Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սեմական լեզուները միմյանց կապված լեզուների խումբ է, որով այժմ խոսում են ավելի քան 300 միլիոն մարդ հիմնականում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Սեմական լեզուները աֆրասիական կամ սեմաքամյան լեզվաընտանիքի ճյուղերից մեկն է։ Ամենատարածված լեզուն սեմական լեզուների մեջ արաբերենն է՝ 296 միլիոն լեզվակիր, ապա ամհարերենը (Եթովպիայում) 32 միլիոն, եբրայերենը՝ 8 միլիոն, և այլն։ Անվանումը ծագում է Աստվածաշնչյան հայտնի կերպարների՝ Նոյի որդի Սեմի անունից։
Գրավոր ձևը թվագրվում է շատ հին ժամանակով։ Աքքադերեն և էբլայերեն տեքստեր են հայտնաբերվել Միջագետքում և Սիրիայի տարածքում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Սեմական լեզուների պատմա-համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզել տարբեր սեմական լեզուների հնչյունական և քերականական առանձնահատկությունները և ընդհանրությունները։ Ըստ մի շարք քերականական և բառապաշարային առանձնահատկությունների՝ սեմական լեզուները բաժանվում են հետևյալ խմբերի՝
Հին աքքադական լեզվում վեց հոլով կա, հին սեմական լեզուներում կա երեք հոլով՝ ուղղական u, սեռական I, հայցական a, կենդանի սեմական լեզուներում հոլովներ չկան։
Ածականները երբեմն տարբերվում են յուրահատուկ վերջավորություններով, բայց հիմնականում հոգնակի թվի այլ կազմությամբ ինչպես նաև շարահյուսորեն։
Սեմական լեզուները ընդունված է բաժանել երկու խմբի՝ կենդանի և մեռած։
Ներկայացված են ինչպես մի շարք մեզ հայտնի սեմական լեզուներ, այնպես էլ լեզուներ, որոնք չունեն իրենց գրավոր պատմությունը։
Հյուսիսային խմբին է վերաբերում տիգրայ լեզուն, որը համարվում է հին գեեզի ժառանգ։ Տարածված է Էրիթրեայում և Եթովպիայի հյուսիսային շրջաններում։ Խոսողների թիվը, 1995 թ-ի տվյալներով, կազմում է մոտ 4 միլիոն մարդ։ Տիգրե լեզուն տարածված է Էրիթրեայում և Սուդանի սահմանամերձ շրջաններում։ 1990- ականների տվյալներով խոսողների թիվը կազմում է մոտ 1 միլիոն մարդ։ Հարավային խմբին են վերաբերումարգաբբան, խարարին և արևելյան գուրագեն, հյուսիսային և արևմտյան գուրագեն, գաֆատը և մի շարք այլ մոտ-բարեկամական լեզուներ։ Տարածված են Եթովպիայում և հարևան երկրներում։ Յուրաքանչյուր խմբի խոսողների թիվը տատանվում է 500-ից մինչև մի քանի հազար մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.