Մեզութ Օզիլ[2] (գերմ.՝ Mesut Özil, թուրքերեն՝ Mesut Özil, հոկտեմբերի 15, 1988(1988-10-15)[3][4], Գելզենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ։ Արսենալի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Արագ փաստեր Անձնական տվյալներ, Ամբողջական անուն ...
Մեզութ Օզիլ
գերմ.՝ Mesut Özil[1]
թուրքերեն՝ Mesut Özil[1]
Thumb
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մեզութ Օզիլ
Ազգությունը քուրդ և Թուրքեր
Քաղաքացիությունը  Գերմանիա և  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Գելսենկիրխեն, ԳերմանիաԳերմանիա բայց թուրքիայից է
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2008 Գերմանիա Շալկե 04 30 (0)
2008 - 2010 Գերմանիա Վերդեր Բրեմեն 71 (13)
2010 - 2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ 105 (19)
2013 - Անգլիա Արսենալ 83 (15)
Ազգային հավաքական
2006 - 2007 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 11 (4)
2007 - 2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 16 (5)
2009 - Գերմանիա Գերմանիա 76 (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

Ֆուտբոլային կարիերա

2008 թվականին պայմանագիր է կնքել է գերմանական Վերդեր ակումբի հետ։ 2010 թվականի օգոստոսի 17-ին 35 միլիոն եվրոյով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ։ 2010 թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը։ Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը։ Դեռ փոքր տարիքից Մեզութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում։ 2000 թվականին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի։

2005 թվականին Օզիլը տեղափոխվում է «Շալկե 04», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ։ Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և 2008 թվականի հունվարի 31-ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով։

Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ։ 2007 թվականի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երիտասարդական հավաքական, իսկ 2009 թվականին մինչև 21 տարեկանների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն։

2009 թվականի փետրվարի 5-ին Օզիլը հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որտեղ հենց փետրվարի 11-ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Մեզութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ։ Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում։ Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից Մյուլերին։ Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»։ Ժոզե Մոուրինյոն թիմի մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ։ 2010 թվականի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայական ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով։

Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում։ 2013 թվականի օգոստոսին 42.5 միլիոն ֆունտով տեղափոխվեց Արսենալ։

Հավաքականի կազմում

Դեբյուտ

2007 թվականին Մեսութը հրավիրվել է մինչև 21 տարեկանների Գերմանիայի ֆուտբոլի հավաքական։ 2008 թվականին մասնակցել է Եվրո-2008-ի եզրափակիչ խաղին։ 2009 թվականի փետրվարի 5-ին կանչվել է Գերմանիայի հիմնական հավաքական։ 2009 թվականի փետրվարի 11-ին Օզիլը առաջին անգամ հանդես է եկել Գերմանիայի հավաքականում ընդդեմ Նորվեգիայի հավաքականի։ Խաղն ավարտվել է Նորվեգիայի հավաքականի հաղթանակով՝ 1:0:

