From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու Մորիսոն (անգլ.՝ Matthew James "Matt" Morrison հոկտեմբերի 30, 1978[1][2], Fort Ord, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ, որն առավել հայտնի է իր թատերական աշխատանքով և «Glee» հեռուսատասերիալում խաղացած Ուիլա Շուստերի դերով։ Ֆիլմն արժանացել է «Կինոդերասանների գիլդիա » մրցանակին «Լավագույն դերասանական կազմ» կատեգորիայում և «Ուղեկից» մրցանակին՝ «Լավագույն տղամարդկային դեր հեռուսատասերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ» կատեգորիայում, առաջադրվել է նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։
Մեթյու Մորիսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1978[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր | Fort Ord, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Orange County School of the Arts?, Los Alamitos High School? և Նյու Յորքի համալսարան |
Մասնագիտություն | երգիչ, կինոռեժիսոր, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և պարող |
Ամուսին | Renee Puente? |
Matthew Morrison Վիքիպահեստում |
Մեթյու Մորիսոնը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 30-ին Կալիֆոռնիայի նահանգի Ֆորտ Օրդ քաղաքում[3]։ Դպրոցում եղել է ֆուտբոլային թիմի խաղացող, ընտրվել է պարահանդեսի թագավոր և ուսանողական խորհրդի նախագահ։ Դերասանությամբ հետաքրքրվել սկսել է թատերական ճամբարում ներկայացումների ընթացքում, որից հետո նա սկսել է մասնակցել դպրոցական ներկայացումներին։ Նա կրթությունը շարունակել է «արվեստ» մասնագիտությամբ Նյու Յորքի համալսարանում[4]։
Մորիսոնը իր կարիերան սկսել է Բրոդվեյում, հաջողությամբ խաղացել է մի շարք երաժշտական ներկայացումներում և 2005 թվականին արժանացել է «Թոնի» մրցանակի[5]։
1999 թվականին Մորիսոնը կատարել է մոտավորապես 20 հեռուստատեսային դեր, ներառյալ՝ «Սեքսը մեծ քաղաքում», «Առաջնորդող լույս», «Մինչ պտտվում է աշխարհը», «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի», «Թվեր» և այլ սերիալներում։
Դերասանին հայտնիություն է բերել Ուիլա Շուստերի դերը, դասավանդել է իսպաներեն և ղեկավարել է 2009 թբվականին էկրան բարձրացած «Glee» հեռուստասերիալի դպրոցական երաժշտական խմբակը[6]։
2010 թվականի հունիսի 16-ին Մորիսոնը դուետ է գրել երգչուհի Լեոնա Լյուիսի հետ, «Over the Rainbow» երգի քավեր տարբերակը կատարել են երգչուհու համերգներից մեկի ժամանակ։
2011 թվականին Մորիսոնը բաց է թողարկել է իր առաջնաելութային ալբոմը, որն ստացել է «Matthew Morrison» անվանումը, սկավառակի ձայնագրությանը մասնակցել են Սթինգը, Էլթոն Ջոնը, Գվինեթ Փելթրոուն[7][8]։ Մեթյուն իր աշխատանքը մեկնաբանել է այսպես։ «Ես ուզում էի մարդկանց ցույց տալ, որ ես կամ։ Ես սերտ կապված եմ շոուի հետ, չնայած մինչ այդ էլ զբաղված էի ստեղծագործությամբ։ Տարօրինակ է, որ ոչ ոք չի ընկալում ինձ այլ բանի համար»[9]։
Որոշ ժամանակ հանդիպել է Լիա Միշելի հետ[10]։ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին նշանված է եղել Կրիշել Ստաուսի հետ, որ հետ հարաբերությունները հետագայում ավարտվել են[11]։
2011 թվականին Մորիսոնը սկսել է հանդիպել Ռենե Պուենտեի հետ[12]։ 2013 թվականի հունիսի 27-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին[13]։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին զույգը ամուսնացել է Մաուի կղզում գտնվող մասնավոր տանը[14]։ 2017 թվականի մայիսի 16-ին հայտնի է դառնում որ զույգը սպասում է առաջնեկին[15]։ Նույն թվականի հոկտեմբերին զույգը ունեցել է որդի[16]։
Фильмы и телесериалы | ||||
---|---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
1997 | Հարաբերականություն | Relativity | բժիշկ Ալեքսանդր | «Hearts and Bones» էպիզոդ |
2003 | Մարսի X | Marci X | երիտասարդ տղա | |
2006 | Օրենք և կարգադրություն։ Հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | Չենս Սլեթեր | «Proud Flesh» էպիզոդ |
2006 | Մինչ պտտվում է աշխարհը | As the World Turns | Адам Мансон (№ 4) | 17 էպիզոդներ |
2007 | Ուրվականների հետ խոսողը | Ghost Whisperer | Մեթ Սեմբրուք | «Bad Blood» էպզոդ |
2007 | Սիրել եղբոր հարսնացուին | Dan in Real Life | ոստիկան | |
2007 | Թվում է՝ սիրում եմ կնոջս | I Think I Love My Wife | Վաճառող № 2 | |
2008 | Թվեր | Numbers | սպա՝ Բլեյն Սլերի | «Power» էպիզոդ |
2009 | Կամավորականներ | Taking Chance | Ռոբերտ Ռուս | հեռուստատեսային ֆիլմ |
2009-2015 | Glee | Glee | Ուիլ Շուստեր | 121 էպիզոդ |
2011 | Քլիվլենդի շոուն | The Cleveland Show | Ուիլ Շուստեր
(հնչունավորող) |
«How Do You Solve a Problem Like Roberta?» էպիզոդ |
2014 | Տիեզերական կայան 76 | Space Station 76 | Դանիել | |
2016 | Լավ կինը | The Good Wife | Քոնոր Ֆոնքս | 6 էպիզոդ |
2017 | Վարդակակաչի տենդ | Tulip Fever | Մատուս | |
2018 | Բրոդվեյ 4D | Broadway 4D | Ջուլիան | |
2019 | Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984 | American Horror Story: 1984 | Տրևոր Կիչներ | Կազմի հիմնադիր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.