Մեծ Ծոփք
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Ծոփք կամ՝ Ծոփք Ներքին, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում[1], Տիգրիսի վերին հոսանքի շրջանում, հնում մտնում էր Ծոփքի, ապա Նախարարական Հայքի կազմի մեջ։ Մոտավորապես համապատասխանում էր հետագայի Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառին և Դիարբեքիրի գավառի մի մասին։ Արածանիով բաժանված էր Շահունյաց կամ Փոքր Ծոփքից[2]։ Գավառը բաժանված է եղել երկու գավառակի՝ Մեծ Ծոփք և Փոքր Ծոփք։ Գավառի տարածքում գտնվել են Չմշկածագ, Մեծկերտ և Բնաբեղ բերդերը։