Մեղրի (գետ)
գետ Հայաստանի Հանրապետությունում / From Wikipedia, the free encyclopedia
Մեղրի, Ղուլղուլի, Մեղրաձոր, Մեդրի, Մեղրի գետ, Մեղրիգետ, Մեղրիչայ, Մեղրվո գետ, Մեղրու գետ, Մեղրուտ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում համանուն լեռնաշղթայի հարավային լանջերից՝ մոտ 3300 մ բարձրությունից։ Արաքս է թափվում ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա։ Երկարությունը 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 336 կմ2[1]։ Վերին հոսանքում գետահովիտը V-աձև է, ստորինում՝ լայն։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (68%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 71%-ը։ Տարեկան միջին ծախսը 3,31 մ3/վ է, առավելագույնը՝ 87,5 մ3/վ (12.4.1956, Մեղրի), հոսքը՝ 104,5 միլիոն մ3։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ունի ձնաանձրևային և ստորգետնյա սնում։ Վերին հոսանքը լեռնային է, արագահոս։ Վարարում Է գարնանը, սելավաբեր է[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեղրի (այլ կիրառումներ)
Մեղրի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 32 կմ |
Ավազանի մակերես | 336 կմ² |
Ջրի ծախս | 3,31 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մեղրու լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 38°53′19″ հս․. լ. 46°16′00″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Այրիջուր, Բաղաքար, Գոզգոզ, Կալեր, Վահրավար, Վարդանիձոր, Զվարի և Գյարով |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |