From Wikipedia, the free encyclopedia
Մենորկա (իսպ.՝ Menorca, կատ.՝ Menorca, լատին․՝ Balearis Minor), Բալեարյան կղզիներից մեկը, գտնվում է Միջերկրական ծովում, պատկանում է Իսպանիային։ Կոչվում է այդպես, քանի որ այն ավելի փոքր է, քան հարևան Մալյորկա կղզին։ Փյունիկցիները կղզին անվանել են Նուրա, որը նշանակում է «կրակի կղզի»։ Մենորկայի բնակչությունը կազմում է 94 875 մարդ (2011): Հիմնական քաղաքները Մաոն ու Սյուդադելան են։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մենորկա | |
---|---|
Տեսակ | կղզի, վարչատարածքային միավոր և Counties of the Balearic Islands and the Pitiüses? |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Balearic Islands? |
Վայր | Միջերկրական ծով |
Մասն է | Gymnesian Islands? |
Մակերես | 692 կմ² |
Ամենաբարձր կետը | El Toro? |
Բնակչություն | 96 467 մարդ (հունվարի 1, 2022)[2] |
Աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 39°47'-ից մինչև 40°00' և արևելյան երկարության 3°52'-ից մինչև 4°24': Մակերեսը 694,72 կմ² է։ Ամենաբարձր կետը Մոնտե-Տորո լեռն է, որը ծովի մակարդակից բարձր է 358 մետրով։ Կղզում մեծ քանակությամբ Մեգալիթյան կառույցներ կան։
1993 թվականի հոկտեմբերին Մենորկան ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հռչակվել է որպես բիոսֆերա արգելանոց։
Քարի և բրոնզե դարերում Մենորկայում գոյություն են ունեցել յուրօրինակ հնագիտական մշակույթներ, այդ թվում թալայոթների մշակույթը։ Հին Մենորկային բնորոշ հուշարձաններն են Նավետաները՝ Մեգալիթյան դամբարանները շրջված նավակի տեսքով, ինչպես նաև թաուլները։
Պունիկյան պատերազմների վերջում Միջերկրական ծովի արևմուտքում եղել են ծովահեններ։ Ծովահենները օգտագործել են Բալեարյան կղզիների ռազմավարական դիրքը հռոմեացի առևտրականների վրա հարձակման համար՝ որպես բազա օգտագործելով Մալյորկան և Մենորկան։ Նրանց դեմ պայքարելու համար հռոմեացիները ուղարկեցին բանակ և մ.թ.ա. 121 թվականին երկու կղզիներն ամբողջությամբ հռոմեացիների հսկողության տակ էին։ Ավելի ուշ կղզիները մտան Hispania Citerior պրովինցիայի մեջ։ Մ.թ.ա. 13 թվականին Օկտավիանոս Օգոստոսի ժամանակ Բալերյան կղզիները դարձան կայսերական նահանգ Տարակոնյան Իսպանիայի մի մասը։
5-րդ դարում կղզին գրավեցին վանդալները։ Մավրերի գրավումից հետո Մենորկան Կորդովայի խալիֆայության կողմից անեքսացվել էր 903 թվականին և ստացել Մանուրկա անվանումը։ 1231 թվականին Մայորկայում խաչակիրների արշավանքներից հետո Մենորկան դարձավ անկախ իսլամական պետություն, սակայն տուրքը վճարում էր Արագոնի թագավոր Հայմե I: Սկզբում կղզին ղեկավարում էր Աբու Օսման Սաիդ Հակամ Ալ-Քուրեյշին (1234-1282): Նրա մահից հետո ղեկավարում էր որդին՝ Աբու Օմար իբն Սաիդը (1282-1287): Մենորկայի գրավումը Արագոնի թագավոր Ալֆոնսո III կողմից 1287 թվականի հունվարի 17-ին էր։ Այսօր Մենորկայում այդ օրը նշվում է ազգային տոն։ Կղզու մուսուլմանների մեծամասնությունը ստրկացվել և վաճառվել են Իվիսայի, Վալենսիայի, Բարսելոնայի ստրկական շուկաներում։ Մինչ 1344 թվականը կղզին կազմել է Մալյորկա թագավորության մի մասը, ինչպես նաև եղել է Արագոնի ենթակայության տակ, որը հետագայում մնացած վասալային տարածքների հետ միացել է Իսպանիային։
16-րդ դարում թուրքական նավատորմը ավերեց Մաոն քաղաքը, իսկ այնուհետև մայրաքաղաք Սյուդադելան։ 1708 թվականին իսպանական իշխանության վրա պատերազմի ժամանակ Մենորկան գրավվեց անգլիացիների կողմից և մտավ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։ Հենց այդ ժամանակ մայրաքաղաքը տեղափոխվեց Մաոն քաղաք, իսկ քաղաքի ծովախորշում հիմնադրվեց ծովային բազա։ 1756 թվականի մայիսի 20-ին բրիտանական դիվիզիայի նավերը ֆրանսիական շրջափակումից դուրս բերելը հանգեցրեց դատապարտման և ծովակալ Ջոն Բինգի մահապատժին։ Չնայած պարտությանը բրիտանական կայազորը շարունակեց դիմադրությունը Մաոնում, սակայն նույն թվականի հունիսի 29-ին ստիպված էր պատվավոր պայմաններով հանձնվել, ներառելով Անգլիա ազատ ելք ու մուտք։ Այնուամենայնիվ ըստ Փարիզի պայմանագրի (1763) բրիտանական կառավարությունը վերականգնվեց։
ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ անգլիացիները երկրորդ անգամ պարտվեցին ֆրանսիական և իսպանական ուժերին, որոնք գրավեցին կղզին 1782 թվականի փետրվարի 5-ին։ Մենորկան ևս մեկ անգամ գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից 1798 թվականին Ֆրանսիայի հեղափոխական պատերազմների ժամանակ, սակայն վերջնականապես հանձնվեց Իսպանիային 1802 թվականին Ամիենի հաշտության պայմաններում։ Բրիտանական ազդեցությունը մինչ օրս առկա է տեղի ճարտարապետության մեջ, օրինակ շրջանակի նման պատուհանները։
իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մենորկան հավատարիմ մնաց Իսպանիայի Հանրապետական կառավարությանը, իսկ մինչ այդ մնացած Բալեարյան կղզիները աջակցում էին ազգայնականներին։ Ռազմական գործողություններ այնտեղ տեղի չեն ունեցել։ Ազգայնականների հաղթանակից հետո 1939 թվականին բրիտանական ռազմա-ծովային ուժերը օգնություն ցույց տվեցին Մենորկան խաղաղ ճանապարհով իշխանությանը հանձնելուն և փախստականների տարհանմանը։
Տեղի կատալաներենի բարբառը մենորկին է։ Քերականական տարբերությունը Կենտրոնական Կատալոնիայի հետ նվազագույն է, հիմնական տարբերությունը՝ արտասանությունն է։ Ինչպես նաև բոլոր բալեարյան բարբառներում կատալոնական «el» և «la» արտիկլների փոխարեն օգտագործվում է արական «es» և իգական «sa» արտիկլը, ինչպես նաև առկա են անգլիական մի քանի փոխառություններ բրիտանական օկուպացիայի ժամանակներից։
Կղզին վարչականորեն բաժանվում է հետևյալ համայնքների՝
Բրիտանական ազդեցությունը անդրադառնում է Մենորկայի բնակիչների վրա, ովքեր սիրում են ջին, խառնում են կիտրոնի հետ, դարձնելով կոկտեյլ։ Ինչպես նաև հայտնի է կեսո մաոն՝ պանիրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.