From Wikipedia, the free encyclopedia
Մարի-Էլեն Դեմոնժո ( ֆր.՝ Marie-Hélène Demongeot, առավել հայտնի է իր բեմական անունով՝ Միլեն Դեմոնժո ( ֆր.՝ Mylène Demongeot ), սեպտեմբերի 29, 1935[1][2][3][…], Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 1, 2022[5][4][6], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[7][8][4]), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի, գրող[12]։ Նրա ստեղծագործական գործունեությունը տևել է մոտավորապես յոթ տասնամյակ և ընդգրկել է բազմապիսի դերակատարումներ ավելի քան 100 ֆրանսիական, իտալական և անգլիալեզու բեմադրություններում[13][14]։
Միլեն Դեմոնժո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 29, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[4] |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 1, 2022[5][4][6] (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[7][8][4] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, գրող, ակտիվիստ և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0218634 |
Դերասանուհու համբավի հիմքը դրվեց « Երեք հրացանակիրներ» (1961) ֆիլմում միլեդի դը Վինտերի դերը խաղալուց հետո[15][16][17]։ Այնուամենայնիվ, ամենամեծ ժողովրդականությունը նրան բերեց լրագրող Էլենի դերը Ֆանտոմասի մասին եռագրությունում (« Ֆանտոմաս» (1964), «Ֆանտոմասը կատաղել է» (1965) և «Ֆանտոմասն ընդդեմ Սքոթլանդ Յարդի » (1967))[18][19], որը հետագայում դարձավ կուլտային[20][21]։
Դեմոնժոն նաև 1950-ականների և 1960-ականների սեքս-խորհրդանիշն էր[22][23][24]։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում՝ թրիլլերներ, վեսթերններ, կատակերգություններ, պեպլում, պատմական և արկածային ֆիլմեր՝ խուսափելով դերերի տրաֆարետացումից, ինչի համար ստացել է «Կինոյի վետերան» մականունը[25]։ Երկու անգամ առաջադրվել է «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի «Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում» անվանակարգում[26]։
Միլեն Դեմոնժոն իր կարիերան սկսել է տասնհինգ տարեկանում՝ աշխատելով որպես մոդել Պիեռ Կարդենի ստուդիայում։ 17 տարեկանում նա առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ «Սիրահարված արկածներ» (1953) ֆիլմում կատարելով երկրորդական դեր։ Դրանից հետո ամեն տարի նկարահանվելով երեք կամ չորս գեղարվեստական ֆիլմերում՝ նա միջազգային համբավ ձեռք բերեց 1950-ականների վերջին։
1957 թվականին դերասանուհին հայտնվեց «Սալեմի վհուկները» ֆիլմում, որտեղ առանձնապես տպավորիչ է այն տեսարանը, երբ գայթակղում է Իվ Մոնտանի մարմնավորած կերպարին։ Նրա առաջին նշանակալից գլխավոր դերը եղել է Գեղեցիկ եղիր ու լռիր / «Beautiful and Shut Up» (1958) ֆիլմում, որտեղ մարմնավորել է ոսկերչական իրերի 17-ամյա մաքսանենգ աղջկա։
2009 թվականին Միլեն Դեմոնժոն դարձավ պատվավոր նախագահը կարճամետրաժ ֆիլմերի « Խարկովյան յասաման » միջազգային փառատոնի, որն իր անունն ստացել է դերասանուհու գրքից[27]։
Նա մահացավ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, 87 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ որովայնի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո[28]։
