«Մեծագույն շոումենը» (անգլ.՝ The Greatest Showman), 2017 թվականի ամերիկյան երաժշտական ֆիլմ, որի ռեժիսորն է Մայքլ Գրեյսին, իսկ սցենարիստներն են Ջենի Բիքսը և Բիլ Կոնդոնը։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Հյու Ջեքմանը, Զաք Էֆրոնը, Միշել Ուիլյամսը, Ռեբեկա Ֆերգուսոնը և Զենդայան։
Արագ փաստեր Մեծագույն շոումենըանգլ.՝ The Greatest Showman, Երկիր ...
Մեծագույն շոումենը անգլ.՝ The Greatest Showman |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա, երաժշտական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
---|
Թվական | դեկտեմբերի 20, 2017, դեկտեմբերի 28, 2017[1] և հունվարի 4, 2018[2] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մայքլ Գրեյս |
---|
Պրոդյուսեր | Փիթեր Չերնին |
---|
Սցենարի հեղինակ | Բիլ Կոնդոն և Jenny Bicks? |
---|
Դերակատարներ | Զաք Էֆրոն, Հյու Ջեքման, Միշել Ուիլյամս, Ռեբեկա Ֆերգյուսոն, Զենդայա, Keala Settle?, Sam Humphrey?, Յահյա Աբդուկ Մատին II, Eric Anderson?, Austyn Johnson?, Cameron Seely?, Ellis Rubin?, Skylar Dunn?, Daniel Everidge?, Radu Spinghel?, Yusaku Komori?, Danial Son?, Փոլ Սփարքս, Ուիլ Սվենսոն, Linda Marie Larson?, Բայրոն Ջենինգս, Betsy Aidem?, Դամիան Յանգ, Թինա Բենկո, Ֆրեդրիկ Լենե, Kathryn Meisle?, Timothy Hughes?, Gayle Rankin?, Arnie Burton?, Carly Adams?, Sawyer Niehaus?, Շուլեր Հենսլի, Will Erat?, James Andrew O'Connor?, Jamie Jackson?, Morgan Weed?, Հենրի Ստրամ, Michael Barra?, Նատաշա Լյու Բորդիցո, Luciano Acuna Jr.?, Shannon Freyer?, Kevin Dwane?, Sandi DeGeorge?, Tony Neil Butler?, Frances Emily Schramm?, Kenneth Chan?, Stacey Alyse Cohen?, Tim Wilson?, Jonathon Culver?, Jillian Braithwaite?, Adam Haas Hunter?, Bob Rumnock?, Բեն Ռիդ, Martha Nichols?, Jonathan Redavid?, Shannon Holtzapffel?, Jeremy Hudson?, Taylor James?, Chelsea Caso?, Caoife Coleman?, Mishay Petronelli?, Khasan Brailsford?, Alex Wong?, Julius Rubio?, Vincent-Oliver Noiseux?, Sunny Walters?, Jessica Castro?, Najla Gilliam?, Christina Glur?, Emerson Tate Alexander?, Victoria Llodra?, Louise Hindsbo?, Laci Justice?, GiaNina Paolantonio?, Rachel Quiner?, Madison Smith?, Brando Speach?, Cloud?, Rod Roberts? և Loren Allred? |
---|
Օպերատոր | Շեյմաս ՄակԳարվի |
---|
Երաժշտություն | Ջոն Դեբնի և Pasek and Paul? |
---|
Մոնտաժ | Ջո Հաթշինգ |
---|
Պատմվածքի վայր | Լոնդոն |
---|
Կինոընկերություն | Chernin Entertainment, Seed Productions, 20th Century Studios, TSG Entertainment և Laurence Mark Productions |
---|
Տևողություն | 105 րոպե |
---|
Բյուջե | 84 000 000 $ |
---|
Շահույթ | 434 993 183 $ |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Greatest Showman Վիքիպահեստում |
Փակել
Նկարահանումները սկսվել են 2016 թվականի նոյեմբերին Նյու Յորքում, իսկ ֆիլմի պրեմիերան եղել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «RMS Queen Mary 2» նավի վրա։ Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին՝ 20th Century Fox-ի կողմից։ Կինոթատրոններում ցուցադրության ժամանակ ֆիլմը հավաքել է 198 միլիոն դոլար։
«Մեծագույն շոումենը» ֆիլմը ստացել է տարբեր քննադատություններ։ Կինոքննադատները գովաբանել են դերասանների խաղը (հատկապես Ջեքմանինը)[3], երաժշտությունը, պրոդյուսերական աշխատանքը, սակայն ֆիլմը քննադատվել է գեղարվեստական պատկերի վերացման համար`որակվելով որպես «քիչ ոգեշնչող և մակերեսային»[4][5]։ 75-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը առաջադրվել է երեք անվանակարգերում`« Լավագույն ֆիլմ։ Մյուզիքլ կամ կատակերգություն», «Լավագույն դերասան։ Մյուզիքլ կամ կատակերգություն» (Հյու Ջեքման) և «Լավագույն երգ» («This Is Me »): Վերջին անվանակարգում ֆիլմը հաղթել է[6]։