![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Mining_and_Scientific_Press_-_1885-07-18_-_Frue_and_Triump_ore_concentrators.jpg/640px-Mining_and_Scientific_Press_-_1885-07-18_-_Frue_and_Triump_ore_concentrators.jpg&w=640&q=50)
Մրցակցություն (տնտեսագիտություն)
From Wikipedia, the free encyclopedia
Մրցակցություն (լատին․՝ concurrentia < լատին․՝ concurro - «բախվել» բառից ), մաքսիմալ շահույթ ստանալու նպատակով ռեսուրսների ձեռքբերման, արտադրության և իրացման լավագույն պայմանների համար տնտեսվարող սուբեկտների պայքարը։ Բարիքներիառաջարկն ապահովող տնտեսվարող սուբեկտների՝ արտադրողների (ֆիրմաների, ձերնարկությունների) և վաճառողների մրցակցությունը բնորոշվում է որպես նրանց միջև տնտեսական պայքար՝ շուկայում իրենց բաժինն ունենալու և շահույթ ստանալու նպատակով։ Մրցակցությունն արտադրողների և սպառողների յուրատեսակ փոխազդեցություն է, որում դինամիկ կերպով կոորդինացվում են նրանց տնտեսական որոշումները կամ ընտրությունը։ Մրցակցությունը սահմանվում է նաև որպես արտադրողների միջև տնտեսական պայքար՝ սահմանափակ ռեսուրսների տնօրինման, բարիքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմանների համար։ Մրցակցությունն արդյունավետ կերպով սահմանափակում է նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը միակողմանի ներգործելու շուկայի ընդհանուր պայմանների վրա։ Մրցակցությունը հասարակության սահմանափակ ռեսուրսների բաշխման արդյունավետ միջոց է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մրցակցություն (այլ կիրառումներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Mining_and_Scientific_Press_-_1885-07-18_-_Frue_and_Triump_ore_concentrators.jpg/640px-Mining_and_Scientific_Press_-_1885-07-18_-_Frue_and_Triump_ore_concentrators.jpg)