From Wikipedia, the free encyclopedia
Մեյբանկ Սյուզանա Անդերսոն (անգլ.՝ Maybanke Susannah Anderson, հայտնի նաև որպես Մեյբանկ Վոլստենհոլմ, փետրվարի 16, 1845[1], Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1927[1]),սիդնեյցի բարեփոխիչ, որը ներգրավված է եղել կանանց ընտրական իրավունքի և դաշնության մեջ։
Մեյբանկ Անդերսոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1845[1] |
Ծննդավայր | Քինգսթոն ապոն Թեմս, Municipal Borough of Kingston-upon-Thames, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 15, 1927[1] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | ակտիվիստ և սուֆրաժիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Harry Wolstenholme? |
Maybanke Anderson Վիքիպահեստում |
Մեյբանկ Անդերսոնը, ծնյալ՝ Սելֆ, ծնվել է Լոնդոնի մեձակայքում գտնվող Քինգստոն-ըփոն-Թեմզ քաղաքում։ Հանդիացել է Նորման Սելֆի քույրը և Էդվարդ Մեյբրիջի զարմուհին։ Ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա ազատ վերաբնակիչների կարգավիճակով, երբ Մեյբանկը ինը տարեկան էր։ Տասներկու տարի անց, 1867 թվականի սեպտեմբերին ամուսնացել է փայտանյութի վաճառական Էդմունդ Քեյ Վոլստենհոլմի հետ։ 1868 - 1879 թվականների ընթացքում զույգն ունեցել է յոթ երեխա, որոնցից չորսը մահացել են մինչև հինգ տարեկանը սրտի հետ կապված խնդիրներից։ Որդին՝ Հարրի Վոլստենհոլմը, փաստաբան էր և հմուտ սիրողական թռչնաբան։ Վոլստենհոլմները մեծ տւն են կառուցել Մարիքվիլում, սակայն նրանց ամուսնության վերջին տարիները դժբախտ են եղել․ Էդմունդը բիզնեսում մի շարք ձախողումներ է ունեցել ու դարձել հարբեցող, որից հետո 1884 թվականին հեռացել է ընտանիքից։ Մեյբանկը ստիպված է եղել սպասել 1892 թվականին «Ամուսնալուծության փոփոխման և երկարացման ակտի» ընդունմանը, որպեսզի կարողանա ամուսնալուծվել Էդմունդից «երեք տարվա լքվածության» հիմքով․ ամուսնալուծվել են 1893 թվականին[2]։ Ամուսնալուծվելուց հետո նրան ֆինանսապես օգնել է եղբայրը՝ անվանի ինժեներ Նորման Սելֆը, որի հետ նա հետագայում կրթության բարեփոխումներին ուղղված քարոզարշավ է սկսել[3]։
1885 թվականին իր տանը բացել է Մեյբանկի աղջիկների դպրոցը, որտեղ աղջիկներին նախապատրաստել է Սիդնեյի համալսարանի ընդունելության քննությանը։ 10 տարի գործելուց հետո դպրոցը հայտնի է դարձել որպես Մեյբանկի քոլեջ[4]։
Ամուսնալուծությունից հետո Մեյբանկն ակտիվ դերակատարություն է ունեցել կանանց և երեխաների իրավունքների խթանման գործում։ Ակտիվություն է դրսևորել կանանց ընտրական իրավունքի շարժման մեջ․ նա հավատում էր, որ քվեարկությունը «միջուկն է բոլոր բարեփոխումների»։ Իր ընկերուհու՝ Ռոզ Սքոթի հիմնած կանանց գրական ընկերության փոխնախագահն էր։ Այդ ընկերության անդամներից շատերը հետգայում ստեղծելու էին Նոր Հարավային Ուելսի Կանանց ընտրական իրավունքի լիգան (WSL) 1891 թվականի մայիսի 6-ին[5]։ 1893 թվականին ընտրվել է այդ լիգայի նախագահ և նույն տարում հիմնադրել Ավստրալասիայի տնային ընթերցանության միությունը․ դա գյուղական վայրերում փոքր ուսումնական խմբերի կազմակերպումը խթանող ծրագիր էր։
1894 թվականին սկսել է հրատարակել «Կանանց ձայն» երկշաբաթյա թերթը, որը հրատարակվել է 18 ամիս ու ազգային և միջազգային մակարդակում կանանց ուշադրությունը հրավիրել ընտրական իրավունքի խնդիրների վրա։ 1895 թվականին որպես մանկապարտեզների միության նախագահ Վուլումուլուում հիմնել է Ավստրալիայում առաջին անվճար մանկապարտեզը՝ աշխատող մայրերի երեխաներին օգնելու նպատակով[6]։
Նոր Հարավային Ուելսի Կանանց ընտրական իրավունքի լիգայի փորձերը Նոր Հարավային Ուելսի կառավարության կողմից ընտրական իրավունքի կիրառման հարցում անպտուղ են եղել, սակայն 1897 թվականին Մեյբանկը որոշել է խնդրագիր ներկայացնել Ադելաիդայում կայացած դաշնային համագումարին՝ պատճառաբանելով, որ դրանով կանանց ձայնը գրանցել կտար դաշնային օրակարգում։ Այսպիսով, Հարավային և Արևմտյան Ավստրալիայի այն կանայք, ովքեր արդեն ունեին քվեարկության իրավունք, չէին կարող զրկվել դրանից և եթե դաշնային մակարդակով ընտրական իրավունք լիներ, այն կհասներ նաև նահանգներ։ Այս ժամանակ ընդգրկվել է նաև պրոֆեդերացիոն շարժման մեջ։ Նոր Հարավային Ուելսի Կանանց ընտրական իրավունքի լիգայից հրաժարական է տվել 1897 թվականին, իսկ 1902 թվականին ընտրական իրավունքը տարածվել է Նոր Հարավային Ուելսի կանանց վրա։
2001 թվականին Մեյբանկն ընդգրկվել է կանանց վիկտորիանական պատվո ցուցակում`ի ճանաչումն նրա նվաճումների։
1899 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Սիդնեյի համալսարանի փիլիսոփայության առաջին պրոֆեսոր սըր Ֆրենսիս Անդերսոնի հետ։ Նրանք ճանապարհորդել և միասին աշխատել են կամավոր նախագծերի վրա, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավմանն ուղղված քարոզչությունը։ Ակտիվություն է դրսևորել Նոր Հարավային Ուելսի կանանց ազգային խորհրդում և սերտորեն համագործակցել է համալսարանի կանանց ընկերության հետ[7]։ Մեյբանկը մահացել է Փարիզում 1927 թվականի ապրիլի 15-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.