է Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ 1992 թվականից մինչ այսօր ղեկավարում է Կլետի աստղադիտարանը։ Հիմնականում զբաղվում է աստերոիդների և գիսաստղերի հետազոտություններով, հիմնական ուշադրությունը դարձնելով մերձերկրյա մարմինների վրա։ Նաև զբաղվում է տրանսնեպտունային մարմինների և կենտավրոսների հետազոտություններով։ Նրա ղեկավարման տարիներին աստղադիտարանի աստերոիդների որոնման ծրագիրը համալրվեց ԼԿՍ-խցիկով և նոր համակարգիչներով։
Յանա Տիխան հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության «Փոքր մոլորակների անվանումների կոմիտեի» նախագահ, այս կոմիտեն է հաստատում աստերոիդների համար առաջարկվող անվանումները։ Բացի իր հիմնական գործունեությունը ակտիվորեն զբաղվում է Չեխիայում աստղագիտության հանրայնացումով, և հանդիսանում է աստերոիդների և գիսաստղերի մասին չեխական վեբ կայքերի հեղինակ։
Նրա պատվին է անվանվել (5757) Տիխա աստերոիդը[4]։