From Wikipedia, the free encyclopedia
Մինուֆիայի մարզ (արաբ․՝ محافظة المنوفية), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Մինուֆիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Շաբին ալ-Կոմ քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։
Մինուֆիա արաբ․՝ المنوفية | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Եգիպտոս | ||||
Կարգավիճակ | Մուհաֆազա | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Շիբին ալ-Կոմ[1] | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
ԲԾՄ | 10 մետր | ||||
Հիմնական լեզու | Արաբերեն | ||||
Բնակչություն (2011) | 3580000[2] | ||||
Խտություն | 1432,57 | ||||
Տարածք | 2499 (22-րդ տեղ) | ||||
Սահմանակցում է | Ղարբիա, Քալյուբիա, Ալ-Գիզա և Բուհեյրա | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | EG-MNF | ||||
Պաշտոնական կայք | |||||
Մաուֆազան զբաղեցնում է 2499 կմ² տարածք և համարվում է 22-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Մաուֆազան կազմված է 9 վարչական կենտրոններից, ինչպես նաև 10 քաղաքային և 69 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 315 գյուղեր և 898 փոքրիկ բնակավայրեր։ Մինուֆիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են
2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 3 580 000 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 17-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1432,57 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Մինուֆիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.