From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Մեյբրիջ կամ Մայբրիջ (անգլ.՝ Eadweard Muybridge, ապրիլի 9, 1830[1][2][3][…], Քինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1904[2][3][4][…], Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի և ամերիկացի լուսանկարիչ։ Քրոնոլուսանկարչության հիմնադիրներից է, որը պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ կիրառել է մի քանի լուսանկարչական ապարատ։ Զոոպրակսիսկոպի գյուտարարն է. այն մի սարք է, որ նախատեսված է եղել ֆիլմերի պրոեկցիայի համար մինչև ցեուլոիդային ժապավենի ի հայտ գալը։
Էդվարդ Մեյբրիջ անգլ.՝ Eadweard Muybridge | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1830[1][2][3][…] |
Ծննդավայր | Քինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 8, 1904[2][3][4][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Woking Crematorium[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Sallie Gardner at a Gallop? և Athlete Swinging a Pick? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, գյուտարար, կինոռեժիսոր, կինոդերասան և գրավաճառ |
Պարգևներ և մրցանակներ | |
Eadweard Muybridge Վիքիպահեստում |
Էդվարդ Մեյբրիջը զբաղվել է շարժման ուսումնասիրմամբ ընդհանրապես և մասնավորապես կենդանիների շարժումներով, դրանց ֆիքսումով ու արտացոլմամբ։ Իր հետազոտություններում նա 1872-1878 թվականներին ձիերի լուսանկարման փուլային մեթոդն է կիրառել։ Մեյբրիջը հայտնի է դարձել լուսանկարչական մի քանի ապարատների համաժամանակյա կիրառմամբ, ինչի վրա հիմնված են եղել նրա մի շարք փորձեր։
Մեյբրիջի կողմից հատուկ ապարատի մշակման վերջին խթանը եղել է փորձը, որն իրականացվել է 1877 թվականին Կալիֆորնիայում (ԱՄՆ). ապարատը բազմաթիվ առանձին լուսանկարների միջոցով պետք է ցուցադրեր շարժում։ Սկզբնական շրջանում փորձը չի կրել գիտական բնույթ, այլ ընդամենը միջոց է եղել նահանգապետ Լիլենդ Սթենֆորդի հետ ունեցած վեճը լուծելու. նահանգապետը պնդում էր, որ քառարշավ սլացող ձին վազքի ժամանակ բոլոր ոտքերը կտրում է գետնից, իսկ նրա երկու ընդդիմադիրները` Ջեյմս Քեյնը և Ֆրեդերիկ Մակրելիշը, պնդում էին, որ ձիու գոնե մեկ ոտքը միշտ լինում է գետնին[7][8]։ Վեճը լուծելու համար Սթենֆորդը Պալո Ալտոյի իր ֆերմայում ձևավորում է հատուկ տարածք` «ֆոտոդրոմ», և վարձում է Մեյբրիջին, ով հայտնի էր Անտարկտիկային վերաբերող իր ֆոտոռեպորտաժներով։ Վազքուղու մի կողմից պատը ներկել են սպիտակ, իսկ մյուս կողմից 12 խցիկներում տեղադրել են լուսանկարչական ապարատներ, որոնց փակաղակները միացված են եղել թելերով` ձգված ձիերի վազքուղու երկայնքով։ Սև ձիերը, որոնք լավ նկատելի ե եղել սպիտակ ֆոնին, վազել են վազքուղով` քաշելով թելերը։ Ապարատների փակաղակները հերթով աշխատել են` արձանագրելով վազքի առանձին փուլերը։
Այս փորձը դարձել է քրոնոլուսանկարչության առաջին հաջողված փորձը, նախատիպը այն երևույթի, ինչ քսան տարի անց արեցին Լյումիեր եղբայրները` այն անվանելով կինեմատոգրաֆիա։ Նկարները լուծել են վեճը. լուսանկարներում հստակ տեսանելի է եղել, որ վազքի ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում կենդանու բոլոր չորս ոտքերը կտրված են լինում գետնից[8]։ Հետագայում Մեյբրիջը կատարելագործել է տեխնոլոգիան` ամեն վազքից 24 լուսանկար ստանալով 24 տարբեր ապարատներով։
Էդվարդ Մեյբրիջի գաղափարը իր կիրառումն է ստացել սպորտում. ֆոտոֆինիշի օգնությամբ ներկայումս էլ որոշում են ձիավազքի հաղթողներին։
Այս փորձերի արդյունքում Էդվարդ Մեյբրիջը բացահայտել է այսպես կոչված զոոպրակսիսկոպը (անգլ.՝ zoopraxіscope հունարեն՝ ζῷον` կենդանի + πράξις` գործունեություն, շարժում + σκοπέω` դիտում եմ, հետևում եմ։ Որոշ աղբյուրներում հանդիպում է զուպրակսիսկոպ տարբերակը)` շարժվող կենդանիների դիտարկման սարքը[9]։
1887 թվականին լույս է տեսել Էդվարդ Մեյբիջի 11 հատորանոց ստեղծագործությունը` «Կենդանիների շարժումը։ Էլեկտրալուսանկարչական հետազոտություն կենդանիների շարժման փուլերի» աշխատությունը, որ հրատարակվել է Փենսիլվանիայի համալսարանի հովանավորությամբ։ Այն պարունակում էր Մեյբրիջի լուսանկարչական բոլոր փորձերը, որոնք կատարվել են 1872-1885 թվականներին (ավելի քան 100.000 լուսանկար)։
1901 թվականին Մեյբրիջը հրատարակել է «Մարդը շարժման մեջ» գիրքը, որը ներկայացնում էր տղամարդու և կնոջ շարժման լուսանկարներ[8]։
Էդվարդ Մեյբրիջի գործունեությունը, նրա զանգվածային լուսանկարները և տեխնիկական գյուտերը մեծ ավանդ են ունեցել կինեմատոգրաֆի գյուտի գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.