From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմեդ II Նվաճող (Ֆաթիհ) (օսման.՝ محمد ثانى, օսման.՝ محمد الفاتح, թուրքերեն՝ İkinci Mehmet, Fatih Sultan Mehmet), հայտնի է նաև Մեհմեդ էլ Ֆաթիհ, Մուհամմեդ, Մուհամմեդ Նվաճող (մարտի 30, 1432, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1481[1], Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա), Օսմանյան կայսրության սուլթան, ով կառավարել է 1444-1446 և 1451-1481 թվականներին։
Մեհմեդ II | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 30, 1432 |
Ծննդավայր | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | մայիսի 3, 1481[1] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա |
Ֆաթիհ | |
Տոհմ | Օսմանյան |
միապետ և բանաստեղծ | |
Հայր | Մուրադ II |
Մայր | Հյումա Խաթուն |
Երեխաներ | Բայազիդ II, Ջեմ Սուլթան, Gevherhan Hatun? և Mustafa? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն |
Մուրադ II-ի որդին է։
Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլիսը դարձրեց կայսրության մայրաքաղաք։ Վեց տարեկանից եղել է Մանիսայի կառավարիչ։ 1453 թվականի մայիսին, օսմանյան զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը։ Բալկանյան պատերազմների ընթացքում Մեհմեդ II-ը գրավել է Սերբիան, Հերցեգովինան, Ալբանիան և այլն։ 1467 թվականին գրավել է Ակկոյունլու և Մեմլյուք մամլուքյան տիրությունները։ 1479 թվականին արշավանք է կազմակերպել դեպի Ալբանիա, որի մի մասը գտնվում էր վենետիկցիների իշխանության տակ։ Մեհմեդ II-ը պաշարել է Շկոդերի և Կրույայի (Աքչահիսար) ամրոցները, որից հետո վենետիկցիները հաշտություն են խնդրել։
Մեհմեդ II-ը ծնվել է 1432 թվականի մարտի 30-ին Էդիրնեում։ Եղել է Մուրադ II սուլթանի և հարճ Հյումա հաթունի չորրորդ որդին։ Ենթադրվում է, որ Հյուման ունեցել է հունական ծագում[2]։
Երբ լրացել է Մեհմեդի վեց տարեկանը, երեխային ուղարկել են Մանիսայի նահանգ, որտեղ մնացել է մինչև 1444 թվականի օգոստոս ամիսը։
1444 թվականի հունիսի 22-ին լեհերը և սերբերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Մեհմեդ II-ը Վառնայի ճակատամարտում հաղթանակ է տարել միացյալ ուժերի նկատմամբ։
1446 թվականի գարնանը Մուրադ II-ը մի քանի հազար հոգանոց բանակի գլխավորությամբ անցել է Ռումելիայի սահմանը, ստացել Ջանդարլը Հալիլ փաշայի օգնությունը և կրկին զբաղեցրել օսմանյան գահը։ Նույն տարեթվին տեղի է ունեցել նաև ենիչերների ապստամբություն, ովքեր պահանջում էին բարձրագույն դիվանից զրկել երիտասարդ փադիշահին գահից։
Մեհմեդ II-ը ստիպված լքում է Էդիրնեն և իր համախոհների հետ վերադառնում Մանիսա։ Հետագա հինգ տարիների ընթացքում, որը փադիշահը անց է կացրել Մանիսայում, զբաղվել է ինքնակրթությամբ։ Մեհմեդ II-ը սկսել է հետաքրքրվել մետաֆիզիկայով՝ ձգտելով բացահայտել աշխարհաստեղծման, կյանքի և մահվան գաղտնիքները։
Հոր՝ Մուրադ II-ի հրամանով, 1448- 1450 թվականներին մասնակցել է ալբանական արշավանքին։ Մուրադի մահվանից 15 օր առաջ վերադարձել է Էդիրնե և երկրորդ անգամ նստել գահին։
1451 թվականի ընթացքում Մեհմեդը կարճաժամկետ պայմանագրեր է կնքել հունգարացիների և վենետիկցիների հետ։ Սակայն որոշ ժամանակ անց, Վենետիկի և նրա դաշնակիցների ծովային միացյալ ուժերը մտել են Դարդանել։
1452 թվականին ամռանը թուրքերը նախապատրաստվել են Կոստանդնուպոլսի գրավմանը։ Օսմանյան ուժերը մայրաքաղաքը շրջափակել են և ծովից, և ցամաքից։ Սուլթան Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլսի գրավման համար ունեցել է 200 000 զինվորից բաղկացած բանակ։ Օսմանյան բանակը Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ կիրառել է նաև հրետանի։ Բյուզանդական բանակը ունեցել է ընդամենը 10 000 զինվոր։ Օսմանյան բանակը 1453 թվականի մայիսի 29-ին գրավել է Կոստանդնուպոլիսը և երեք օր թալանել այն։ Բյուզանդական կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը սպանվել է ճակատամարտում։ Մեհմեդ II Ֆաթիհը Կոստանդնուպոլիսը հռչակեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք։ Կոստանդնուպոլսի անկումից հետո թուրքերը գրավել են Պելոպոնեսը, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Բյուզանդական կայսրության կործանմանը նպաստեց նաև պապականության և արևմտաեվրոպական երկրների վարած քաղաքականությունը, որոնք Բյուզանդիային միայնակ թողեցին թուրքական զորաբանակի դեմ։
Մեհմեդ II-ը արևելյան երկրորդ արշավանքը ձեռնարկելու նպատակով Կոստանդնուպոլսից տեղափոխվել է Գեբզե։ Տեղափոխման հիմնական նպատակը բանակի վերջնական ձևավորման հսկողությունն էր։ Պալատականների շրջանում կարծիք էր շրջանառվում, որ այս արշավանքն ուղղված է լինելու Եգիպտոսի դեմ, սակայն Գեբզեում Մեհմեդ II-ը հիվանդացել է և մահացել։ Որոշ տվյալների համաձայն՝ նրան թունավորել են։ Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ Ֆաթիհը քրոնիկ հիվանդ է եղել։ Մի շարք պատմիչներ էլ նշում են, որ սուլթանը մահացել է վատորակ սննդից[3]։
Սուլթանի մարմինը Ստամբուլ է տեղափոխել Քարամանի Ահմեդ փաշան։ Մարմինը 20 օր դրված է եղել քաղաքի կենտրոնում։ Բայազիդ II սուլթանի գահ բարձրանալուց հետո, Մեհմեդի մարմինը թաղվել է Ֆաթիհ մզկիթում կառուցված դամբարանում։ Թաղումը տեղի է ունեցել 1481 թվականի մայիսի 1-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.