նիժնելուժեցկցի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, լրագրող և հրապարակախոս From Wikipedia, the free encyclopedia
Մինա Վիտկոյց (նիժնելուժեցկցի՝ Mina Witkojc, գերմ.՝ Wilhelmine Wittka, մայիսի 28, 1893[1], Բուրգ, Amt Burg (Spreewald), Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա - նոյեմբերի 11, 1975[1], Papitz, Կոլկվից, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա), նիժնելուժեցկցի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, լրագրող և հրապարակախոս։
Մինա Վիտկոյց ստորին սորբերեն Mina Witkojc գերմ.՝ Wilhelmine Wittka | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1893[1] |
Ծննդավայր | Բուրգ, Amt Burg (Spreewald), Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1975[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Papitz, Կոլկվից, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Գերեզման | Բուրգ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | Լուժիկերեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Անդամակցություն | Մատիցա սերբական |
Պարգևներ | |
Mina Witkojc Վիքիպահեստում |
Նիժնելուժեցկցի բանաստեղծ Մատո Կոսիկի հետ միասին համարվում է նիժնելուժեցկյան պոեզիայի դասական ստեղծագործողներից։ Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի դափնեկիր է։
Մինա Վիտկոյցը ծնվել է 1893 թվականի մայիսի 25-ին Բուրգ քաղաքում, Ֆրիցո Պոլենցի և Մարիաննա Վիտկոյցի գյուղացիական ընտանիքում։ Վաղ մանկական տարիքում որբացել է։ 1899 թվականից մինչև 1907 թվականը սովորել է Բուրգի միջնակարգ դպրոցում։ 1907 թվականից 10 տարի Բեռլինում աշխատել է որպես սպասուհի և ֆլորիստ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում։ 1917 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ եղել է վարձու գյուղատնտեսական աշխատող։
1921 թվականի օգոստոսին ծանոթանում է չեխ և վերին լուժանսկցի մտավորական գործիչների խմբի հետ, որոնք ոգեշնչում են նրան զբաղվելու մշակութային գործունեությամբ լուժանսկցիների շրջանում։ 1922 թվականին «Լուժիցա» ամսագրում հրապարակում է իր առաջին բանաստեղծությունը։ 1923 թվականին տեղափոխվել է Բաուտցեն, որտեղ մինչև 1931 թվականն աշխատել է որպես նիժնելուժեցկյան «Serbski Сasnik» թերթի խմբագիր։ Նրա խմբագիր աշխատած ժամանակահատվածում թերթի տպաքանակը 200-ից հասել է 1200 օրինակի։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է լուժսկցի հասարակական գործիչներ Առնոշտ Մուկայի և Յան Չիժի հետ։ 1925 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Dolnoserbske basni» (Նիժնելուժեցկյան բանաստեղծություններ)։ 1926 թվականին մասնակցել է Ժնևում կայացած ազգային փոքրամասնությունների Եվրոպական կոնգրեսին։ Այդ ժամանակահատվածում զբաղվել է չեխ գրողներ Բոժենա Նեմցովայի և Պետր Բեզրուչի ստեղծագործությունների նիժնելուժիցկյան լեզվով թարգմանությամբ։ Մինա Վիտկոյցը հայտնաբերեց նիժնելուժիցկյան ժողովրդական բանաստեղծուհի-քույրեր Լիզա և Մարիաննա Դոմաշկոյցներին և օգնեց նրանց զբաղվելու գրական գործունեությամբ։ Նեյմարյան հանրապետության տարիներին բազմիցս դատապարտվել է «հակագերմանական գործունեության համար»[2][3]։
1933 թվականին նացիստական վարչակարգն արգելեց Վիտկոյցին զբաղվել գրական և լրագրողական գործունեությամբ, և նա մնաց առանց գոյության միջոցների, ինչի հետ կապված էլ վերադարձավ Բուրգ, որտեղ սկսեց զբաղվել վարձու գյուղատնտեսական աշխատանքով։ 1941 թվականին լուժեցիների շրջանում իր գործունեության համար նացիստական ռեժիմի կողմից հայտարարվեց «վտանգավոր տարր» և ուղարկվեց Էրֆուրտ, որտեղ էլ աշխատեց գյուղատնտեսական ձեռնարկությունում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը։ 1945 թվականին հրատարակել է «Erfurtske spomnjeśa» (Էրֆուրտյան հիշողություններ) պոեմը, որտեղ նկարագրել է իր կյանքը Էրֆուրտում։
1946 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվում է Բաուտցեն, որտեղ աշխատում է Դոմովինա լուժիցկյան հասարակական կազմակերպությունում, այնուհետև տեղափոխվում է Պրահա, որտեղ բնակվում է մինչև 1954 թվականը։ 1954 թվականին, վերադառնալով հայրենի քաղաք, բնակվում է այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ 1975 թվականը։
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Բուրգի մոտ գտնվող Պապիտց գյուղի ծերանոցում։ Մահացել է 1975 թվականի նոյեմբերի և թաղվել է Բուրգ քաղաքի գերեզմանոցում։
1964 թվականին իր գրական գործունեության համար արժանանացել է Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի։
Մինա Վիտկոյցը գրել է արձակ ստեղծագործություններ և բանաստեղծություններ նիժնելուժիցկյան «Nowy Casnik» թերթի համար։ Նա եղել է «Serbska Pratyja» նիժնելուժիցկյան գրական ժողովածուի կազմակերպիչներից մեկը։ 1934 թվականին հրատարակել է «Wĕnašk błośańskich kwĕtkow» բանաստեղծական ժողովածուն, որն էլ նրան մեծ հռչակ բերեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.