![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/40/%25CE%25A4%25CE%25BF_%25CF%2580%25CE%25B5%25CF%2584%25CF%2581%25CE%25B9%25CE%25BD%25CE%25BF_%25CE%25BA%25CE%25B1%25CF%2581%25CE%25B1%25CE%25B2%25CE%25B9.jpg/640px-%25CE%25A4%25CE%25BF_%25CF%2580%25CE%25B5%25CF%2584%25CF%2581%25CE%25B9%25CE%25BD%25CE%25BF_%25CE%25BA%25CE%25B1%25CF%2581%25CE%25B1%25CE%25B2%25CE%25B9.jpg&w=640&q=50)
Մոնեմվասիա
From Wikipedia, the free encyclopedia
Մոնեմվասիա[1][2], նաև Մոնեմվազիա[3] (հուն․՝ Μονεμβασία[4]), բյուզանդական ամրոց և գյուղ Հունաստանում։ Գտնվում է նույնանուն կղզու վրա, որը նեղ դամբով[3] կապված է Պելեպոնեսի հետ։ Ամրոցի անվանումը ծագում է հունարեն «մոնի էմբասիա» (μόνη ἐμπασία) արտահայտությունից, որը նշանակում է «մեկ մուտք»։ Գյուղը գտնվում է Էգեյան ծովի ափին գտնվող կղզու հարավում։ Մտնում է Մոնեմվասիա համայնքի (դիմ) մեջ՝ Լակոնիայի ծայրամասային տարածքում՝ Պելոպոնեսի ծայրամասում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 19 մարդ[4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մոնեմվասիա | ||
հուն․՝ Μονεμβασιά | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Monemvasia Municipality? և Commune of Monemvassia, Lakonia? | |
ԲԾՄ | 15 մետր | |
Բնակչություն | ▲67 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 27320 | |
Փոստային դասիչ | 230 70 | |
Պաշտոնական կայք | monemvasia.gov.gr | |
| ||
Պավսանիասը նկարագրել է Մինոյի հրվանդանը (հին հունարեն՝ ἄκρα Μινῴα)[5]։ Ժայռը, որտեղ գտնվում է քաղաքը, գոյացել է 375 թվականին[6] բյուզանդացի պատմաբան Զոսիմոսի հիշատակած հզոր երկրաշարժի հետևանքով, որը լրջորեն փոխել է Լակոնիայի արևելյան ափը։ 1971 թվականին մայրցամաքը և ժայռը, որտեղ գտնվում է գյուղը, միացվել են ավտոմոբիլային կամրջով։
Ֆրանկյան ժամանակաշրջանում հայտնի էր որպես Նապոլի-դի-Մալվասիա (իտալ.՝ Napoli di Malvasia) կամ Մալվազիա[7] (լատին․՝ Malvasia, հուն․՝ Μαλβαζία) և հանդիսանում էր մալվասյան կոչվող հունական գինիների առևտրի կենտրոնը[3][6]։ Մալվազիա (ֆր.՝ Malvoisie) անվամբ հայտնի են լիկյորային գինին[8] և խաղողի գինին[9]։