![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Mirko_%25C5%25A0arovi%25C4%2587_%2528cropped%2529.jpg/640px-Mirko_%25C5%25A0arovi%25C4%2587_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Միրկո Շարովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Միկրո Շարովիչ (սերբական կիրիլիցա՝ Мирко Шаровић, ), բոսնիացի սերբ քաղաքական գործիչ, 2002-2003 թվականներին Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության սերբ անդամներից երրորդը։ 2000-2002 թվականներին` Սերբական Հանրապետության 4-րդ նախագահ և երկու անգամ եղել է Արտաքին առևտրի և տնտեսական հարաբերությունների նախարար։
Միրկո Շարովիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սերբիայի դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 16, 1956(1956-09-16) (67 տարեկան) |
Ծննդավայր | Ռոգատիցա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Շարովիչը 1979 թվականին ավարտել է Սարաևոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1990-ականներին Բոսնիայի պատերազմից հետո նա ընտրվել է Սերբական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։ 2000 թվականին նա դարձավ Սերբական Հանրապետության նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 2002 թվականը։
2002 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ Շարովիչն ընտրվեց որպես Բոսնիայի Նախագահության սերբ անդամ՝ պաշտոնավարելով միայն մինչև 2003 թվականը, երբ նա հրաժարական տվեց Իրաքի հետ անօրինական ռազմական առևտուր կազմակերպելուն իր մասնակցության մեղադրանքների պատճառով։ 2012-2013 թվականներին և կրկին 2015-2019 թվականներին նա եղել է արտաքին առևտրի և տնտեսական կապերի նախարար։
2019 թվականին Շարովիչը դարձավ Սերբիայի դեմոկրատական կուսակցության (SDS) նոր նախագահ։ 2022 թվականի համընդհանուր ընտրություններում նա կրկին առաջադրվել է նախագահական աթոռի համար որպես սերբ անդամ, սակայն չի ընտրվել։ Ընտրություններից հետո Շարովիչը հրաժարական տվեց SDS-ի նախագահի պաշտոնից։