Մինեսոտայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մինեսոտայի համալսարան (անգլ.՝ University of Minnesota), հետազոտական համալսարան, գտնվում է Մինեապոլիսում և Սեյնթ Փոլում, Մինեսոտա նահանգի խոշորագույն քաղաքներում։ Այս համալսարանը Մինեսոտայի համալսարանների համակարգի ամենահին և մեծ մասն է (անգլ.՝ University of Minnesota system, մի շփոթեք Մինեսոտայի համալսարանների և քոլեջների համակարգի հետ, անգլ.՝ Minnesota State Colleges and Universities System), այն ունի երկրում մեծությամբ չորրորդ կամպուսը (2010-2011 ուսումնական տարում այնտեղ սովորում է 51 721 ուսանող)։
Մինեապոլիսի կամպուսը ի սկզբանե գտնվել է Միսիսիպի գետի հոսքից բարձր, քան այն այժմ գտնվում է։ Նախնական վայրում այժմ գտնվում է փոքրիկ զբոսայգի։ Դպրոցը, որն այստեղ է եղել, փակվել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով։ 1867 թվականին, սենատոր Ջոն Ֆիլբորի ֆինանսական օգնությունից հետո, հաստատությունը կրկին վերաբացվել է[21]։ 1869 թվականին այն նախապատրաստական դպրոցից վերակազմավորվել է քոլեջի։
Մինեաապոլիսի կամպուսը Միսիսիպի գետով բաժանված է երկու մասի[22]։ Արևելյան մասը ամենամեծն է և զբաղեցնում է 1,24² տարածք։
Սեյնթ Փոլում գտնվող կամպուսը սահմանակից է Ֆոլքոն-Հայթս արվարձանին։ Մինեապոլիսի ավելի քան քաղաքային կամպուսից այն առանձնանում է կանաչապատման բարձր աստիճանով։
Կամպուսի տարածքում տեղաշարժը հեշտացնելու նպատակով, համալսարանը Արևելյան ափ կամպուսը բաժանել է մի տեղանքների՝ Նոլ (բլրի) շրջան (the Knoll area), Առևտրի շրջան (the Mall area), Առողջապահական շրջան (the Health area), Մարմնամարզական շրջան (the Athletic area) և Դարպասային շրջան (the Gatewat area):
Նոլ շրջանը պահպանված ամենահին տարածքն է, և գտնվում է համալսարանի հյուսիս-արևելյան անկյունում։ Այս տարածքում շատ շինություններ բավականին հին են, որոշները 100 տարի ավել, ինչպես օրինակ համալսարանի Հին Կամպուս Պատմական շրջանի 13 շինություններից որոշները։ Այսօր, այդ շենքերից շատերը շահագործվում են հումանիտար գիտություններ ուսումնասիրելու համար։ Բուրթոն (Հոլլը) դահլիճը Կրթություն և Մարկայաին զարգացման քոլեջի կենտրոնն է։ Ֆոլվել Հոլը և Ջոնաս Հոլը հիմնականում օգտագործվում եմ լեզվական բաժինների համար։ Նստավայրը, Ստենֆորդ Հոլը, ուսանողների բնակարանների համալիրը և Ռոյ Վիլքինս Հոլը գտնվում են այս շրջանում։ Այս շրջանը գտնվում է Դինքիթաուն բիզնես և բնակելի կենտրոնի հարավում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.