From Wikipedia, the free encyclopedia
Միդլենդս (անգլ.՝ Midlands), Անգլիայում Բիրմինգհեմ քաղաքի շրջակայքը ընդգրկող տարածք։
Միդլենդսը տարածվում է մի տարածաշրջանում, որն ընդգրկում է Միջին անգլիական ցածրավայրը և հանդիսանում է Անգլիայի ավանդական ածխահանության (այսպես կոչված՝ Սև երկիր (անգլ.՝ Black Country)) և արդյունաբերության կենտրոնը։ Նա Լոնդոնից մոտավորապես 200 կմ հյուսիս է, Հարավային և Հյուսիսային Անգլիա տարածաշրջանների միջև և ներառում է Իստ Միդլենդս և Ուեստ Միդլենդս շրջանները[1]։ Այստեղ են գտնվում Դերբիշիր, Հերեֆորդշիր, Լեստերշիր, Նորթհեմփթոնշիր, Լինկոլնշիր, Նոթինգհեմշիր, Ռաթլենդ, Շրոպշիր, Ստաֆորդշիր, Ուորիկշիր, Վուսթերշիր կոմսությունները։ Ներկայումս Միդլենդսին են միացված Օքսֆորդշիր և Գլոստերշիր կոմսությունները, իսկ Չեշիրը, որ միշտ եղել է Միդլենդսը ներկայացնող կոմսությունը, այժմ միացված է Հյուսիսային Անգլիային։ Տարածաշրջանի կենտրոնը Բիրմինգհեմ, Վուլվերհեմպտոն, Քովենթրի ագլոմերացիան է, որտեղ մի քանի միլիոն բնակչություն է ապրում[2][3]։
Պատմական պլանով Միդլենդսը զբաղեցնում է միջնադարյան անգլո-սաքսոնական՝ Մերսիա թագավորության տարածքը։ 1790 թվականին Օքսֆորդի ջրանցքի կառուցման շնորհիվ Միդլենդսը ջրային ճանապարհով կապվեց Լոնդոնի հետ, որը մեծ խթան հանդիսացավ շրջանի տնտեսական աճին։ Շրջանի արևելքում կազմավորվեց Սաութ Միդլենդսը, որի մեջ մտան Նորթհեմփթոնշիր և Բեդֆորդշիր կոմսությունները և Բեքինգհեմշիր կոմսության հյուսային մասը։ Վերջին երկուսը այժմ Միդլենդսի կազմում չեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.