Մետրոպոլիտեն օպերա
From Wikipedia, the free encyclopedia
Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera), առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։
- Այս հոդվածը Նյու-Յորք քաղաքի օպերայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)։
Մետրոպոլիտեն օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային ընկերություն, կազմակերպություն և պրոդյուսերական ընկերություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Գտնվելու վայրը | Նյու-Յորք, ԱՄՆ |
Հիմնադրման ամսաթիվ | 1880 |
Կայք | metopera.org(անգլ.) |
Metropolitan Opera Վիքիպահեստում |
Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ Բացվել է 1883 թվականին Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլ.՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։
Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների[2]։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին[3]։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շառլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։