Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա
From Wikipedia, the free encyclopedia
Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա կամ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա[2] [3] ( գերմ.՝ Mecklenburg-Vorpommern. German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˌmeːklənbʊʁkˈfoːɐ̯pɔmɐn]]] or [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˌmɛk-]]] ( լսել);[4][5] ստորին գերմաներեն՝ Mäkelborg-Vörpommern), Գերմանիայի 16 դաշնային երկրամասերից մեկը ( Länder ):Ընկած է երկրի հյուսիս-արևելքում։ Զբաղեցնում է 23 174,86 քառակուսի կիլոմետր տարածք[6]: 2004 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1 719 653, բնակչության միջին խտությունը՝ 74,21 մարդ/կմ2 (այս ցուցանիշով վերջին տեղն է գրավում Գերմանիայի երկրամասերի շարքում): Վարչական կենտրոնը Շվերին քաղաքն է, խոշորագույն բնակավայրը՝ Ռոստոկը: Խոշոր քաղաքներից են նաև Նոյբրանդենբուրգը, Շտրալզունդը, Գրայֆսվալդը, Վիսմարը, Գյուստրովը: Երկրամասում գործածվող առօրյա լեզուն ստորին գերմաներեն բարբառն է։
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Շվերին | ||||
Ամենաբարձր կետ | Helpt Hills? | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landtag of Mecklenburg-Western Pomerania? | ||||
Դատական մարմին | State Constitutional Court of Mecklenburg-Vorpommern? | ||||
Բնակչություն | ▲1 628 378 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Տարածք | 23 174 կմ² | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 3, 1990 թ. | ||||
Սահմանակցում է | Բրանդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Շլեզվիգ-Հոլշտայն և Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Նախորդ | Mecklenburg? | ||||
Փոխարինեց | Neubrandenburg District?, Rostock District?, Schwerin District? և Western Pomerania? | ||||
ISO 3166-2 կոդ | DE-MV | ||||
mecklenburg-vorpommern.de(գերմ.) | |||||
Երկրամասի հյուսիսում Բալթիկ ծովն է, արևելքում այն սահմանակից է Լեհաստանին (Արևմտապոմերանյան վոյեվոդություն), հարավում ու հարավ-արևելքում՝ գերմանական Բրանդենբուրգ, հարավ-արևմուտքում՝ Ստորին Սաքսոնիա, արևմուտքում՝ Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասերին։
Անցյալում Մեկլենբուրգը Գերմանական կայսրության ինքնավար մասն էր։ Կոչվում է «հազար լճերի երկիր». ունի բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Մյուրիցը, զբաղեցնում է 117 կմ² տարածք:
Երկրամասը կազմավորող Մեկլենբուրգը և Արևմտյան Պոմերանիան ունեն խիստ տարբերվող պատմություն։ Մինչ Արևմտյան Պոմերանիան երկար ժամանակ ենթարկվել է Շվեդական կայսրությանը, իսկ ավելի ուշ դարձել Պրուսիայի Պոմերանիա նահանգի բաղկացուցիչ մաս, Մեկլենբուրգը գերմանական կայսրության ինքնավար մաս էր։ 1701 թվականին այն բաժանվել է երկու շրջանի՝ Մեկլենբուրգ-Շվերին և Մեկլենբուրգ-Շտրելից։ Այդ երկու շրջանների վերամիավորումը տեղի է ուեցել 1934 թվականին:
Իսկ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա երկրամասը կազմավորվել է1945 թվականի հուլիսի 31-ին: Այն մտել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ: 1952 թվականին լուծարվել է, բաժանվել երեք շրջանների: 1990 թվականին կրկին ներառվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ՝ որպես Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամաս։