ֆրանսիացի բնագետ, ճանապարհորդ From Wikipedia, the free encyclopedia
Միշել Ադանսոն (ֆր.՝ Michel Adanson, ապրիլի 7, 1727[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[4] - օգոստոսի 3, 1806[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի բնագետ և ճանապարհորդ։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ 1759 թվականից։
Միշել Ադանսոն ֆր.՝ Michel Adanson | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1727[1][2][3][…] Էքս-ան-Պրովանս[4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1806[1][3][4][…] (79 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] և Grave of Adanson |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բուսաբան, պտերիդոլոգ, միջատաբան, մարդաբան, սնկաբան, conchologist, բնագետ, ճանապարհորդ հետազոտող և ազգագրագետ |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն[6] և Էթնոլոգիա[6] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սենտ Բարբի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][6] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Aglaé Adanson? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Adans. |
Michel Adanson Վիքիպահեստում |
Զբաղվել է բնական գիտություններով Ռ. Ռեոմյուրի և Բ. Ժյուսեյի ղեկավարությամբ, 1749 մեկնել է Սենեգալ, որտեղ անցկացրել է հինգ տարի, ուսումնասիրել է երկիրը եւ կազմել բնապատմական հավաքածու։
ֆր.՝ «Histoire naturelle du Sénégal» (Սենեգալի բնական պատմություն) (Փարիզ, 1757), և մի շարք ստեղծագործություններ նրա առաջ բացել են Գիտությունների ակադեմիայի դռները։
Ադանսոնը դարձավ բույսերի բնական դասակարգման հիմնադիրներից մեկը, տարբերակ, որը շարադրեց հետևյալ կազմով, "Բույսերի բնական ընտանիքներ" (ֆր.՝ «Familles des plantes», (2 հատորներ, Փարիզ, 1763)։ Նոր մշակված անունով ֆր.՝ «Méthode nouvelle pour apprendre à connaître les differentes familles des plantes»), Ադանսոնը շարադրեց բույսերի դասակարգման նոր համակարգ, որը, սակայն չընդունվեց գիտական աշխարհում ։ Նա առաջարկեց խմբավորել 58 բույսերի ընտանիքներ՝ հիմնվելով ընդհանուր միանման բնորոշ գծերի վրա, տալով բոլորին միատեսակ նշանակություն։ Այդ համակարգը չկարողացավ ոչնչի հանգեցնել, քանի որ բույսերի բնորոշ հատկանիշները նույնը չէին։ Ամեն դեպքում, Ադանսոնի վաստակն այն է, որ դասակարգման տրամաբանական որոնման ընթացքում նա շատ լավ ծանոթացել է բույսերին, բաժանել է նրանց 65 արհեստական խմբերի՝ յուրաքանչյուրում հիմնվելով որևէ հատկանիշի վրա, ճիշտ նկարագրել է նրանց ընտանիքները եւ նշել ընտանիքների նմանություններն ու տարբերությունները։
Համադրելով այս խմբերը, Ադանսոնը համընկնումների թվով որոշեց բույսերի խմբերի մերձավորության աստիճանը, ընդունեց տեսակների փոփոխության հնարավորությունը։
1772թ. տարվեց փիլիսոփայությամբ եւ միանձնյա ստեղծեց բազմահատոր ունիվերսալ հանրագիտարան։ 1774 թվականին ներկայացրեց Ակադեմիային նոր հանրագիտարանի ծրագիրը՝ (ֆր.՝ «Ordre universel de la nature etc.»): Վերջին աշխատության վրա Ադանսոնը իր ամբողջ ուժերը կենտրոնացրեց և սպառեց իր միջոցները այնպես, որ հեղափոխության ժամանակ նա իր գոյությունը պահպանեց միայն նրան նշանակված կենսաթոշակավ, որը շարունակվեց մինչև իր մահը։
Ադանսոնը թողել է բազմաթիվ ձեռագրեր, աշխատություններ, որոնք նրա մահից հետո հայտնվել են.
1856 թվականի ամռանը Jardin des Plantes-ում դրվել է ադանսոնի մարմարե արձանը։
Ի պատիվ Միշել Ադանսոնի անվանվել են Ադանոսի (Adansonia) ցեղերը։ Այդ ցեղի մեջ մտնում են Աֆրիկայի եւ Ավստրալիայի ծառերը, այդ թվում՝ հայտնի բաոբաբը (баобаб (Adansonia digitata), որը Ադանսոնը նկարագրել է այն տարվա ընթացքում, երբ գտնվում էր Աֆրիկայում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.