From Wikipedia, the free encyclopedia
«Մումի Տրոլլ» (ռուս.՝ Мумий Тролль), ռուսական ռոք խումբ է[1]։
Մումիյ Տրոլլ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ռուսաստան Վլադիվոստոկ - Մոսկվա |
Ժանրեր | Ռոք, ռոքափոփս |
Գործունեություն | 1983–ներկա |
Լեյբլ | Real Records |
Պարգևներ | |
Կայք | mumiytroll.com |
Անդամներ | |
Իլյա Լագուտենկո Եվգենի Զվիդյոննի Օլեգ Պունգին | |
Նախկին անդամներ | |
Յուրի Ցալեռ Ալբերտ Կռասնով Դենիս Տրանսկի Օլեսյա Լյաշենկո Վոլոդյա Լուցենկո Ստանիսլավ Ցալեր Իվան Ֆարմակովսկի Օլեգ Պոնոմարյով | |
Mumiy Troll Վիքիպահեստում |
Հիմնվել է 1983 թվականի հոկտեմբերի 16-ին Վլադիվոստոկում՝ Իլյա Լագուտենկոյի կողմից։ Խումբը անդամակցում է Վլադիվոստոկի ռոք-ակումբին, իսկ առաջին ելույթը կայացել է «Քաղաքական երգի փառատոն»-ում։ 1983 թվականին խումբը ձայնագրում է իրենց առաջին «Новая луна апреля» (Ապրիլի նոր լուսին) դեմո-ալբոմը, որից նույնանուն երգը մեծ համբավ էր վայելում քաղաքի դիսկոտեկներում։ 1987-1989 թվականներին խումբը կանգնեցրեց իր գործունեությունը Իլյա Լագուտենկոին Սովետական բանակում ծառայելու պատճառով։ 1990 թ.-ին ստեղծվեց «Դեկադա» ստուդիան, որտեղ խումբը ձայնագրում է «Делай Ю-Ю» ալբոմը[2]։
1991-1996 թթ.-ին խումբը ցրված էր, քանի որ Իլյա Լագուտենկոն որպես կոմերցիոն խորհրդատու աշխատում էր Չինաստանում և Լոնդոնում, բայց 1996-ի մայիսին որոշում է վերսկսել երաժշտական կարիերան, և հավաքելով խումբը սկսում է աշխատել «Морская» (Մորսկայա) ալբոմի ձայնագրությամբ։ Ալբոմը թողարկվեց 1997 թ. -ին Մոսկվայի «Rec Records» լեյբլից, և լայն ճանաչում բերեց խմբին։ Դրան հաջորդեց «Икра» (Իկռա) ալբոմը, որը կրկնեց նախորդ ալբոմի կոմերցիոն հաջողությունը։ Ալբոմը, թողարկումից 12 տարի անց, «Աֆիշա» ամսագրի կողմից հայտարարվեց որպես «Տասնամյակի ամենաազդեցիկ ալբոմ»։ 1998 թ. MTV Ռուսական հեռուստաալիքի բացումն էր, որի եթերը սկսվեց խմբի «Владивосток-2000» տեսահոլովակով։
2001 թվականին Մումի Տրոլլ խումբը Lady Alpine Blue երգով ներկայացնում է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթ, զբաղեցնելով 12-րդ տեղը[3]։
2004 թվականին ռուսական ազդեցիկ «Կոմսոմոլսկայա Պրավդա» օրաթերթի «Ռուսաստանի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ խումբը» ցանկում խումբը զբաղեցրել է 10-րդ տեղը[4]։
2007 թվականին կայացած «MTV Russia Music Awards» չորրորդ մրցանակաբաշխության ժամանակ Մումի Տրոլլ խմբին հանձնեցին հատուկ «MTV Legend» մրցանակը։ Այս մրցանակը տրվում է այն կատարողներին, որոնց ստեղծագործությունները որոշիչ դեր են կատարել Ռուսաստանի երաժշտության զարգացմանը։
Խմբի թվով ութերորդ «8» (Ութ) ալբոմը թողարկվեց 2008 թ. օգոստոսի 8-ին (08.08.08) «Սոյուզ» ստուդիայի կողմից։
2008 թվականին Մումի Տրոլլ խումբը հիմնում է IKRA.ru սոցիալական ցանցը։
2010 թվականին թողարկվում է «Редкие земли» ալբոմը, որից հետո խումբը համերգներ է ունենում Հյուսիսային Ամերիկայի և ԱՊՀ երկրներում[5]։
2012 թ. ապրիլին խումբը ձայնագրում է իր առաջին անգլերեն լեզվով ալբոմը, որը ստացավ «Vladivostok» վերնագիրը։ 2012-2013 թվականներին խումբը նախատեսում է մեկնել շուրջերկրյա նավարկության «Սերով» նավով, որտեղ համերգներով ելույթ են ունենալու, ձայնագրելու են հերփական ալբոմը և աշխատեն որպես նավաստիներ[6]։
Տարեթիվ | Անվանումը | Հայերեն թարգմանությունը |
1997 | Морская | Ծովային |
1997 | Икра | Ձկնկիթ |
1998 | Шамора. Правда о Мумиях и Троллях 2 CD | Շամորա.Ճշմարտություն Մումիների և Տրոլլների մասին |
2000 | Точно Ртуть Алоэ | Ճիշտ Սնդիկ Հալվե |
2002 | Меамуры | Հուշեր |
2004 | Похитители книг | Գիրք գողացողները |
2005 | Слияние и Поглощение | Միաձուլումներ և կլանումներ |
2007 | Амба | Ամբա |
2008 | 8 | 8 |
2010 | Редкие земли | Հազվադեպ հողեր |
2012 | Vladivostok | Վլադիվոստոկ |
2013 | SOS матросу | SOS նավաստուն |
2014 | Пиратские копии | Ծովահենական պատճեններ |
2015 | Malibu Alibi | Մալիբու Ալի ոչ |
2018 | ВОСТОК Х СЕВЕРОЗАПАД | ԱՐԵՎԵԼՔ X ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵՄ |
2020 | Призраки Завтра | Վաղվա ուրվականները |
2020 | После зла | Չարից հետո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.