Ի լրումն իր կինոաշխատանքների՝ Միլենը գրել է նաև մի քանի գիրք, որոնցից առավել հայտնիներն են Գաղտնի արկղը և Քո սիրելի կենդանին։ 2000-ականներին նա եկավ մոր հայրենի քաղաքը՝ Խարկով։ Այնտեղ նա հուշածառ տնկեց և ներկայացրեց իր ինքնակենսագրական «Խարկովյան յասաման» (Les Lilas de Kharkov) գիրքը։
2006 թվականի հուլիսին Դեմոնժոյին շնորհվել է Արվեստի և գրականության շքանշան՝ հրամանատարի տիտղոսով[29][30]։
2017 թվականին նա դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[31]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1953 | ֆ | Սիրո մանուկները | Les Enfants de l’amour | Նիկոլ |
1955 | ֆ | Շրշյուն | Frou-Frou | |
1955 | ֆ | Ապագա աստղեր | Futures vedettes | Նիկոլ |
1956 | ֆ | Այս հրաշալի աշխարհը | It’s A Wonderful World | |
1956 | ֆ | Հայրիկս, մայրիկս, կինս ու ես | Papa, maman, ma femme et moi | |
1957 | ֆ | Երբ սերն է գալիս | Quand vient l’amour | |
1957 | ֆ | Սալեմի վհուկները | Les Sorcières de Salem | Աբիգել |
1957 | ֆ | Աղքատն ու գեղեցկուհին | Une manche et la belle | Եվա Դոլան |
1958 | ֆ | Բարև, թախիծ | Bonjour tristesse | Էլզա |
1958 | ֆ | Գեղեցիկ եղիր ու լռիր | Sois belle et tais-toi | |
1958 | ֆ | Այն գիշեր | Cette nuit-là | |
1959 | ֆ | Քամի է սկսվում | Le vent se lève | |
1959 | ֆ | Թույլ կանայք | Faibles femmes | |
1959 | ֆ | Ծառայողական մուտք | Entrée de service' | Ինգրիդ |
1959 | ֆ | Մարաթոնի ճակատամարտը | La Bataille de Marathon | |
1959 | ֆ | Բուռն գիշեր | La notte brava / Les Garçons | Լաուրա |
1960 | ֆ | Տասը դրոշի ներքո | Sous dix drapeaux | Զիզի |
1960 | ֆ | Սերը Հռոմում | L’Inassouvie | դերասանուհի Աննա Պադոան |
1961 | ֆ | Սև հեծյալը | Le Cavalier noir | |
1961 | ֆ | Առանց երգի երգիչը | The Singer Not the Song | Լոչա |
1961 | ֆ | Սաբինուհիների առևանգումը | L’Enlèvement des Sabines | Ռեա |
1961 | ֆ | Երեք հրացանակիրներ | Les Trois Mousquetaires | միլեդի Վինտեր |
1962 | ֆ | «Կոլակաբանա» հյուրանոցը | Copacabana Palace | |
1962 | ֆ | Դոն Ջովանին՝ Լազուր ափից | Les Don Juan de la Côte d’Azur | |
1963 | ֆ | Կանանց պատճառով | À cause, à cause d’une femme | |
1963 | ֆ | Հուսահատված բժիշկը | Doctor in Distress | |
1963 | ֆ | Կուռք փնտրեք | Cherchez l’idole | |
1963 | ֆ | Աղջիկների բնակարանը | L’Appartement des filles | |
1963 | ֆ | Ոսկիներ Կեսարի համար | L’Or des Césars | Պենելոպա |
1964 | ֆ | Ֆանտոմաս | Fantômas | լրագրողուհի Էլեն |
1965 | ֆ | Քեռի Թոմասի խրճիթը | La Case de l’oncle Tom | Հարիեթ Բիչեր Սթոու |
1965 | ֆ | Ֆանտոմասը կատաղել է | Fantômas se déchaîne | լրագրողուհի Էլեն |
1965 | ֆ | Ցասում Բաիայում՝ OSS-117-ի համար | Furia à Bahia pour OSS 117 | Աննա-Մարիա |
1966 | ֆ | Սիրելի բարեկամ 2000, կամ՝ Ինչպես գայթակղել փլեբոյին | Go, go, play-boy (Bel Ami 2000 oder Wie verführt man einen Playboy?) | |
1966 | ֆ | Նրբագեղ սրիկան | Tendre voyou | |
1966 | ֆ | Ֆանտոմասն ընդդեմ Սքոթլենդ Յարդի | Fantômas contre Scotland Yard | լրագրողուհի Էլեն |
1968 | ֆ | Une cigarette pour un ingénu (անավարտ ֆիլմ) | ||
1968 | ֆ | Սերժանտ О’Ֆարելի մասնավոր նավատորմը | La Marine en folie | |
1968 | հֆ | «О» գործակալության գործերըr | Les Dossiers de l'agence O (La Cage d'Émile սերիայում) | Միլենա Օլգա |
1969 | ֆ | Տասներեքից մեկը | 12 + 1 | Ջուդի |
1970 | ֆ | Դուրսպրծուկը | Le Champignon | |
