Մենաշնորհային գին
From Wikipedia, the free encyclopedia
Մենաշնորհային գին, ապրանքի շուկայական գնի առանձնահատուկ տեսակ, որ սահմանում են շուկայական հզորություն ունեցող վաճառողի կողմից, այսինքն վաճառողը, որը կարող է բարձրացնել գինը ՝ իջեցնելով իր վաճառած քանակությունը, ի հակադրումն «կատարյալ մրցակցության» կոնցեպտի, որի դեպքում ապրանքի կամ ծառայության շուկայական գինը պիտի որոշվեր է բազմաթիվ արտադրողների և սպառողների կողմից ներկայացված առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության միջոցով[1][2]։ Շուկայական հզորության պարզագույն օրինակը մենաշնորհային ձեռնարկությունն է, որը զուրկ լինելով շուկայական մրցակցությունից, հանդիսանում է արդյունաբերության արտադրանքի միակ արտադրողը։ Քանի որ մենաշնորհը գերիշխող դիրք է գրավում շուկայում, այն կարող է մենաշնորհային գին սահմանել, որը գերազանցում է ընկերության սահմանային (տնտեսական) ծախսերը։ Քանի որ սահմանային արժեքը արտադրանքի լրացուցիչ միավոր արտադրելու համար պահանջվող ընդհանուր (տնտեսական) ծախսի աճն է, ընկերությունը կարող է շահույթ ստանալ, եթե դրա հաստատուն արժեքը բավարար չափով ցածր է[1]։
Սա տնտեսության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |