Մինսկի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մինսկի մարզը (բելառուս․՝ Мінская вобласць), մարզ Բելառուսի Հանրապետության կենտրոնական մասում։
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Կարգավիճակ | Բելառուսի մարզ | ||||
Մտնում է | Բելառուս | ||||
Վարչկենտրոն | Մինսկ | ||||
Խոշորագույն քաղաք | Բորիսով Մոլոդեչնո Սլուցկ Սոլեգորսկ | ||||
ԲԾՄ | 216 մետր[1] | ||||
Հիմնական լեզու | Բելառուսերեն, Ռուսերեն | ||||
Բնակչություն (2009) | 1․422 (առանց Մինսկ քաղաքի) | ||||
Խտություն | 36,5 | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն, կաթոլիկություն և այլն | ||||
Տարածք | 40,2 հազար (2 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 15, 1938 թ. | ||||
Սահմանակցում է | Բրեստի մարզ, Վիտեբսկի մարզ, Գոմելի մարզ, Գրոդնոյի մարզ, Մոգիլյովի մարզ և Մինսկ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Նախորդ | Բարանովիչյան շրջան, Բոբրույսկի մարզ և Մոլոդեչնայի մարզ | ||||
ISO 3166-2 կոդ | BY-MI | ||||
Ավտոմոբիլային կոդ | 5 | ||||
minsk-region.gov.by | |||||
Կազմավորվել է 1938 թվականի հունվարի 15-ին Սահմանադրության փոփոխության և լրացման մասին 15.01.1938-ի ԽՍՀՄ օրենքով։ Սահմանակցում է Բելառուսի բոլոր մարզերին, որի պատճատով միակ մարզն է, որը պետական սահման ելք չունի։
Վարչական կենտրոնը Մինսկ քաղաքն է, որը չի մտնում մարզի կազմի մեջ։
Բնակչությունը՝ 1, 422 000 մարդ (2009)։
Առանց Մինսկ քաղաքի տարածքը 39 854 կմ² է։ Մարզը Բելառուսի կենտրոնական մասում է։ Ամենամեծ երկարությունը հյուսիսից հարավ 315 կմ է, արևմուտքից արևելք՝ 240 կմ։ Տարածքը, ներառած նաև Մինսկը, 40 196 կմ² է (Բելառուսի տարածքի 19,4 %-ը)։ Մարզի և ամբողջ երկրի ամենաբարձր կետը Ձերժինսկայա լեռն է (345 մետր՝ ծովի մակարդակից)։
Առավել խոշոր գետերն են Բերեզինան, Նեմանը և Վիլիան։ Մարզում կան մոտ 60 խոշոր լճեր ավելի քան 0,1 կմ² մակերեսով։ Ամենամեծ լիճը Նարոչն է, որի մակերեսը 80 կմ², ամենամեծ խորությունը՝ 24,8 մետր։
Մինսկի մարզում կլիման չափավոր-չորային է։ Միջին ջերմաստիճանը հունվարին −6,8 °C է, իսկ հուլիսին՝ +17,5 °C.
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մինսկի մարզի 38,4% ծածկված է անտառներով։ Մարզի չորս շրջանների կեսից ավելին անտառապատ է՝ Բերեզինի շրջան (50,8%), Բորիսովի շրջան (51,5%), Կրուպկի շրջան (50,7%), Ստարոդարոժի շրջան (50,5%)։ Մինսկի մարզում ամենաքիչ անտառները Նեսվիժի շրջանում (11,1%) է։ Քիչ են անտառները նաև Կոպիլի շրջանում (18,1%) և Սլուցկի շրջանում (22,1%)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.