1971 | ֆ | Պայթյուն | L’Explosion | Կատյա |
1972 | ֆ | Մոնրեալյան բլյուզներ | Montréal blues | |
1972 | ֆ | Մի քանի արպան ձյուն | Quelques arpents de neige | Լաուրա |
1972 | ֆ | Douce est la revanche | ||
1972 | ֆ | Les pavillons de verre | ||
1973 | ֆ | Բաժանում՝ ուրեմն բաժանում | Quand c’est parti, c’est parti | |
1974 | ֆ | Հախճապակե հարսանիքներ | Les Noces de porcelaine | Ջուլիա |
1974 | ֆ | Ճակատագրական փոխարինում | Par le sang des autres | |
1975 | ֆ | Ապրել՝ ռիսկի դիմելով | Il faut vivre dangereusement | Լաուրենսիա |
1977 | ֆ | Խայծ | L'Échappatoire (La Moto qui tue) | Էլիզաբեթ |
1977 | ֆ | Recherche dans l'intérêt des familles (серия Fausse manœuvre) | ||
1978 | ֆ | Douze heures pour mourir | ||
1979 | ֆ | Un jour un tueur | ||
1980 | ֆ | Kick, Raoul, la moto, les jeunes et les autres (մինի սերիալ) | ||
1981 | ֆ | Նշանը՝ «Ֆուրկաս»]] | Signé Furax | Մալվինա |
1982 | ֆ | Marion (մինի սերիալ) | ||
1983 | ֆ | Անակնկալներով երեկույթ | Surprise Party | |
1983 | ֆ | Արտաամուսնական երեխան | Le Bâtard | |
1983 | ֆ | Շոկային ոստիկաններ | Flics de choc | |
1984 | ֆ | Բռնիր ինձ, թե չէ վատ բան կլինի | Retenez-moi… ou je fais un malheur ! | |
1984 | ֆ | Արքայադուստրն ու լուսանկարիչը | Yoroppa tokkyu | |
1984 | ֆ | Mon ami Washington | ||
1986 | ֆ | Պոլետը՝ խեղճ, փոքրիկ միլիարդատիրուհին | Paulette, la pauvre petite milliardaire | |
1986 | ֆ | Երեկոյան զգեստ | Tenue de soirée | թիվ 3 բնակարանի տանտիկին |
1988 | ֆ | Բերուշեն զննում է հաշիվները | Béruchet dit la Boulie | |
1988 | ֆ | La Diva et le Professeur | ||
1989 | ֆ | The Man Who Lived at the Ritz | ||
1992 | ֆ | Vacances au purgatoire | ||
1994 | ֆ | Հեռագրի հետքով | 'La Piste du télégraphe | Մյուրեյ |
1994 | ֆ | Minder (հեռուստասերիալ) | ||
1995 | ֆ | Chien et Chat (La Faute սերիայում) | ||
1995 | ֆ | Ոսկեխույզը | Chercheurs d'or (հեռուստասերիալ) | |
1997 | ֆ | Իդեալական տղամարդը | L’Homme idéal | |
1998 | ֆ | Բոլորս էլ շահողներ ենք (կարճամետրաժ) | Nous sommes tous des gagnants | |
2004 | ֆ | Կարմիր կրակներ | Feux rouges | |
2004 | ֆ | Հաղթանակ | Victoire | |
2004 | ֆ | Օրֆևր առափնյա, 36 | 36 Quai des Orfèvres | Մանու Բեռլիներ |
2005 | ֆ | La Tête haute | ||
2005 | ֆ | Le Fantôme du lac | Լուիզա Պեռո | |
2005 | ֆ | Tokyo Tower | ||
2006 | ֆ | Քեմփինգ | Camping | |
2006 | ֆ | Կալիֆոռնիա | La Californie | |
2007 | ֆ | Փարիզի տանիքների տակ | Les Toits de Paris | |
2009 | ֆ | Խարդախուհին | Tricheuse | |
2009 | ֆ | Օսկարն ու վարդագույն տիկինը | Oscar et la Dame rose | |
2010 | ֆ | Քեմփինգ 2 | Camping 2 | |
2010 | ֆ | Մայրի՛կ | Maman ! | մայր |
2011 | ֆ | Si tu meurs, je te tue | Ժենևիևա | |
2013 | ֆ | Ծխախոտ բերելու | Elle s'en va | Ֆանֆան |
2013 | ֆ | La Balade de Lucie | ||
2013 | ֆ | Les Mauvaises Têtes | ||
2014 | ֆ | Des roses en hiver | ||
2015 | ֆ | No Limit (3-րդ եթերաշրջան) | Վինսենթի մայր | |
2015 | ֆ | Երեք հարսանիք և կայծակի մեկ հարված | Trois mariages et un coup de foudre | Մամիտա |
2017 | ֆ | Ես ու դու | The Midwife | Ռոլանդա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.