2010 թվականի աշխարհի առաջնություն

Գերմանացիները սկսել են աշխարհի առաջնության եզրափակիչ մասը D խմբում։ Առաջին հանդիպումը Գերմանիայի հավաքականն անցկացրել է Ավստրալիայի հավաքականի դեմ։ Օզիլը խաղին մասնակցել է առաջին րոպեից։ 12-րդ րոպեին ստացել է խաղի առաջին դեղին քարտը։ Դաշտում անցկացրել է 74 րոպե, այնուհետև նրան փոխարինել է Մարիո Գոմեսը։ Այդ ժամանակ գերմանացիները հաղթում էին 4:0 հաշվով (խաղն ավարտվել է այդ նույն հաշվով)։ Հաջորդ խաղում Գերմանիան պարտություն է կրել Սերբիայի հավաքականից՝ 1:0 հաշվով։ Գերմանացիները 37-րդ րոպեին խաղում էին 10 հոգով, քանի որ Միրոսլավ Կլոզեն առաջին խաղակեսում ստացել էր 2 դեղին քարտ։ Օզիլն այս խաղում անցկացրել է 70 րոպե։ D խմբի հաջորդ խաղում Գերմանիաի հավաքականը հանդիպել է Գանայի ազգային հավաքականի հետ։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին և 60-րդ րոպեին խփել է խաղի միակ գոլը։ Աշխարհի առաջնության 1/8 փուլ Գերմանիայի հավաքականն անցել է Անգլիայի հավաքականի հետ։ Օզիլը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեին, խաղին մասնակցել է 85 րոպե։ Գերմանացիները հաղթել են 4:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչ են անցել Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին։ Նա անցկացրել է 90 րոպե և միայն ավելացրած ժամանակում է փոխարինվել։ Խաղն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 4:0: Կիսաեզրափակչում գերմանացիները հանդիպել են իսպանացիների հետ։ Այդ հանդիպմանը Օզիլը խաղացել է 90 րոպե։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Պույոլը 73-րդ րոպեին խփել է միակ գոլը՝ հաղթանակ բերելով Իսպանիայի հավաքականին հաղթանակը։ Գերմանացիներին երրորդ տեղի համար սպասվում էր խաղ Ուրուգվայի հավաքականի դեմ։ Օզիլը դուրս է եկել խաղադաշտ խաղի մեկնարկից։ 19-րդ րոպեին Թոմաս Մյուլերը բացել է խաղի հաշիվը, սակայն 9 րոպե անց Էդինսոն Կավանին հավասարեցրել է խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը առաջ է մղել Ուրուգվայի հավաքականին։ Գերմանացիները ուղղել են դա 5 րոպե անց։ Գոլը խփեց Յանսենը։ Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը խփել է Սամի Խեդիրան։ Այս աշխարհի առաջնությանը Օզիլը խփել է մեկ գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ, որոնք առաջադրվել են Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակ»-ին։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբ

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[lower-alpha 1] Լիգայի գավաթ[lower-alpha 2] Եվրոպա Այլ[lower-alpha 3] Ընդհանուր
ԴիվիզիաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Շալկե 042006–07Բունդեսլիգա19010201[lower-alpha 4]0230
2007–0811011004[lower-alpha 5]0161
Ընդամենը300212050391
Վերդեր Բրեմեն2007–08Բունդեսլիգա12100002[lower-alpha 4]0141
2008-092835214[lower-alpha 5][lower-alpha 4]0475
2009–10319508[lower-alpha 6]04411
2010–1100100010
Ընդամենը71131120024210617
Ռեալ Մադրիդ2010–11Լա Լիգա3666311[lower-alpha 5]15310
2011–123545010[lower-alpha 5]221527
2012–133298010[lower-alpha 5]1205210
2013–1420000020
Ընդամենը105191933144115927
Արսենալ2013–2014Պրեմիեր Լիգա26551108[lower-alpha 5]1407
Ընդհանուր265511081407
Ընդհանուր կարիերայում23237377306874134452
Փակել

