From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Գաբրիելյան Խատիսյան (ց) (ծննդ. անհայտ Տփղիս - մահվ. անհայտ Թիֆլիս), հայազգի պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]։
Ստեփան Գաբրիելյան Խատիսյան (ց) | ||
| ||
---|---|---|
1843 - 1844 | ||
Նախորդող | Հովհաննես Իզմիրյան | |
Հաջորդող | Մովսես Տեր-Գրիգորյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ | |
Գործունեություն՝ | Պետական Հասարակական | |
Ծննդավայր | Տփղիս | |
Վախճանի վայր | Թիֆլիս | |
Թաղված | Խոջիվանք | |
Դինաստիա | Խատիսյան (ց) | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ս. Խատիսյանի կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Սերում է Տփղիսի բնիկ հայկական տոհմական առաջին կարգի քաղաքացիության շնորհում ունեցող Խատիսյան (ց) գերդաստանից[2]։ 1820-ական թվականներից նպաստել է Թիֆլիսի հայկական Ներսիսյան դպրոցի կայացման գործին[1][3]։
Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1843 թվականին՝ պաշտոնավարելով մինչև 1844 թվականը։ 1845 թվականին Ս.Խատիսյանը հիշվում է այն 9 անձանց թվում, ովքեր ստանձնել էին արքունի նորաստեղծ թատրոնի շինարարական աշխատանքների ղեկավարման գործը[1][4]։
Ամենայն հավանականությամբ թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայտնի է, որ գերեզմանը ոչնչացվել է[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.