From Wikipedia, the free encyclopedia
Աբուլ-Աբբաս Ահմեդ իբն Յակուբ (Աբու-լ-Արրաս Ահմադ իբն Աբու Յակուբ իբն Ջաաֆար իբն Վանք իբն Վադի ալ-Քաթիբ ալ-Աբրասի ալ-Յակուբի) (արաբերեն՝ اليعقوبي, (9-րդ դար[1], Բաղդադ - 897[1][2][3], Եգիպտոս), արաբ պատմաբան, աշխարհագրագետ և ճանապարհորդ։
Յակուբի արաբ․՝ أحمد بن إسحٰق بن جعفر بن وهب بن واضح اليعقوبي | |
---|---|
Ծնվել է | 9-րդ դար[1] |
Ծննդավայր | Բաղդադ |
Մահացել է | 897[1][2][3] |
Մահվան վայր | Եգիպտոս |
Քաղաքացիություն | Աբասյան խալիֆայություն |
Կրոն | շիա իսլամ[4][5][6] |
Երկեր | Թարիխ ալ-Յակուբի և Kitab al-Buldan? |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, մաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան և պատմաբան |
Ծնվել է Բաղդադում աստիճանավորի ընտանիքում։ Նրա նախնիներից Վադիրը եղել է Աբբասյանների ազատագրյալ ստրուկ (մաուլա), ինչի պատճառով էլ կոչվել է ալ-Աբբասի։ Մանսուր խալիֆայի օրոք եղել է Հայաստանի (Արմինա), ապա Եգիպտոսի կառավարիչ, սակայն իր շիայական գաղափարների պատճառով զրկվել է կյանքից։ Նա եղել է Յակուբն ապրել է Հայաստանում, հետո Խորասանում, ուր ծառայել է Թահիրների մոտ և նրանց անկումից (873թ․) հետո ճանապարհորդել է Հնդկաստանով և եղել է Պաղեստինում։ Նա տեսել է Աբբասյանների թուլացումը 860-ական թվականներին, իսկ Թուլունիների օրոք (869-905թթ․) հիմնավորվել և ապրել է Եգիպտոսում, ուր վայելել է իշխող տոհմի հովանավորությունը, որտեղից տեղափոխվոլ է Մաղրիբ, որտեղ էլ ամենայն հավանականոությամբ մահացել է 897 թվականին[7]։
Մեզ են հասել ալ-Յակուբի երեք երկերը։ Կարևորությաբ առաջինը «Պատմությունն» է «Թարիխ», սա գերազանցել է նախորդներին, այդ իսկ պատճառով համարվել է Պատմական Հանրագիտարան։ Նա «համառոտ» կերպով ներկայացնում է աշխարհի ծագումն ու պատմությունը, այդ թվում՝ իսրաելացիների, ասորեստանցիների, բաբելոնցիների, հնդիկների, չինացիների, հույների, հռոմեացիների, եգիպտացիների և այլ ժողովուրդների պատմությունը։ Նա ընդգծում է այս ժողովուրդների մշակութային ձեռքբերումները։ Յակուբիի «Պատմության» առաջին հատորն ավարտվում է նախամուսուլմանական Արաբիայի կրոնական ու մշակութային կյանքին վերաբերող ակնարկով[7]։
Երկրորդ հատորի մեծ մասը նվիրված է Մուհամմադ մարգարեի կյանքին, որից հետո շարադրված է իսլամի պատմությունը՝ ըստ աառաջին խալիֆաների գահակալման (Աբու Բաքր, Օմար, Օսման, Ալի)։ Ապա շարադրում է Մուավիայի և նրա հաջորդ Օմայաների, ապա՝ Աբբասյանների պատմությունը։ Վերջին խալիֆը, որին նա անդրադառնում է ալ-Մուտամիդն է (մահ․ 892թ․)։
Յակուբին իր պատումին տալիս է գեղարվեստական ոճ, մեջբերում է հատվածներ նամակներից, տեքստերում ներառում է ճառեր ու ցանկեր։
Նա համարվում է առաջին խոշոր պատմիչներից մեկը, բայց ունի նաև մի աշխարհագրական երկ։ Իր աշխարհագրական աշխատանքում «Քիթաբ ալ-բուլդան» (բառացի «Երկրների գիրք»), որը գրել է 891 թվականին Եգիպտոսում և մեզ է հասել ոչ ամբողջական վիճակով, կան առատ տեղեկություններ աշխարհի երկրների մասին, որոնք կուտակվել էին մինչև 9-րդ դարի վերջը։ Այս աշխատությունը վարչաաշխարհագրական տեղեկատու է, որից օգտվել և մեջբերումներ են արել Իդրիսին, Յակուտը, Աբու-լ-Ֆիդան։
Յակուբին այս աշխատությունն սկսում է Սավադի (Միջագետք) նկարագրությամբ։ Հակիրճ առաջաբանից հետո, նա սկսում է Բաղդադի մանրամասն նկարագրությունը, որը բացառիկ նշանակություն ունի, քանի որ առաջին մանրամասն նկարագրությունն է Աբբասյանների նոր մայրաքաղաքի մասին։ Ապա նկարագրում է Աբբասյանների ժամանակավոր մայրաքաղաք Սամառան (836-892)[7]։
Միջագետքի մասին խոսելուց հետո անցնում է պետության չորս բաժինների նկարագրությանը։ Արևելքի բաժնում նկարագրում է իրանական նահանգները (Սպահան, Ռեյ և այլն), Մավերաննահրը (Բուխարա, Սամարղանդ և այլն)։ Հարավի նկարագրության մեջ ներառված են Արաբիայի տարբեր մասերը (Մեքքա, Մեդինա, Եմեն)։ Հյուսիսի բաժնում կա պակասող մի մեծ մաս, որի մեջ է մտել նաև Հայաստանի նկաարաագրությունը։ Պակասում է նաև արևմուտքի սկիզբը և մնում է Բյուզանդիայից միայն մի քանի տող, ինչպես նաև Ասորիքի, Նուբիայի, Բահրեյնի, Մաղրիբի և Իսպանիային (Անդալուս) վերաբերող մասը[7]։
Այս աշխատության բնօրինակը բերվել է Արևելքից Ս․ Պետերբուրգի պրոֆեսոր Ա․ Մուխլինսկու (1808-1877) ձեռքով և այժմ պահվում է Մյունխենում։ Երկրորդ օրինակը պատկանել է արևելագետ Ֆ․ Քերնին (1874-1921), բայց նա դա նվիրաբերել է Պրուսիական պետական գրադարանին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.