From Wikipedia, the free encyclopedia
Մովսես Տեր-Գրիգորյան(ց) (անհայտ - 1850, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, հրատարակիչ[1]։
Մովսես Տեր-Գրիգորյան(ց) | ||
| ||
---|---|---|
1845 - 1846 | ||
Նախորդող | Ստեփան Գաբրիելյան Խատիսյան | |
Հաջորդող | Հովհաննես Սիմոնյանց Շադինյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ | |
Գործունեություն՝ | Պետական Հասարակական Հրատարակչական | |
Ծննդյան օր | անհայտ | |
Վախճանի օր | 1850 | |
Վախճանի վայր | Թիֆլիս | |
Թաղված | Թիֆլիս | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մ.Տեր-Գրիգորյանի կենսագրական քիչ տեղեկություններ են հայտնի։ 1845-1846 թվականներին եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։ Նրա պաշտոնավարման ընթացքում՝ 1845 թվականի սեպտեմբերի 20-ին բացվել է Թիֆլիսի ռուսական առաջին թատրոնը, որը ներկայումս գործում է «Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն» անունով[2]։ 1846 թվականի մարտին բացվում է ձիարշավարանը, իսկ սեպտեմբերի 3-ից սկսում է գործել դպրոցը[3]։ 1846 թվականին արքունի թատրոնի կառուցման վերաբերյալ պատրաստված փաստաթղթի տակ, ի թիվս ճարտարապետ Սկուդիերիի, Բելոյի, աշխատանքների ղեկավար ինժեներ-գնդապետ Սոնինի, ստորագրել է նաև Մ. Տեր-Գրիգորյանը[4]։ 1846 թվականից հայերեն և ռուսերեն լեզուներով սկսում է հրատարակվել «Կովկաս» թերթը[5]։ Նույն թվականի մայիսի 5-ին Կանացի բարեգործական ընկերության կողմից բացվում է Սուրբ Նինայի անվան ուսումնական հաստատությունը[5], իսկ սեպտեմբերի 3-ին հիմնադրվում է Կովկասյան Հողաչափական դպրոցը[1][5]։
Քաղաքագլխի պաշտոնից հեռանալուց հետո Մ. Տեր-Գրիգորյանի հիմնական գործունեության առարկան եղել է «Միքայելյան» կամրջի շինարարությունը։ 1848 թվականի հունվարի 17-ին Կովկասի փոխարքա Մ. Վորոնցովի համաձայնությամբ Մ. Տեր-Գրիգորյանը Իվան Խուբովի և պարսկահպատակ ուստա Մեհթի-Աղա-Հյուսեին օղլու հետ՝ որպես կապալառու, պայմանագրով ստանձնում է կամրջի շինարարությունը[6]։ Գործերի ընթացքը այնպես է դասավորվում, որ արդեն 1849 թվականին շինարարության պատասխանատվությունը ամբողջությամբ փոխանցվում է Մ. Տեր-Գրիգորյանին[1][7]։
1850 թվականին Մ. Տեր-Գրիգորյանը վախճանվում է[7]։ Թաղված է եղել Թբիլիսիի նախկին հայկական Բեթղեհեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի առջև՝ Տեր-Գրիգորյանցների տոհմական գերեզմանոցում[1]։ 1980-ական թվականների վերջերին Բեթղեհեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու վրացականացման ժամանակ Մ.Տեր-Գրիգորյանի գերեզմանը ոչնչացվել է[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.