Միջազգային գոլեր

Մանրամասն տեղեկատվություն N°, Ամսաթիվ ...
ԱմսաթիվՄրցավայրՀակառակորդՀաշիվԱրդյունքՄրցույթ
1Սեպտեմբերի 5, 2009ԲայԱրենա, Լեվերկուսեն, ԳերմանիաՀարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա2–02–0Ընկերական հանդիպում
2Հունիսի 23, 2010Սոքեր Սիթի, Յոհանեսբուրգ, Հարավային ԱֆրիկաԳանա Գանա1–01–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
3Հոկտեմբերի 8, 2010Օլիմպիկ Ստադիոն, Բեռլին, ԳերմանիաԹուրքիա Թուրքիա2–03–0Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
4Հունիսի 7, 2011Տոֆիք Բահրամով Ստադիոն, Բաքու, ԱդրբեջանԱդրբեջան Ադրբեջան1–03–1Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
5Սեպտեմբերի 2, 2011Վելտինս Արենա, Գելսենկիրխեն, ԳերմանիաԱվստրիա Ավստրիա2–06–2Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
6Սեպտեմբերի 2, 2011Վելտինս Արենա, Գելսենկիրխեն, ԳերմանիաԱվստրիա Ավստրիա4–16–2Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
7Հոկտեմբերի 11, 2011Էսպրիթ Արենա, Դյուսելդորֆ, ԳերմանիաԲելգիա Բելգիա1–03–1Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
8Նոյեմբերի 15, 2011Վոլկսպարք Ստադիոն, Համբուրգ, ԳերմանիաՆիդերլանդներ Հոլանդիա3–03–0Ընկերական հանդիպում
9Հունիսի 28, 2012Ազգային Ստադիոն, Վարշավա, ԼեհաստանԻտալիա Իտալիա1–2 (pen.)1–2ՈՒԵՖԱ Եվրո 2012
10.Սեպտեմբերի 7, 2012ԱՎԴ Արենա, Հանովեր, ԳերմանիաՖարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ2–03–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
11.Սեպտեմբերի 7, 2012ԱՎԴ Արենա, Հանովեր, ԳերմանիաՖարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ3–03–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
12.Սեպտեմբերի 11, 2012Էռնստ Հապել Ստադիոն, Վիեննա, ԱվստրիաԱվստրիա Ավստրիա2–0 (pen.)2–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
13.Հոկտեմբերի 12, 2012Ավիվա Ստադիոն, Դուբլին, ԻռլանդիաԻռլանդիա Իռլանդիա3–0 (pen.)6–1Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
14.Հոկտեմբերի 16, 2012Օլիմպիկ Ստադիոն, Բեռլին, ԳերմանիաՇվեդիա Շվեդիա4–04–4Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
15.Սեպտեմբերի 10, 2013Տորսվելոր, Տորսհավն, Ֆարերյան կղզիներՖարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ2–0 (pen.)3–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
16.Հոկտեմբերի 11, 2013Ռայնեներջի Ստադիոն, Կոլոգնե, ԳերմանիաԻռլանդիա Իռլանդիա3–03–0Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
17.Հոկտեմբերի 15, 2013Ընկերներ Արենա, Սոլնա, ՇվեդիաՇվեդիա Շվեդիա1–25–3Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
18.Հունիսի 30, 2014Էստադիո Բեիրա Ռիո, Պոռտո Ալեգրե, ԲրազիլիաԱլժիր Ալժիր2–02–1ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014
Փակել
Thumb
Օզիլը Օլիվիե Ժիրուի հետ

Տիտղոսներ

Ակումբային

Վերդեր Բրեմեն
Ռեալ Մադրիդ
Արսենալ
  • Անգլիայի Գավաթ։ 2013–14

Ազգային

Գերմանիա
  • ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն։ 2014
  • ՈՒԵՖԱ եվրոպայի առաջնություն Մ-21 2009։ 2009
Thumb
Օզիլը Արսենալի կազմում տուգանային իրացնելիս

Անձնական

  • 2009 ՈՒԵՖԱ եվրոպայի առաջնություն Մ-21 եզրափակիչ – Խաղի լավագույն խաղացող.
  • 2010 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն – Ամենաշատ գոլային փոխանցումներ (3, կիսում է տեղը Թոմաս Մյուլեր, Բաստիան Շվայնշտայգեր, Կակա և Դիրկ Կայտ)
  • ՈՒԵՖԱ Եվրո 2012 – Խաղի լավագույն խաղացող։ Գերմանիա vs Պորտուգալիա, Գերմանիա vs Հունաստան
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության լավագույն թիմ։ 2012
  • ՈՒԵՖԱ Տարվա լավագույն թիմ։ 2012, 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.