մակեդոնացի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Յանա Բուրչեսկա (մակեդոներեն՝ Јана Бурческа, հուլիսի 6, 1993[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի երգչուհի, ով «Dance Alone» երգով ներկայացրել է Մակեդոնիայի Հանրապետությունը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում։
Յանա Բուրչեսկա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | մակեդոներեն՝ Јана Бурческа |
Ծնվել է | հուլիսի 6, 1993[1] (31 տարեկան) Սկոպյե, Մակեդոնիայի Հանրապետություն |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | janaburcheska.mk |
Jana Burčeska Վիքիպահեստում |
Յանա Բուրչեսկան ծնվել է 1993 թվականի հուլիսի 6-ին Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։ Երաժշտությամբ զբաղվել է մանուկ հասակից։
Յանան 2011 թվականին մասնակցել է մակեդոնական հանրահայտ «Macedonian Idol» մրցույթին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Մակեդոնական ռադիո հեռուստատեսությունը հայտարարել է, որ երգչուհին ներկայացնելու է իր երկիրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունենալիք Եվրատեսիլ համաեվրոպական երգի մրցույթում։
Յանա Բուրչեսկան իր «Dance Alone» երգով մայիսի 11-ին մասնակցել է մրցույթի առաջին կիսաեզրափակչին, սակայն չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։ Արդյունքում երաժիշտը 69 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը։ Եվրատեսիլի հեռարձակման ժամանակ՝ մինչ Յանայի կատարումը, հայտի դարձավ այն, որ նա հղի է[2]։ Ավելի ուշ Յանայի ընկերը՝ Ալեքսանդրը, վերջինիս ամուսնության առաջարկություն արեց, որն էլ ընդունվեց երգչուհու կողմից։
Այս լուրը լայն տարածում է գտել արտասահմանյան լրատվամիջոցների շրջանում և մի քանիսի կողմից որակվել է, որպես «շոուի գողություն»[3][4][5]։
Անվանում | Տարի | Չարթ | Ալբոմ |
---|---|---|---|
ՄԿԴ
| |||
"Dance Alone" | 2017 | 8 | Առանց ալբոմ սինգլ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.